RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ

«ԶՈՔԱՆՉԱՊԱՏՈՒՄՆԵՐ»  747

Փեսան երեխայի հետ ծովափում ավազների վրա պառկած է, իսկ զոքանչը լող է տալիս:
- Հայրի'կ, նայի'ր, տատիկը ոնց որ խեղդվում է, ճչում է ու ձեռքերը թափահարում,- հանկարծ ասում է երեխան:
- Իսկ դու ի՞նչ ես անտարբեր նստել, քաղաքավարությամբ ձեռք թափահարիր, վերջին հրաժեշտը տուր տատիկին:
***
- Սիրելի՛ս, ժամանակը չէ՞, որ ինձ ձերոնց ներկայացնես,- հարցնում է աղջիկը սիրած տղային:
- Չգիտեմ, երևի հնարավոր չէ, քանի որ երեխաներս զոքանչիս մոտ են, իսկ կինս առողջարանում է:
***
- Երեկ զոքանչիս գազանանոց տարա:
- Եվ ի՞նչ…
-
Չընդունեցին:
***
Հերթական վիրահատությունից առաջ վիրաբույժը գլխավոր բժշկին ասում է.
- Ես չեմ ուզում այս հիվանդին վիրահատել: Հիվանդն իմ զոքանչն է: Հաստատ կմեղադրեն, թե վրեժ եմ լուծել…
***
- Պետք չէ այդպես դառը հեկեկալ:
- Ո՞նց չլացեմ, ծնողներս դեմ են մեր ամուսնությանը:
- Ոչինչ, ես ուրիշ հարսնացու կճարեմ, մի լացիր:
***
- Ինձ թվում է, թե մեր աղջիկը մթության մեջ էլ է տեսնում,- ասում է ամուսինը կնոջը:
- Ինչի՞ց եզրակացրիր:
- Երեկ երեկոյան, երբ Իվանի հետ նստած էր մութ սենյակում, լսեցի, որ Իվանին ասում է, թե ինչու նա սափրված չէ:
***
- Երեկ ինձ ամուսնության առաջարկություն արեցին,- ասում է մի աղջիկ ընկերուհուն:
- Շնորհավորում եմ, իսկ ո՞վ առաջարկեց:
-
Ծնողներս…
***
 
- Ինչու՞ ես տխուր:
- Կինս երեք շաբաթով մոր տուն է գնում:
- Մի՞թե դրա համար տխրում են. երեք շաբաթ ազատ կյանք կանես:
- Եթե ուրախ ձևանամ, չի գնա…
***
- Ընկե՛ր, զոքանչ ունե՞ս:
-
Հա…
- Դե, բեր կռվեցնենք:
***
- Ալլո, հարևան, քո բնակարանում գողեր կան, ինչ-որ իրեր են դուրս տանում:
- Ի՞նչ են տանում:
- Զոքանչիդ բազմոցը, ճամպրուկը, մուշտակը…
- Ձայն չհանես, չվախեցնես գողերին:
***
Զոքանչներ
- Ժենյա ջան,- ասաց հարևանուհին,- էս իմ անպետք փեսային ասացի, որ ինքը անբանի մեկն է, լոդր է, ավազակ և սրիկա: Իսկ նա շուռ եկավ և ասաց, որ ես… անբարոյական եմ:
- Վայ, վայ, վայ, հարևան ջան, որտեղի՞ց նա գիտեր այդ մասին, ո՞վ էր նրան ասել,- անկեղծորեն ու միամտորեն զարմացավ Ժենյա մորաքույրը:
***
  Սիրած տղայի հետ ժամադրությունից շուտ վերադարձած աղջիկը հեծկլտալով մտնում է տուն:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է մայրը:
- Մայրիկ, էլի է եղել, որ նա անունս շփոթել է, մեկ Աննա է ասել, մեկ` Դիանա, ուշադրություն չեմ դարձրել: Բայց այսօր ինձ Վանկա անվանեց, հասկանու՞մ ես…
***
- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք:
- Այո, մի շաբաթից:
- Իսկ փեսացուն գիտի՞, որ նրա մի աչքը ապակուց է:
- Ուզում ենք անակնկալ անել…
***
Փեսան գնում է զոքանչի տուն:
- Հյու՞ր ես եկել, կարոտե՞լ էիր,- հարցնում է զոքանչը:
- Չէ, հա, աղջկադ հետ կռվեցինք, ասաց` «Կորիր սատանայի ծոցը»: Ես էլ եկա էստեղ:
***
- Սիրելի՛ մայրիկ,- ատամների արանքից ասում է փեսան,- լողացար ու դուրս եկար պատշգամբ: Նորից կմրսես, կհիվանդանաս և նախորդ անգամվա նման չես մեռնի…
***
- Ասում եք, թե զոքանչը ձեզ վրա բեռ է, բայց ասեք` տեսնեմ, ո՞վ ինձ զոքանչ դարձրեց, եթե ոչ դուք,- ասում է զոքանչը փեսային:
***
  Փեսան գնում է թաղման բյուրո` զոքանչի համար գերեզմանաքար պատվիրելու:
- Հարմար, բայց էժան գերեզմանաքար ուն՞ք:
- Մի քար կա, բայց վրան ուրիշ անուն է փորագրված:
- Ոչինչ,- ասում է փեսան,- զոքանչս կարդալ չգիտի:
***
- Ինչո՞վ  էր Ադամը երջանիկ մյուս տղամարդկանց համեմատ.
- Զոքանչ չուներ…
***
  Երեկոյան հյուրասենյակում հեռուստացույց են դիտում: Զոքանչը նստած է բազկաթոռին: Մեկ էլ հենց զոքանչը տեղից վեր է կենում, բազկաթոռի վերևի մեծ ժամացույցը շրխկալով վայր է ընկնում:
- Է-էէէ, էս անտեր ժամացույցն էլ միշտ հետ է ընկնում,- զայրացած ասում է փեսան:


loading...



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...

Այլ հոդվածներ ««ԶՈՔԱՆՉԱՊԱՏՈՒՄՆԵՐ»»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ | Ավելացրեց: Admin (12.02.13) Դիտումներ: 747 | Տեգեր: Հումոր
loading...