RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Վիրջինիա Վուլֆ  2075


ԼՍԵԼ ԱՈՒԴԻՈՆ


Հայտնի գրող Վիրջինիա Վուլֆը մյուս ստեղծագործողներից տարբերվում էր շատ յուրահատուկ  գրելաոճով.  նա գրում էր բացառապես կանգնած դիրքով:  Ինքը` Վիրջինիան այս տարօրինակությունը մեկնաբանում էր տարբեր կերպ` ամեն անգամ խուսափելով պատասխանից:  Սակայն Վիրջինիայի մտերիմները վստահեցնում էին, որ  նա այս կերպ փորձում էր ինքնահաստատվել քրոջ` Վանեսայի կողքին և Վանեսայի աչքերում…

ՎԻՐՋԻՆԻԱ  ՎՈՒԼՖ



Վիրջինիա Վուլֆ` (1882-1941թթ) բրիտանացի գրող, գրաքննադատ, թարգմանչուհի, գրականագետ:  «Օռլանդո», «Սեփական սենյակ», «Տիկին Դելոուեյ», «Ալիքներ»  և մի շարք այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակ: Վիրջինիա Վուլֆը համարվում է նաև 20-րդ դարի առաջին կեսի մոդեռն գրականության հիմնադիրներից մեկը:  Այս գրողը ծնողներից ժառանգել էր անսահման գեղեցկություն և գրելու տաղանդ:  Հենց այս երկու հատկությունների պատճառով էլ նրան ատում էին կանայք և պաշտում էին  տղամարդիկ: Չնայած արտաքին ինքավստահությանն ու ամբարտավան, փոքր-ինչ տարօրինակ պահվածքին` Վուլֆն իրականում մի աղջիկ էր, ով միշտ պաշտպանության և հոգատարության կարիք էր  զգում: Վիջինիայի իդեալը քույրն էր: Նա  Վանեսային համարում էր կատարյալ, անթերի, «բնավ ոչ երկրային կերպար»,  իդեալականացնում էր նրան ու փորձում կրկնօրինակել: Վանեսան հայտնի նկարչուհի էր և շատերի հիացմունքի առարկան:  Վիրջինիան էլ կարծում էր, որ աշխատելով նույն մեթոդներով` կարող է ունենալ նույն հաջողությունները: Սկզբնական շրջանում հասարակությունը դժվարությամբ ընդունեց Վիրջինիա Վուլֆ-գրողին, միայն այն պատճառով, որովհետև վերջինս կին էր և գրում էր այն ամենն, ինչ զգում էր, գրում էր մեծ համարձակությամբ` երբեմն կոտրելով ցանկացած կարծրատիպ:  Չնայած ունեցած հաջողություններին` Վիրջինիան հասցնում է չորս անգամ հայտնվել հոգեբուժական հիվանդանոցում: Ասում էին, որ մորն ու եղբորը կորցնելով` նա կորցրել է նաև բանականության մի մասը… Միայն 25 տարեկանից սկսած Վիրջինիան սկսեց վարել ակտիվ կյանք` հաճախ հանդիպելով Քեմբրիջի համալսարանի  շրջանավարտներին, շուտով դառնալով«Բլումբսբերի» խմբակի լիարժեք անդամ (այստեղ էին հավաքվում Անգլիայի առաջադեմ մտածողները, հիմնականում տղամարդիկ): 1909 թ.  Լիտոն Ստրեյչին` «Բլումսբերի»-ի  անդամներից մեկը,  Վիրջինիային ամուսնության առաջարկություն արեց:  Վիրջինիան էլ, առանց երկար-բարակ մտածելու համաձայնվեց, սակայն  ամուսնությունից մեկ շաբաթ առաջ հրաժարվեց  և ամուսնացավ մեկ ուրիշի` Լեոնարդ Վուլֆի հետ:  Լեոնարդն ու Վիրջինիան, չնայած չափազանց բարդ փոխհարաբերություններին, ապրում էին  վստահության և հարաբերությունների լիարժեք ներդաշնակության  մեջ, միմյանց համարում էին լավագույն ընկերներ:Թվում էր, թե Վիրջինիան գտել է իր երջանկությունը, հայտնի է, սիրված, շատերի հիացմունքի առարկան,  հասել է այն ամենին, ինչին ձգտում էր և այլեւս հոգեկան հիվանդության ճիրաններում հայտնվելու առիթ չունի, սակայն…1941թ., բոլորի համար անսպասելի, Վիրջինիա Վուլֆն ինքնասպան է լինում…

 



Նամակներ , ուղղված Էդվարդ Գարնեթին
 

«Էդվարդ Գարնեթին.
Լոնդոն
Մայիսի 7, 1926թ.


