RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Շառլ Բոդլեր և տիկին Սաբատիե  1929

Ասում են, որ նա կդառնար մեծ նկարիչ, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ: Նկարչության հանդեպ սերը նրան դրդում էր խենթության, օրեր շարունակ դուրս չէր գալիս արվեստանոցներից, իսկ որպես արդյունք ծնվում էր նոր բանաստեղծություն:
1855թ. «Revue des Deux Mondes» ֆրանսիական ամսագրում լույս է տեսնում ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերի 18 բանաստեղծություններից բաղկացած  ժողովածուն`  «Չարի ծաղիկներ» անվամբ: Իսկ արդեն 1857թ. լույս է տեսնում նույն անվամբ գիրքը` արդեն 100 բանաստեղծություններով և ունենում ցնցող հաջողություն:
 «Սալոն 1845», «Սալոն 1859» արվեստաբանական աշխատանքներն ու «Չարի ծաղիկներ» ժողովածուն Շարլ Բոդլերին (Շառլ-Պիեռ Բոդլեր, 1821-1867թթ)  բերեցին համաշխարհային ճանաչում:



Շառլ Բոդլեր. Կուրբեի կտավը


Շառլը թեև կնամոլ էր ու աչքի էր ընկնում բնավորության անկայունությամբ, բայց արդեն հասուն տարիքում խելահեղորեն սիրահարվեց ճանաչված մի կնոջ` Տիկին Սաբատիեին,  ով մարմնավորում էր Շառլի չիրականացած երազանքներն ու այն  իրականությունը, որը բանաստեղծը պատրաստ չէր ընդունելու:

Շառլի հայրը մահացավ, երբ Շառլը փոքր էր, մայրն էլ որոշ ժամանակ հետո ամուսնացավ  մեկ ուրիշի հետ, ապագա բանաստեղծը սա համարեց դավաճանություն և սկսեց չվստահել և ոչ մի կնոջ: Սակայն «աշխարհի բոլոր կանանցից տարբերվում և ուրիշ էին Տիկին Սաբատիեն ու Ժաննա Դյուվալը»… Սաբատիեի և Շառլի հարաբերությունները շատ յուրահատուկ էին, բայց Շառլը միևնույն ժամանակ սկսեց հանդիպել մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ, ում հանդեպ տածում էր բուռն կիրք… Արդյունքում ծնվեց մի նամակ, ուղղված Տիկին Սաբատիեին, որը, սակայն, իր մեջ կրում էր սեր` ուղղված երկու կանանց և հայտնվեց նաև Ժաննա Դյուվալի զարդասեղանին…



Bodler
Ժաննա Դյուվալ. նկարել է Բոդլերը



 ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՁԵԶ

  «Տիկին Սաբատիեին,
1852թ.


