RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Վիլեն Եդիգարյան. ՄՏԱՎԱՐԺԱՆՔ (մաս 1)  1488

ՄՏՔԵՐԻ ՈՒԺԻ, ԸՆԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Վիլեն Եդիգարյան. ՄՏԱՎԱՐԺԱՆՔ (մաս 1)

Մտավարժանք


1.    Կյանքի ճանապարհին թեթևամտորեն սլանալ չի կարելի, այդ ուղու վրա պետք է դուրս գալ անհրաժեշտ զգուշությամբ և հարգանքով:
2.    Այդ ուղին զառիթափ ժայռի մակերևույթով վեր բարձրանալու նման է. պետք է նայես վերև միայն նրա համար, որ ճեղքեր գտնես վեր բարձրանալու և երբեք ներքև չնայել՝ ընկնելուց խուսափելու համար:
3.    Գոյության իմաստը կայանում է գիտակցման որակի բարձրացման մեջ:
4.    Մարդը աշխարհի վերաբերյալ իր տեսակետը պահպանում է ինքն իր և ուրիշների հետ երկխոսության միջոցով այդ հայացքների անընդհատ հաստատմամբ: Դա նշանակում է, որ աշխարհը մարդու համար այնպիսին է, ինչպիսին է իրեն ուղղված իր մշտական պնդումներում:
5.    Հենց որ ներքին երկխոսությունը դադարում է, տեսակետը կարող է փոխվել:
6.    Ընկալումը և հասկանալը կախված է հաշվարկման համակարգից: Եթե այդ համակարգը փոխվում է, փոխվում է աշխարհի մեր ընկալումը և, հետևաբար, ճշմարտության ընկալումը:
7.    Քանի դեռ մարդը ընդունում է, որ իրականության ֆիզիկական պլանը միակ գոյություն ունեցող հաշվարկման համակարգն է, նա կշարունակի պայքարել, որ մյուսներն ընդունեն իր տեսակետը, համոզմունքները և գաղափարները՝ որպես միակ ճշմարիտը:
8.    Եթե մարդ կարողանա կանգ առնել և մտածել այն մասին, որ աշխարհը, հնարավոր է, այնպիսին չէ, ինչպես, որ ստիպում է իրեն տեսնել, կգիտակցի, որ բոլոր կրոնական հավատքները և քաղաքական-փիլիսոփայական ուսմունքները համընդհանուր ճշմարտության նիստերն են և ճշմարտությունը ըմբռնելու համար անհրաժեշտ է ընկալել  (իրականության) բոլոր նիստերը:     
9.    Մենք ունենք ընտրություն: Մեր ընտրությամբ կարող ենք մնալ մեր ճակատագրի զոհը, սակայն և կարող ենք ընդլայնել մեր գիտակցությունը և ըմբռնել մարդուն հասանելի բոլոր հնարավոր ընկալումները… և այդպիսով՝ միանալ մեր ճակատագրին: Միանալով մեր ճակատագրին՝ որոշ չափով վեր ենք բարձրանում դրանից և ձեռք բերում որոշակի չափի ազատություն:
10.    Մարդու սխալն այն է, որ նա միշտ բացատրություններ է փնտրում, որոնք կհաստատեն աշխարհի վերաբերյալ իր տեսակետը և իր մտածողության ձևը:

