RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՊՈԵԶԻԱ, LOVE STORY

Թամարա. Սիրո իմ բանաձևը...  1087


Թամարա. Սիրո իմ բանաձևը...



Երեկո էր...
Աչքերս հառելով պատուհանից դուրս նայեցի կապտաթույր երկնքին: Վերջալույսի գույները միախառնվելով գիշերային լռության մեջ ստեղծում էին անհասանելի վեհություն: Այդ երեկո սիրտս իր ամբողջ ուժով և հույսի բովանդակ գեղեցկությամբ ինձ թելադրեց բառեր, որոնք արտացոլում են մի ամբողջ կյանք: Կյանք, որը ողողված է սիրով: Օրն ինձ համար անակնկալ էր, երբ հանդիպեցի նրան: Չեմ կարող նկարագրել ակնթարթի այդ վայրկյանը, երբ մեր աչքերը նայեցին իրար, մեր հայացքները խաչվեցին... Օրվա այդ մայրամուտը շատ գեղեցիկ էր  բառեր չեն գտնվի նկարագրել վերջալույսի վերջին գույները իր անսահման գեղեցկությամբ: Այդ օրը մի փունջ ծաղիկ դարձավ հիշողություն, մի զույգ սրտեր ձուլվեցին իրար:Չկա ոչինչ ավելի ուրախալի քան սիրելն ու սիրվելը: Դեռ երեկ նա ոչինչ էր ինձ համար պարզապես մի անցորդ,իսկ այսօր կյանքս առանց նրա չեմ պատկերացնում:
Քան~ի-քան~ի անգամ էր նա ինձ երևացել գիշերային լռության մեջ: Մերթ նա էր հայտնվում իմ առաջ որպես ցայտող լույս, ինձ ստիպում, որ իրենով հիանամ, մերթ ինքս էի նրան ընդառաջ գնում տեսիլների աշխարհում:Ես հույսով լի ողջունում էի նրան, տենչում էի լսել նրա արծաթահնչուն ձայնը, նրա մեկ ժպիտից սիրտս աղոթքի պես ծաղկում է հոգիս լցվում է կյանքի հավատքով:Երբեք չեմ կարող մոռանալ այդ ժպիտը: Հոգիս կլանել էր մարմինս, այլևս ոչ մի ծանրություն չէի զգում, չէի քայլում թռչում էի  մեջս զգալով հայացքդ, որը լույսով էր ողողել ինձ: Կարծես մի նոր  կյանքի համար էի  ծնվում: Ամեն անգամ քեզ տեսնելիս  մտածում  եմ, որ համարձակություն ձեռք կբերեմ և այն խոսքերը, որոնք ամբողջ գիշեր հավաքել եմ հիշողությանս մեջ, այն զգացմունքի դրսևորումները, որոնք ծնունդ են սրտիս զարկերի, հաղորդակից  կդարձնեմ  քեզ, սակայն երբ կանգնում եմ քո առջև, զգում եմ, որ  խոսքերս չեն համապատասխանում հոգուդ  ցոլքերին, քանզի քեզ մոտ զգում եմ երանության այնքան անհուն, որ ամեն անգամ վերածնվում եմ ավելի ընդարձակ մի կյանքով: Դու ինձ ստիպեցիր, որպեսզի թափանցեմ սրտիդ ամենախորունկ ծալքերը  այնտեղ տեղավորելու համար իմ սիրտը: Հիմա փորձիր  յուրաքանչյուր  բառիս  մեջ տեսնել և զգալ հոգիս, հասկանալ իմ այս տևական արբեցողությունը... Երբ սիրում ես, շտապում ես բոլոր  մտքերդ ու զգացմունքներդ  կիսել սիրածդ  էակի հետ, պատմել կյանքիդ մասին, ներկայի, անցյալի, ապագայի մասին... Որսում ես  նրա  ամեն մի բառը և սկսում ճանաչել սիրո ամբողջ խորությունը  զգալով նրա շունչը:
-Սեր , անհագ կարոտ, բուռն  ցանկություն, կրկին տեսնելու սիրածդ մարդուն, լսելու  նրա ձայնը և ասելու,որ սիրում ես. ԱՀԱ ՍԻՐՈ ԻՄ ԲԱՆԱՁևԸ ՈՐ ԱՍՏՎԱԾ Է ԻՆՁ
ՇՆՈՐՀԵԼ, ԱՊՐԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ:

                                                                                                    



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Թամարա. Սիրո իմ բանաձևը...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՊՈԵԶԻԱ, LOVE STORY բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՊՈԵԶԻԱ, LOVE STORY | Ավելացրեց: Admin (19.09.12) Դիտումներ: 1087 | Տեգեր: արձակ բանաստեղծություններ, պոեզիա, Սիրո պատմություններ