Միևնույնն է, ես ցանկանում էի գրել Ձեզ, չնայած այն փաստին, որ նամակների այնքան էլ մեծ սիրահար չեմ: Վերջում, գրեթե միշտ ես զղջում եմ այդ նամակը գրելու համար: Բայց գրելով Ձեզ՝ ես ոչ մի բանով չեմ վտանգում ինձ և իմ սկզբունքները…Ես չեմ կարող չգրել Ձեզ…
Տղամարդն ով ասում է` «Ես սիրում եմ ձեզ», իրականում աղերսում է, և կինն, ով պատասխանում է` «Սիրե՞լ Ձեզ: Ե՞ս: Երբեք: Ես սիրում եմ միայն մեկին, և թող անիծվի նա, ով կգա նրանից հետո: Նա չի արժանանա իմ ոչ մի զգացմունքի, բացի արհամարանքից և  անտարբերությունից», իրականում հպարտ է:
Եվ նույն այդ տղամարդը, միայն մեկ բանի` Ձեր աչքերին ավելի երկար նայելու հաճույքի համար Ձեզ թույլ է տալիս խոսել այլ տղամարդու մասին, մտածել միայն նրա մասին:  Այս բոլոր խոստովանությունների մեջ միայն մեկ բան էր շատ տարօրինակ` հիմա Դուք ինձ համար միայն ցանկալի կին չեք, Դուք այն կինն եք, ում սիրում են ուղղախոսության, կրքոտության, երիտասարդության, անպատասխանատվության համար:
Ձեր վճռականության պատճառով ես շատ բան կորցրի այս բացատրությունների ընթացքում, թեև բնական կլիներ Ձեզ ենթարկվելը հենց նույն պահին… Բայց…Դուք այդ ամենով հանդերձ շատ հարցերում հաղթեցիք, Դուք ինձ ներշնչեցիք խորը հարգանք և Ձեզ երկրպագելու ցանկություն…
Մնացեք միշտ այդպիսին, պահպանեք այդ կիրքը, ինչը Ձեզ դարձնում է այդքան հրաշալի, այդքան երջանիկ… Աղաչում եմ Ձեզ, եկեք ևս մեկ անգամ…Կրկին եկեք…
Ես կլինեմ զուսպ և համեստ իմ ցանկություններում…
Հավանաբար, ես արժանի էի միայն Ձեր արհամարանքին, երբ ասացի, որ պատրաստ եմ բավարարվել միայն փշրանքներով: Ես ստեցի: Եթե միայն Դուք իմանայիք, թե ինչ հրաշալի էիք այդ երեկո: Ես չեմ համարձակվի չարաշահել իմ գովեստները…
Դա այնքան հասարակ ու պարզ է հնչում…Բայց Ձեր աչքերը, Ձեր շուրթերը, Դուք` ամբողջովին, հայտնվել եք իմ փակված աչքերի առջեւ…Եվ ես զգում եմ, որ այլեւս փրկություն չունեմ…
Աղաչում եմ Ձեզ ծնկաչոք` կրկին եկեք…Ես անզոր եմ…Եկեք կրկին…Ես չեմ կարող ասել, որ Դուք կգտնեք ինձ  անշնչացած, եթե չգաք, բայց Դուք չեք կարող ինձ արգելել ճախրել Ձեր  ուսերով,  Ձեր հրաշալի ձեռքերով, այն ձեռքերով` որի  մեջ արտացոլված է Ձեր ամբողջ կյանքը: Դուք իմ պաշտամունքի առարկան եք…
Ես միշտ ուզում եմ Ձեզ տեսնել այնքան լուսապայծառ, որքան որ միշտ եղել եք: Դուք այնքան հրաշալի եք, պարուրված եք այնպիսի քնքշությամբ…

