RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Վիկտոր Հյուգո և Ջուլիետա Դրուե  2055


ԼՍԵԼ ԱՈՒԴԻՈՆ


Նա ուներ հսկայական հարստություն և ունեցվածք, սակայն պնդեց, որ իրեն թաղեն աղքատների անվճար գերեզմանոցում: Եվ այնուամենայնիվ, նրա թաղումը դարձավ պետական արարողություն, որին ներկա էին հազարավոր մարդիկ:
Նա համարվում էր իր ժամանակի ամենակնամոլ արվեստագետներից մեկը: Հյուգոյի մասին խոսելիս ասում էին, որ նա միշտ սպասված է ու սիրելի ցանկացած վայրում:

Վիկտոր Հյուգո


Վիկտոր Հյուգոն ֆրանսիացի գրող է, ծնվել է 1802 թ. փետրվարի 26-ին Բեզանսոնում: Ստացել է դասական կրթություն: 1822թ.-ին հրապարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 1930-ական թվականներին գրականության մեջ նա ընտրեց ռոմանտիզմի ուղղությունը:
Ֆրանսիայում Հյուգոյին ճանաչում են որպես բանաստեղծ, սակայն ամբողջ աշխարհում շատ ավելի հայտնի են նրա վեպերը` «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Թշվառներ» և այլն:


Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններում առկա պատմական փաստերը նաև կենսագրական բնույթ ունեն, քանի որ Հյուգոն ժամանակի ընտրությամբ ու հետևանքով դարձավ Ֆրանսիական հեղափոխության ոչ միայն վկան, այլև մասնակիցը: Այս հարցում մեծ էր նաև ընտանիքի դերը: Հյուգոյի հայրը` ֆրանսիական բանակի գեներալ էր և հաճախ Հյուգոյին պատմում էր ոչ միայն իր ճանապարհորդական տպավորությունները, այլև ծանոթացնում  իրական պատերազմական փաստերին ու դրա հետևանքներին:
Հյուգոյի կենսագրության մեջ մեծ է նաև մոր դերը: Հյուգոյի փոխհարաբերությունները բավականին բարդ էին նրա հետ: Չնայած այն ամբողջ ջերմությանն ու սիրուն, որ նրանք տածում էին միմյանց հանդեպ, Հյուգոն հաճախ էր կրկնում, որ իր մոր զգացմունքները հիշեցնում են իրական բանտ, քանի-որ դրանք եսակենտրոն են ու սեփականատիրական:
Եվ զարմանալի չէր, որ Հյուգոյի բազմաթիվ քայլերի հիմքում միայն մորը հակադրվելու բուռն ցանկությունն էր:
Նման մի քայլ էլ դարձավ Հյուգոյի ամուսնությունը մի աղջկա հետ, ում ատում էր Հյուգոյի մայրը: Հյուգոն հանդիպում էր Ադելի հետ մի քանի տարի շարունակ, սակայն միայն մոր մահից հետո  համարձակվեց ամուսնանալ Ադելի հետ` 1822 թ.-ին: Շուտով ծնվեց նրանց առաջին որդին, որն ապրեց ընդամենը մի քանի ամիս: Սա նրա առաջին կորուստը չէր լինելու:


Ծերության ժամանակ, երբ Հյուգոն վերհիշում էր ապրածը, իր ամենամամեծ կորուստը համարում էր աղջկա` Լեոպոլդիայի մահը: Վերջինս մահացավ 19 տարեկան հասակում, ամուսնությունից մի քանի օր անց: Տխրությունն ու ընկճվածությունը այս կորստից հետո Հյուգոյին ուղեկցեցին ամբողջ կյանքում:
Հյուգոյի վերջին սերը, որն հավատարիմ ու նվիրված էր նրան ինչպես և առաջինը, Ջուլիետա Դրուեն էր:
Ջուլիետա Դրուեի սերն այնքան մեծ է լինում, որ տեղափոխվելով գրողի բնակարան, նա հոգ է տանում Հյուգոի մահամերձ կնոջ մասին՝ դառնալով նրա վերջին օրերի միակ հարազատը: Ջուլիետան ապրում է Հյուգոի կողքին մինչև նրա կյանքի վերջին օրը:
 
Վիկտոր Հյուգոի նամակը ուղղված դերասանուհի Ջուլիետա Դրուեին


«Չգիտեմ էլ, հիշու՞մ ես արդյոք մեր ծանոթության երեկոն` դիմակահանդեսի գիշերը:
Ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ կազմակերպել էին երեկո, որտեղ երևի պետք էր, անհրաժեշտ ու նախանաշված էր մեր հանդիպումը: Ոչինչ, անգամ մահվան լուսավոր շողը չի կարող խլել ինձանից այդ պահը: Այդ ամբողջ երեկոն սկզբից մինչև վերջ մնացել է իմ հիշողության մեջ, գամվել`  հավերժ անշարժ մնալու երդումով: Եվ դու սպասում էիր ինձ: Գիտեմ, որ ինչ-որ տեղ, այնտեղ` հոգուդ ամենագաղտնի անկյունում, դու գիտեիր, որ գալու եմ ես… Դու սպասում էիր ինձ, և արդարացված էր սպասումն այդ:
Փոքրի՛կ հրեշտակ, որքան շատ է սերն ու քնքշանքը քո մեջ: Ես հիշում եմ, թե ինչպիսի լռություն էր այդ ամբողջ սենյակի աղմուկի մեջ, երբ դու կողքիս էիր: Հետո լռությունն այդ տեղափոխվեց քո սենյակ: Իսկ Փարիզը շարունակում էր աղմկել: Ամբողջ Փարիզը պայթում էր գինարբուքից, կեղծ գինարբուքից, ու միայն մենք էինք անկեղծ հարբած: Եվ մեր ստվերը տեղափոխվել էր Փարիզ: Եվ անգամ  նա էր արբեցած մեր սիրով:
Երբեք մի՛ մոռացիր, իմ փոքրի՛կ հրեշտակ, այն գաղտնի ու խորհրդավոր ժամերը, որոնք փոխեցին մեր ամբողջ կյանքը:
Այդ տոնն ու երեկոն տեղափոխվեց քո մեջ: Տեղափոխվեց իմ մեջ ու ապրում է այնտեղ ութ հավիտենություն: Այդ օրը դու հասկացար, որ կարող ես և պետք է ապրես կյանքիս ներսում: Այդ օրը ես անցկացրի քո կողքին ութ ժամ, որոնք փոխակերպվել են են ութ տարիների ինձ, գուցեև քեզ համար: Այդ ութ տարիները ես ապրել եմ քեզանով, ես սիրել եմ քեզ այդ ութ տարիների ընթացքում… Այդ ութ տարիներից ոչինչ չեմ վերադարձնի և ոչինչ չեմ փոխի երբեք:
Իմ Փոքրի՛կ հրեշտակ, ես …


1841թ, փետրվարի 18 կամ 19, եթե արդեն զգում ես լուսաբացը»:


Աղբյուր





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Վիկտոր Հյուգո և Ջուլիետա Դրուե»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (14.12.12) Դիտումներ: 2055 | Տեգեր: սերը և մեծերը, Վիկտոր Հյուգո