  Սիրելի Էդդի, ես ցավում եմ, բայց պետք է ասեմ քեզ`  ես ստիպված եմ մեկնել  երեքշաբթի:  Իմ ներսում հիմա խառնաշփոթ է, ես չեմ կարողանում տարբերել սուտը ճշտից, իմ մեջ խառնվել են բոլոր այնզգացմունքները, որոնք ինձ հետ են եղել ծննդյանս պահից ի վեր… Գիտեմ միայն մի բան, ես պետք է տեղափոխվեմ այլ բնակավայր` վեպս ավարտելու համար…Սարսափելի ծանր գիշեր եմ ունեցել և չեմ կարծում, թե նման տրամադրությամբ ունակ եմ շփվելու որևէ մեկի հետ:  Գտիր մեկ ուրիշին, ով կարող է  իմ փոխարեն գնալ համերգ: Խնդրում եմ, խնդրում եմ, ներիր ինձ, փորձիր հասկանալ, դու պետք է հասկանաս, որովհետեւ գիտես այն բոլոր սարսափների մասին, որոնք շրջապատում են  ինձ և վերջերս, կարծես, նաև հետապնդում: Իսկ միասին թեյ խմելու մեր որոշումներն արի տեղափոխենք մյուս հինգշաբթի, լա՞վ:

Ընդմիշտ… Քո` Վ.Վ:

 




«Էդվարդ Գարնեթին.
Մայիսի 17,
1926թ.


Որպես գրող դու ունես շատ մեծ մի խնդիր, քեզ մոտ բացակայում է հոգեբանական վերլուծությունները և քո հոգեբանության թերի իմացությունը էլ ավելի զգալի է դառնում քո տողերում: Ինչ վերաբերում է իմ գրելու տաղանդին կամ ունակություններին, և թե այն որքանով չի համապատասխանում ցենզուրային, դա վերաբերում է միայն ինձ..Իսկ այցելությունների մասին կարող եմ ասել հետևյալը` եթե Լեոնարդին համոզես` ընդունել քո առաջարկը, մենք քեզ կարող ենք այցելել: Լեոնարդն  ինձ իսկապես վշտացրել է…Ինչևէ, մենք որոշ փոքրիկ ուղևորություններ ենք պլանավորել և արդեն իսկ գնել ենք տոմսերը: Դու իսկապե՞ս ուզում ես գնալ Պարսկաստան, որովհետեւ կարծում ես, թե այնտե՞ղ է քո գիրքն ավարտելու լավագույն վայրը: Արա այդպես, եթե զգում ես, որ դա այս պահին, քեզ համար կարեւոր է և դա պետք է անես.. Մի կորցրու ստեղծագործելու հրաշալի այն շրջանն ու հնարավորությունը, որը քեզ կարող է պարգևել աշունը… Ես իսկապես վայելեցի մեր հանդիպումը և այս պահին արդեն կրում եմ քո նվիրած ձեռնոցները: Ի դեպ, ինչպե՞ս է քո այգին: Ներիր ձեռագրիս համար:

Վ.Վ»


 



Վիջինիա Վուլֆ.  ամուսնուն ուղղված վերջին նամակը…


«Ես զգում եմ, որ խելագարվում եմ: Ես կրկին խելագարվում եմ:  Ես զգում եմ, մենք անգամ միասին ունակ չենք ապրելու ևս մեկ ողբերգություն:  Ես գիտեմ, որ այս անգամ ես չեմ բուժվի:  Ես նորից սկսել եմ ձայներ լսել և չեմ կարողանում կենտրոնանալ: Հենց այդ պատճառով էլ ես կանեմ այն, ինչն իմ կարծիքով լավագույնն է…Դու տվել ես ինձ հնարավոր ամենամեծ երջանկությունը: Դու ինձ համար եղել ես ամեն ինչ, այն ամենն, ինչ հնարավոր էր դառնալ մի կնոջ համար, ում սիրում ես… Ես կարծում եմ, որ երկու մարդ չէին կարող լինել այնքան երջանիկ, որքան եղել ենք մենք, մինչ այս սարսափելի հիվանդության վերսկսվելը:  Ես ունակ չեմ պայքարելու: Ես այդքան ուժ չունեմ: Գիտեմ, որ փշուր-փշուր եմ անում քո կյանքը, ոչնչացնում եմ քեզ, և դու չես կարողանում անգամ աշխատել:  Դու կարող ես աշխատել առանց ինձ, ես գիտեմ… Տեսնում ես, այս ամենը ես նույնիսկ չեմ կարողանում գրել, ինչպես որ հարկն է… Ես չեմ կարողանում կարդալ… Այն ինչ ուզում եմ քեզ ասել, հետևյալն է. իմ ամբողջ կյանքի երջանկության համար ես պարտական եմ միայն քեզ:  Դու ինձ հետ չափից ավելի համբերատար ես եղել և անսահման ու անբացատրելիորեն բարի… Անհավանական  բարի… Ես ուզում եմ սա ասել քեզ: Բոլորն էլ գիտեն այս մասին:  Եթե որևէ մեկը կարող էր ինձ փրկել, ապա դա դու էիր:  Ես կորցրել եմ վստահությունն ամեն ինչում, բացառապես`քո բարությունից:  Ես չեմ կարող էլ ավելի քանդել քո կյանքը: Ես կարծում եմ, որ երկու մարդ չէին կարող լինել ավելի  երջանիկ, քան մենք…

Հավերժ… Քո`  Վ.Վ»

                                                                 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Վիրջինիա Վուլֆ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: haykblbulyan (24.08.12) Դիտումներ: 2075 | Տեգեր: Վիրջինիա Վուլֆ, սերը և մեծերը