Sabatie
Ապոլոնիա Սաբատիե


Դուք ինձ համար կյանքն եք ու շարժումը` ոչ այնքան Ձեր շարժումներով ու կտրուկությամբ, որքան որ Ձեր աչքերով, որոնք ունակ են  անգամ մեռած բանաստեղծի մեջ արթնացնել անմահ սիրո կրակը…
Ինչպե՞ս Ձեզ ասեմ և արտահայտեմ, թե որքան շատ եմ սիրում Ձեր աչքերը, Ձեր գեղեցկությունը…
Դուք Ձեր մեջ երկու հակադիր գեղեցկություն եք կրում` Ձեր մեջ ամփոփված է կնոջ  ու երեխայի հմայքը  միաժամանակ…
Հավատացեք ինձ, ես սա ասում եմ ամբողջ սրտով` Դուք արժանի եք պաշտամունքի, ինչ-որ աստվածային անբացատրելի զգացում է ընդմիշտ միավորել ինձ Ձեզ հետ…Անկախ Ձեր կամքից, Դուք դարձել եք իմ թալիսմանը, իմ ուժը…Սիրում եմ Ձեզ Մարի, սիրում եմ Ձեզ…Իմ սերը Ձեր հանդեպ` սերն է Աստծու նկատմամբ, և միայն այդ պատճառով` չանվանեք այն երկրային զգացմունքներ…
Ես մահացած էի, Դուք ինձ հարություն տվեցիք: Դուք դեռ չգիտեք, թե որքան շատ եմ  Ձեզ պարտական: Ձեր հրեշտակային հայացքում ես գտա աստվածային օրհնություն: Ձեր աչքերը սովորեցրին ինձ ուրախանալ ամենահրաշալի զգացմունքով: Դուք եք իմ սրտի միակ տիրուհին, կայսրուհին միակ ու աստվածուհին…Միայն Ձեր շնորհիվ ես դարձա այսքան հզոր և ուժեղ…
Ինչպես և Պետրարքան՝ ես տենչում եմ իմ Լաուրային…
Դարձե՛ք իմ պահապան հրեշտակը, իմ մուսան և Մադոննան,
եվ ապրեցրեք ինձ հրաշալիի ճանապարհով…
Աղաչում եմ…Աղաչում եմ Ձեզ` բարեհաճեք պատասխանել ինձ միայն մեկ բառով, թող-որ մեկ, կարճ, փոքրիկ բառով… Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են կասկածանքի օրեր և վճռորոշ օրեր: Հենց այդ ժամանակ է,  երբ մեկ հայացքն անգամ բավական է, որպեսզի ստիպի Ձեզ գնալ խենթության կամ ամենակարողության:
Երդվում եմ Ձեզ, հենց այդ վիճակում եմ հիմա ես…
Դարձե՛ք ինձ համար սրբություն, ում նայում են աստվածավախությամբ և պաշտամունքով:
Եթե միայն իմանայիք, թե ինչպես եմ ես սիրում Ձեզ…
Ես ծնկի եմ գալիս Ձեր ոտքերի առջև…
Ասեք մեկ բառ, ընդամենը մեկ բառ…
Ոչ…Դուք չեք արտասանի այդ բառը: Ես համոզված եմ:
Երջանիկ և օրհնյալ է նա, ով հազարներից ընտրել է հենց Ձեզ` այսքան հրաշալի, կատարյալ և քնքուշ: Մի՞թե որեւէ կին կարող է Ձեզ փոխարինել…Ես չեմ համարձակվում հանդիպում պահանջել: Ես նախընտրում եմ սպասել: Ես Ձեզ  կսպասեմ տարիներ շարունակ, և երբ Դուք տեսնեք, թե որքան անփոխարինելի և մեծ սիրով են Ձեզ սիրում, ինչպիսի պաշտամունքով, կհասականք, որ  անիմաստ էր Ձեր մերժումն ու արհամարանքը:
Ի վերջո, ես իրավունք չունեմ արտահայտելու և ցույց տալու այն  հարվածները, որոնք հասցնում է ինձ իմ կուռքը:
Ձեզ դուր է գալիս ինձ դուրս շպրտել, ինձ դուր է գալիս պաշտել Ձեզ…

Շ-Պ Բ.»


Շառլ Բոդլեր, 1844

«1854թ. փետրվարի 16,
Ես չգիտեմ՝ ի՞նչ են մտածում կանայք իրենք իրենց մասին, այն ամենի մասին, ինչ հանդիսանում են իրենք: Կանանց մի մասը կարծում է, որ հենց այդ վերաբերմունքին է արժանի «կինը», մյուս մասն էլ կարծում է, որ պետք է ծիծաղի այդ ամենի վրա, այն փաստի վրա, որ իրենց պաշտում են այդպես…





Բոդլեր. ինքնադիմանկար

Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես կարծում եմ, որ իրականում կանայք  պետք է լինեն հպարտ և երջանիկ, միայն այն փաստի համար, որ իրենց աստվածացնում են այդպես: Եվ որքան էլ ծիծաղելի լինի, ես հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ կրկին երկրպագելու Ձեզ, պաշտելու Ձեզ և ծնկի գալու Ձեր առջև:  Դուք գիտեք իմ բոլոր զգացմունքները, այն բոլոր զգացմունքները, որոնք ես տածում եմ Ձեր հանդեպ և ես մտադիր չեմ դրանք թաքցնելու:
 
Շ-Պ Բ.»

Աղբյուր





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Շառլ Բոդլեր և տիկին Սաբատիե»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (25.04.12) Դիտումներ: 1929 | Տեգեր: սերը և մեծերը, Շարլ Բոդլերի սիրային նամականի