մտքի ուժը


11.    Աշխարհի մեր ընկալումը և նրա մասին գիտելիքները, մասնավորապես, կախված են նրանից, թե ինչպես ենք հասկանում և օգտագործում բառերը: Անկախ նրանից, թե որքան ուշադիր և մանրամասն ենք ընտրում բառերը, դրանք միշտ ծածկում են ճշմարտությունը:
12.    Մարդու կյանքը ինքնակարգապահության ռազմավարություն պետք է լինի. յուրաքանչյուր գործողություն, զգացմունք և միտք պետք է մանրամասն կշռադատվի՝ ըստ դրանց արժեքների:
13.    Էներգիան և ժամանակը չպետք է ծախսել այն բաների վրա, որոնք կապված չեն ձեր կոչման հետ:
14.    Մարդը պարտավոր է լավ ծանոթ լինել իր էության յուրաքանչյուր շերտի հետ, նույնիսկ թաքնված հակումների և առանձնահատկությունների, թաքնված պոտենցիալ հնարավորությունների հետ: Դրան հասնելու համար շրջակա աշխարհը պետք է դիտել որպես հայելի:
15.    Աշխատելով հայելու այդ սկզբունքով՝ անհրաժեշտ է դիտել սեփական կյանքը հակառակ կարգով, ընթացիկ պահից մինչև ծնվելու օրը: Նման դիտարկումը պահանջում է այնպիսի անկեղծություն, որը հասանելի է դառնում միայն անողորմության ակտով:
16.    Անողորմությունը պետք է սկսել իրենից: Միայն այդ դեպքում ինքն իր նկատմամբ խղճահարությունը փոխարինվում է անողորմությամբ, և մարդը դառնում է ունակ լրջանալու, դառնալու զգաստ:
17.    Լրջությունը և զգաստությունը ընդունակություն է իր կյանքի ցանկացած իրադրությանը վերաբերվել համապատասխան դրա արժեքի:
18.    Զգաստությունը զրկված է հուզական տարրից և իրենից անողորմության ակտ է ներկայացնում, որի ընթացքում անձը թույլ չի տալիս սեփական զգացմունքներին ծածկել դիտարկվող խնդիրը:
19.    Դա չի նշանակում անսիրտ լինել: Ընդհակառակը՝ անձը պետք է աշխարհը սիրի այնքան, որ չկարողանա որևէ բանի նկատմամբ կանխակալորեն մոտենալ:
20.    Զգաստ գործող անձը անարդարացիորեն չի ծածկի սիրած մարդուն և ուրիշի գործունեությունը չի համարի բացասական, քանի դեռ չի արել ազնիվ գնահատում այդ արարքների՝ ըստ նրանց իրական արժեքների:
21.    Իսկական ներում չի կարելի ստանալ նրանից, ում հետ որ վատ եք վարվել: Դա սրտի ներքին խնդիրն է, խելացի գործունեություն է, որը հիմնված է զգաստության վրա:
22.    Կայունություն ձեռք բերելու համար պետք է զբաղվել չանելով:
23.    Կայունությունը սերտորեն կապված է զգաստության հետ:
24.    Տոկունությամբ և վճռականությամբ գործելու ընդունակությունը շրջապատում է մարդու արարքները բարձրագույն ուժերի աուրայով, որը առաջ է գալիս ներքին համոզվածությամբ:


•    Զարգացնելով մեր անձը՝ ոչ միայն ջլատում ենք մեզ շրջապատող մարդկանց վատ ազդեցությունը, այլև կյանք ենք ստեղծում:

•    Մեր սխալների հետևանքները գործում են միանման՝ անկախ նրանից կատարել ենք այն մտածված, թե ոչ:

•    Յուրաքանչյուր արտահայտված կամ չարտահայտված ցանկություն մոտենում է իրականացմանը ցանկացողների թվին և ցանկության ինտենսիվությանը համեմատական:

•    Մեր մտքերը ղեկավարում են ամեն ինչ:

•    Մենք միշտ դառնում ենք այն, ինչի մասին ամենից շատ ենք մտածում:

•    Մենք ամբողջովին կազմված ենք ուժերից, որոնք մտքեր ենք անվանում:

•    Ով իր կյանքի մեծ մասում տրտնջում և բողոքում է, կլինի միշտ վատ տրամադրության մեջ: Նա իր մեջ սնուցում և աճեցնում է թույն, ահեղ տարերք, բացասական միտք, որը տիեզերական օրենքի համաձայն՝ իրեն է ձգում այլ մարդկանց նմանօրինակ մտքերը:

•    Մեր ոգին կարող է մեր մարմինը դարձնել հիվանդ կամ անառողջ, ուժեղ կամ թույլ՝ կախված նրանից, թե ինչպիսի մտքեր է այն ճառագայթում կամ ձգում ուրիշ մարդկանց մտային հոսքերից:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Վիլեն Եդիգարյան. ՄՏԱՎԱՐԺԱՆՔ (մաս 1)»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (02.02.13) Դիտումներ: 1488 | Տեգեր: Ներաշխարհ, իմաստուն մտքեր