RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Սթրինգը սպառնում է կնոջ առողջությանը  1492

Պարզվում է, որ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի առողջության համար:

Նախ դրանք նպաստում են  հեշտոցի սնկային ախտահարմանը եվ միզուղիների վարակներին, և բացի այդ՝ արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ, դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ):


Վիճակագրությունը վկայում է, որ սթրինգների կրումը պայմանավորում է ընկնելու կամ ավտովթարների ժամանակ սեռական օրգանների վնասվածքներ ստանալու հավանականության կտրուկ աճ:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սթրինգ պետք է կրել հնարավորին չափ հազվադեպ:
Իսկ եթե դուք նախընտրում եք հենց այդ ներքնազգեստը, ապա հաշվի առեք հետևյալ մի քանի կանոնները.

1. Մի կրեք սթրինգ շոգ և խոնավ եղանակներին, որպեսզի խուսափեք տարբեր վտանգավոր բակտերիաների համար նպաստավոր կենսապայմաններ ստեղծելուց:

2. Ընտրեք ներքնազգեստ, որը կարված կլինի բնական կտորներից , ինչպիսիք են բամբակն ու մետաքսը, քանի որ դրանք չեն խանգարում օդի շրջանառությանը և չեն առաջացնում ջերմոցային էֆեկտ:



3. Կրեք բացառապես ձեր  չափերին համապատասխան ներքնազգեստ, քանի որ շատ սեղմ չլինելու դեպքում սթրինգն այնքան վտանգավոր չէ վարակների տարածմանը նպաստելու տեսանկյունից:

4. Մի կրեք սթրինգ ողջ օրվա ընթացքում:

5. Եթե դուք, այնուամենայնիվ, կրում եք սինթետիկ ներքնաշորեր, ապա օգտագործեք ամենօրյա միջադիրներ և մի մոռացեք դրանք պարբերաբար փոխել:

6. Խուսափեք սթրինգով լողազգեստներից:

 

Սթրինգը սպառնում է կնոջ առողջությանը



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Սթրինգը սպառնում է կնոջ առողջությանը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (14.09.12) Դիտումներ: 1492 | Տեգեր: Առողջ ապրելակերպ