Գլխավոր էջ » ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ
Խառը հումոր 2  2358

Գլխավոր էջ » ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ 

Խորագիրը՝  ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ,   


Ապարանյան շարք


Ապարանցին ծառից ընկնում է, դիմացի ոտքերը ջարդում:

*    *    *

Ապարանցուն հարցնում են` պանիր սիրու
՞մ ես: Պատասխանում է `

- Ուտելու համար` հա, էնպես` չէ:

 *    *    *

Ապարանցուն ասում են` Գիտե՞ս որ բենզինի գինը բարձրացել է: Ասում է`

- Ի՞նձ ինչ, մեկ է ես միշտ 1000 դրամի եմ լցնում:

*    *    *

Ապարանցին ընտանիքով սրճարանում հաց է ուտում.

-Աֆիցանտ, ես ավելցուկը հավաքիր, դիր, տանեմ շանս:    

Երեխաները.

- Ջան, պապան մեզ շուն է առնելու:

*    *    *

Ապարանցին երեխայի գլխին խփում է,  «պադուշկեքը» բացվում են:

*    *    *

Ապարանցին երեխայի  մահճակալը գիշերը հանում պահարանի գլխին է դնում: Կինն ասում է.

-  Այ մարդ, էս ի՞նչ ես անում:

Ամուսինը պատասխանում է.

 - Այ կնիկ, բա ի՞նչ անեմ, երեխան գիշերը վայր է ընկնում, տեղյակ չենք լինում:

*    *    *

Ապարանցու ավտոբուսը շրջվում է, 40 ուղևոր մահանում են: Դատի օրը դատավորը`

-  Պատմիր` ոնց եղավ:

- Պարոն դատավոր, գնում էի, դիմացս 3 հոգի դուրս եկան, ուզում էի մեքենան փախցնել, ընկա  ձորը:

- Չմտածեցի
՞ր, որ կարելի էր  3 հոգուն տակը գցել, բայց 40-ին փրկել:

- Պարոն դատավոր, ես էլ էդպես մտածեցի, ուղղակի 2-ին տակը գցեցի, էն մեկը թռավ ձորը:




Ապարանցու մատը փուշ  է մտնում: Հանում տեսնում են` արյուն է գալիս: Նորից դնում են տեղը:

*    *    *

Երկու ապարանցի շախմատ  են խաղում, թագավորը կաթված է ստանում:

*    *    *

Ապարանցին գնում է ստադիոն ֆուտբոլ նայելու: Ծանոթ մարդ է տեսնում, ձեռքով բարևում է: Հետո ստիպված ամբողջ ստադիոնին բարևում է:

*    *    *

Ապարանցի երեխան էշին ծեծում է: Մեկը կողքից անցնելիս ասում է`

- Էս խեղճ անասունին ինչու՞ ես ծեծում:

Պատասխանում է`

- Բա ի՞նչ անեմ, հորս տնազն է անում:

*    *    *

Երևանցին Լենինականի խանութներով պտտվում է, մեկ էլ տեսնում` մեկը սեղանիկի վրա ուղեղ է ծախում.

  «ֆրանսիացու ուղեղ`  25000, իտալացու` 50000, հրեայի` 100000…  ապարանցու` 1000000»: Ասում է`

-Ապեր, ապարանցու խելքին էդքան անուն եք դնում, բայց ամենաթանկը իրենն ես դրել:

-Էէէ, ապ ջան, օր իմանաս քանի ապարանցու գլոխ ջարդի, օր ես մեկը հազիվ գդա:

 *    *    *

Օդնոկլասսնիկ-ի մեջ ապարանցու նկարին 1  են դնում, լիկվիդ է ընկնում:

*    *    *

Ապարանցին գալիս է  Լենինական, ավտոկայանում իջնում, նայում ավտոբուսներին: Նստում է Սպիտակ գնացող ավտոբուսը ու մտածում.

Հետո էլ մեզ են անուն կպցնում, կարմիր ավտոբուսի վրա սպիտակ են գրել:

*    *    *

Մարդակերը գնում է Ապարան, սովից մեռնում:


Սև հումոր

 

 

Երկու ընկերուհի որոշում են այցելել իրենց երրորդ ընկերուհուն, որի երեխան ականջներ չունի: Երկար ժամանակ նստելուց հետո, ընկերուհիներից մեկը չի դիմանում, որ չխոսի: Վերջապես ասում է.

