RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ

Սթիվի Ուոնդեր. Կենդանի լեգենդ, պայծառ մոլորակ...  886

ՍԹԻՎԻ ՈՒՈՆԴԵՐ

ՍԹԻՎԻ ՈՒՈՆԴԵՐ



Ժամկետից 1.5 ամիս շուտ ծնված հիվանդոտ սևամորթ տղան 1950-ի մայիսին  աղքատների  ծննդատանը  ապագա մեծ երաժիշտ Սթիվի Ուոնդերն էր:  Ասացին, որ կապրի, բայց կույր է 2 աչքերից :
Մայրը տղային դաստիարակեց այնպես, որ տղան երբեք չխղճա ինքն իրեն, չնկատի իր կուրությունը ու կարողանա ապրել հետաքրքիր: Սովորեցնում էր նաև տարբերել գույները և ձայները, հիանալի կերպով կողմնորոշվել, կարդալ նույնիսկ ոչ կույրերի համար նախատեսված գրքեր:
Չորս տարեկանում Սթիվին արդեն շրթհարմոն էր նվագում, ավելի ուշ` թմբուկ և այլ գործիքներ:

Տասնմեկ տարեկանում սոլո ալբոմի պայմանագիր է կնքում հեղինակավոր «Մոթաուն» ընկերության հետ և երկու տարվա ընթացքում հռչակվում որպես «ՙՓոքրիկ հրաշք», դառնում ստուդիայի լավագույն երգիչը` մշտապես զբաղեցնելով հիթ շքերթների բարձրագույն տեղերը:
  Հաջորդող 9 տարիներին «Փոքրիկ հրաշքը» դառնում է Միացյալ Նահանգների ամենահանրահայտ երգիչ-երգահաններից մեկը:

20 տարեկանում  ձեռք է բերում նորարարի համբավ: Հենց նա է նոր էլեկտրոնային  տարրեր, մասնավորապես` սինթեզատոր մտցրել  «սև երաժշտության» մեջ:

Նա «Սոուլը» դարձրեց ոչ միայն հոգու համար կատարվող երաժշտություն, այլև հիմնավոր երաժշտաոճ: Դրա շնորհիվ կարողացավ պայքարել սոցիալական և քաղաքական մի շարք շահավետ փոփոխությունների համար: Սթիվի Ուոնդերի երգերից շատերում կանանց նկատմամբ բռնության, ռասիզմի, ալկոհոլիզմի թեմաներն են շոշափվում: Վաճառել է  շուրջ 70 միլիոն իր ձայնասկավառակներից, ստացել «Գրեմիի» 17 մրցանակ: Մշտապես մասնակցում է բարեգործական համերգների և օգնում սոցիալական հիմնադրամներին:

Կյանքում շատ սիրառատ է: Ամուսնացած է եղել  մեկ անգամ, բայց ունի 4 երեխա  տարբեր կանանցից: 


ԱՆՑՆԵԼ ՁԱՅՆԱԴԱՐԱՆ ՍԹԻՎԻ ՈՒՈՆԴԵՐԻ ԵՐԳԵՐԸ ԼՍԵԼՈՒ / ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

  Stivie Wonder - Love Ballads

Stevie Wonder - The Definitive Collection



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Սթիվի Ուոնդեր. Կենդանի լեգենդ, պայծառ մոլորակ...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ | Ավելացրեց: Admin (15.01.13) Դիտումներ: 886 | Տեգեր: Երաժշտական մեծեր, Սթիվի Ուոնդեր, սոուլ