RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Վերջին տարիների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալների թոփ 5-յակը  904


Ներկայացնում ենք korrespondent.net-ի առանձնացրած վերջին տարիներին պաշտոնանկության դեպքերի ոչ սովորական  թոփ 5-յակը` տեղի ունեցած սեքսուալ հողի վրա:



    Զվարճասեր փոխդեկան-դասախոսը

Ամենաքննարկված սեքս-սկանդալներից մեկը ծայր է առել Ուկրաինայում: Ուսանողուհին, իրականացնելով լրագրողական առաջադրանքը, փորձել է  ներխուժել կիևյան պոռնկատուն, որտեղ հանդիպել էր ԲՈՒհ-ի իր դասախոսուհուն: Պարզվել է` կինն իր փոխդեկանն է: Վերջինս ապրելիս է եղել հանրակացարանում և սպասարկել է երիտասարդ, անփորձ ուսանողներին: Ուսանողուհու հետ հանդիպումից շատ չանցած` նա ազատման դիմում է գրել:

2.Իսպանուհի չինովնիկը

Այս տարվա սեպտեմբերին իսպանացի քաղաքապետը` Լոս-Իեբենեսը, զրկվել է  պաշտոնից (Տոլեդոյի նահանգ):  Ազատման պատճառը դարձավ էրոտիկ տեսանյութը, որը  համակարգչից որոշ հաքերների միջոցով հայտնվել էր համացանցում: Տեսանյութն այն աստիճան խայտառակ բնույթ է կրել, որ չինովնիկի կինը ստիպված է եղել ազատվել պաշտոնից` իր կուսակիցների  համբավին վնաս չհասցնելու համար:

3.Սեքս-բլոգերուհին` ամերիկյան սենատից

Էլ ավելի աղմկահարույց է ամերիկուհի չինովնիկ Ջեսիկա Կատլերի պատմությունը:  2004-ին ամերիկացի սենատորի` Մայքլ Դեվայնի օգնականուհին դատապարտվեց այն բանի համար, որ իր ինտերնետ բլոգում մանրամասն նկարագրել էր սենատի անդամների հետ ունեցած իր սեռական արկածները:

4.Սիրահարված նախարարը, որը ձգտում էր ճոխության

Թուրքմենիայի նախարարներից մեկը ազատվել է պաշտոնից այն բանի համար, որ նախագահական զբոսանավով շրջել է սիրուհու հետ: Նա իր «դամայի», երաժիշտների հետ հեռացել է ափից` տրվելու սիրային արկածներին: Այդ մասին իմացել են հատուկ ծառայությունները, և նախարարն անմիջապես ազատվել է աշխատանքից:

5.Դիսնեյի հերոսների գինարբուքը

Ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկն էլ ծագեց 2006-ին` Դիսնեյլենդում:

Դիսնեյի ամենահայտնի հերոսներրը` Միկին ու Մինին, Չիպը և Դեյլը, ինչպես նաև` Գուֆին, գինարբուք էին կազմակերպել, որի վերաբերյալ տեսանյութերը տեղադրել էին համացանցում: Անվտանգության աշխատակիցները ֆիքսել էին տեսանյութը և գինարբուքին մասնակցած բոլոր դերասաններին ազատել աշխատանքից:

Աղբյուր




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Վերջին տարիների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալների թոփ 5-յակը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (13.11.12) Դիտումներ: 904 | Տեգեր: Հետաքրքրաշարժ