-Ձեր երեխային ձկան յուղ տվեք:

- Ինչո՞ւ…

- Տեսողության համար լավ է:

- Բայց մեր երեխան աչքերի հետ խնդիրներ չունի:

- Աստված չանի, որ ունենա, թե չէ ակնոցները որտե՞ղ է դնելու:

*  *  *

Դատավորը.

- Մեղադրյա՛լ, պատմեք, ինչու՞ կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:

- Ես նրան եղնիկի տեղ դրեցի:

- Իսկ ե՞րբ հասկացաք ձեր սխալը…

- Երբ եղնիկն ի պատասխան կրակեց…

*  *  *

Կինը հյուր է գնացած լինում: Վերադառնալով տուն`  պատմում է ամուսնուն.

- Շատ լավ երեկո անցկացրինք: Տանտերերը խնդրեցին, որ  երգեմ, համաձայնեցի:

Ամուսինը.

- Ճիշտ էլ արել ես: Ես դրանց հեչ չեմ սիրում…




 

ՄԻ մարդ մահանում  է: Գնում երկինք տեսնում է դժոխքի, դրախտի տոմսեր են վաճառում: Բոլորը դրախտի են գնում,ինքն էլ դժոխքի է վերցնում:

  Ուղարկում են դժոխք … Այս մարդը դուռը բացում է, տեսնում  մի մութ սենյակ… Մեկ էլ սատանան մի անկյունից հանկարծակի բղավում է .

-Բոոոոո՜՜

-Զհարմա՛ր… Այ տենց եք անում, որ ձեզ մոտ ոչ ոք չի գալիս…

 

*  *  *

Ռաֆի՛կ,հերի՛ք ճոճորվես.. Ու ընդհանրապես… պապին դրա համար չի կախվել…

*  *  *

  Ապարանցուն զանգում ասում են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, գնա իր բարեկամի դիակը  տանի: Գնում, տեսնում է բոլորն իրենց մեռելներին են ջոկում, ասում է .

-Մի րոպե, մի րոպե, էս բոլոր լավերին ջոկում եք, վառածներին ինձ եք թողնո՞ւմ:

*  *  *

  Անապատում մի մարդու  դեմ առ դեմ առյուծ է դուրս գալիս: Մարդը ծնկի է իջնում ու աղոթում.

-Տե՛ր Աստված, այս առյուծին քրիստոնեություն շնորհի…

Առյուծն էլ ծնկի է իջնում ու խնդրում.

-Տե՛ր Աստված, օրհնիր այս կերակուրս:

*  *  *

- Մա՛մ, ես չեմ սիրում փոքր եխբորս:

- Սուս մնա ու կեր ինչ որ կա…

*  *  *

-Ես սիրում եմ քայլել երեկոյան գիշերներով…

-Ռոմանտի~կ ես:

-Չէ՛, մոլագար…




-Մամ, իրոք ես այդպես վախենալո՞ւ եմ…

-Հիմա դեռ լավ ես, որ ծնվեցիր, բժիշկն ասաց` խլվլա, կրակեք…

*  *  *

Քաղցկեղով հիվանդ երեխան հորը հարցնում է.

-Պա՛պ ,պա՛պ ինձ հեծանիվ կառնես:

-Իսկ մի ամսվա համար արժի՞:



Հումոր շիկահարների մասին



-Ինչու է կայծակի ժամանակ շիկահերը կանգնում պատուհանի մոտ…

-Մտածում է, թե իրեն նկարում են:

*   *  *

-Ինչու են շիկահերներն սկսում վիճել` նստելով հեծանիվ…

-Ուզում են պատուհանի մոտ նստել

*   *  *

Շիկահերը նստած է մեքենայում ու լսում է ռադիո:Հանկարծ ռադիոյով հնչում է

- Դուք լսում եք X ռադիոն:

"Ոնց էլ գիտեն",- մտածում է շիկահերը:

*   *  *

-Ինչես է շիկահերը ձուկ սատկացնում:

-Խեղդելով:

*    *    *

-Նկարագրեք ինքներդ ձեզ…

-Դե շիկահեր եմ: Մազերս դեղին գույնի են  էլի:

-Իսկ աչքե՞րը…

-Ունեմ…





Լոռվա զվարճախոսություններ. Օյինբազ Ռուբենը

 

Ռուբենն էշով Ըրեւան գնալիսա ըլնըմ, էշին կապըմա տրամվից, ինքը մտնըմ ճաշարան: Դուսա գալի տենըմ ա ոչ էշը կա, ոչ տրամվեն: Ասըմա. - Լա՜վ, էշս փախավ, բա էդ շուշաբանդով տունն ինչ էլավ…

 
***

Մի օր Ռուբենը գնըմա խանութ:

-         Չամիչ ունե՞ք:

-         Չէ, չամչով բուլկի ունենք:

-         Դե լավ, մի կիլո քըչփորի:

 
***

Մըհեդ Ռուբենը գընըմա նկարվիլու, նկարիչն ասըմա. - Ռուբեն, դե դու հազըրվի, ես հմի գալիս եմ:

Էս Ռուբենն էլ վերա ունըմ, հանվըմ, դիվանի վրա պառկըմ: Նկարիչը զարմանըմա.

- Ռուբե՞ն, էս ի՞նչ ես անըմ, խի ես տկլորվել:

-Ախպեր ջան պուճուր վախտվա  նկար չունեմ, մի հադ էլ ըսենց նկարի:




Ռուբենը քշերվա կեսին ըրեխուն զարթնացնըմա, թե ազիզ կալբաս կուտե՞ս: Սա թե .- հա պապ:  Ասըմա չկա քնի:

***

Ռուբենը գնըմա կինո: Կինոնկարում մի կին հանվումա, բայց մինչեւ լրիվ մերկանալը պոեզը գալի ծածկումա:  Դրանից հետո Ռուբենը հա կինո ա գալի: Կինոյի դիրեկտորը թե.

- Այ Ռուբեն, խի՞ ես ամեն սեանսի գալի:

Սա թե. - Ասըմ եմ բալքիմ պոեզը ապազդանի տա:

***

Մի օր Ռուբենը գնըմա անտառ կախվելու: Թոգը քցըմա, սպասըմա, սպասըմա մեռնըմ չի… Դիմացիցը  մի քանի օքմի են գալի, սրանք, թե.

-  Ռուբեն էտ ի՞նչ ես անըմ:

-  Կախվըմ եմ:

- Բա խի՞ ես թոգը մեշկիցդ քցե:

- Բուգըս ցավըմա, անգինա եմ;

***

Ռուբենը աշխատանքի գընալիս տենըմա մեկը կտրանը գորձ ա անըմ: Ասըմա.

 - Զգուշ մնա, կընկնես, ոտդ կկոտրի:

Տղեն կոպիտ, թե. - Ա գնա բանիդ էէ;

Հետ գալիս Ռուբենն իմանըմա, որ տղեն ընգել, մեռել ա: Ասըմա. Էտ քիչա, ոտըտ էլ պտի կոտրեր:

***

Ռուբենը գնըմա անտառ ալմաստի պոչ կդրելու: Հացն ու կալբասը դնըմա ծառի տակ, ինքը բրցանըմ ծառը: Մի շուն գալիսա կալբասն ըռխըմ, փախնըմ: Ռուբենը թե.

-         Շան որդու անդեր, դե տար տենամ, առանց հաց, ո՞նց տես ուտիլ:

***

Ռուբենը գնացքով գնալու վախտը քընածա ըլնըմ վերեւի հարգըմը; Պրավադնիկը մի վախտ  թըմփոցա լըսըմ, վազելով գալիսա տենըմ ոչ մի բան էլա չկա, մենակ Ռուբենը զարթունա, ասըմա. - այ Ռուբեն էս ինչ ձեն էր:

-Պալտոս վեր ընգավ:

- Ի, խի պալտոդ վեր ընգավ, ըսքամ ուժեղ ձեն ըկա՞վ:

- Հա ախպեր ջան… ես էլ մեչին էի..

***

Ռուբենը Կուռթանըմ բութկա ա բաց անըմ, վրեն գրըմ՝ ±փողի ռեմոնտ±:Համբոն վերա ունըմ ճըղված մանեթը, գալիսա Ռուբենի բութկեն.

-  Ուստա , կարա՞ս էս ճըղված մանեթս կրգադես:

-  Խի կարալ չեմ, աշկիս վրա, էգուց կգաս:

Էքսի օրը Համբոն գալիսա Ռուբենի կուշտը, վերա ունըմ կարկատած փողը.

 - Ի՞նչ պդի տամ:

-         Էրկու մանեթ:

Սա տալիսա, մանեթն առնըմ, գնըմ…

Խորագիրը՝  ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool