RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Սերը և մեծերը. Ստենդալ և Կլեմենտինա Կյուրիլ  1801



Սերը և մեծերը. Ստենդալ և Կլեմենտինա Կյուրիլ



Անրի-Մարի Բեյլ Ստենդալը ֆրանսիական գրականության ամենանշանավոր ներկայացուցիչներից է: Ծնվել է 1783 թ. հունվարի 23-ին: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Վանինա Վանինի», «Կարմիրն ու սևը», «Պարմի մենաստան», «Լյուսեն Լևեն», «Իտալական քրոնիկներ», «Զբոսաշրջիկի գրառումներ» և այլն:

Ծնողական քնքշանքից զուրկ մեծացած այս երեխայի տաղանդին, հավատում էր միայն մորաքույրը. նա խնամում էր Անրիին սկսած այն պահից, երբ մահացավ Ստենդալի մայրը, ապա լքեց հայրը: Տեղական դպրոցն ավարտելուց հետո` 1799 թ., Անրին մեկնեց Փարիզ: Այստեղ նրան հաջողվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ստենդալը գրական գործունեություն սկսեց ծավալել 1827թ-ից: Կյանքի վերջին տարիներին Ստենդալի հոգեվիճակն անհանգստացնում էր նրա մտերիմներին. նա ուներ վատ տրամադրություն և հուզվում էր առանց որևէ պատճառի: Հաճախ նրա օրագրում հայտնվում էին տարօրինակ գրառումներ և դրանցից մեկը նման էր կանխատեսման. «Ես կուզեմ մեռնել փողոցում, զբոսանքի ժամանակ. Ճիշտ այնպես, ինչպես անտեր շները»:

 Նրա ցանկությունն իրականացավ. Ստենդալը մահացավ Փարիզում 1842թ. մարտի 23-ին, զբոսանքի ժամանակ:




Ստեղծագործական և հասարակական բուռն գործունեության ընթացքում Ստենդալի սիրտը տարված էր կոմսուհի Կլեմենտինա Կյուրիլով: Նրանց սիրավեպը շարունակվեց երկու տարի, սակայն Կլեմենտինան լքեց Ստենդալին ամենաանսպասելի պահին և հեռացավ` ամուսնանալով մեկ ուրիշի հետ:
Այս նամակներն ուղղված են Կլեմենտինա Կյուրիլին:




ՍԻՐՈ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ
«Փարիզ
1824թ.


Իմ հրեշտակ, այն բանից հետո, ինչ մենք հանդիպեցինք երեք օր շարունակ, ես կարծում եմ, որ սկսել եմ քեզ ավելի սիրել, եթե դա իհարկե հնարավոր է… Մենք ավելի մտերմացանք, և մեզ բաժանում էր միայն այն հիմար ավանդապաշտությունը, որն արդյունքն է քո շրջապատի թերզարգացվածության: Սակայն ես կարծում եմ, որ այս երեք օրն այնքան բան փոխեցին մեր կյանքում և մեր զգացմունքներում, որ մենք դուրս ենք եկել այդ նախապաշարված մարդկանց հասարակարգից:

Աստված իմ, երեկ ես երջանիկ էի` իմ ատելի չորեքշաբթի օրը: Ես դեռ տոնում եմ մեր երջանկությունն ու կշարունակեմ տոնել այն, մինչ նամակներս կհասնեն քեզ: Եվ ես գրում եմ քեզ` «Per sfogarmi»:
Ես այնքան շատ եմ սիրում քեզ այսօր, ես այնքան շատ եմ պատկանում քեզ այսօր, ես քոնն եմ ամբողջովին: Ես կարիք չունեմ նույնիսկ այս ամենը գրելու քեզ:
Ուզում եմ հավատալ, որ եթե ևս մեկ շաբաթ մենք նման մի քանի օր անցկացնենք, այլևս երբեք չենք բաժանվի: Սա պահ է, որը երբեք չի կրկնվի իմ կյանքում: Ուզում եմ հավատալ, որ սա կատակերգություն չէ: Իսկ թե նման մի բան է` թույլ տուր դառնալ այդ կատակերգության մասնակիցներից մեկը»:


«Փարիզ
1824թ.


Սիրելիս, որպեսզի ավելի քիչ քեզ տխրեցնեմ իմ տարօրինակություններով, ուզում եմ անել մեկ այլ տարօրինակություն` պատմել քեզ իմ մասին:
Իմ առավելություններն ու արժանիքները, եթե իհարկե կան, կախված են իմ տարօրինակություններից, վատ հակումներից ու տհաճ կողմերից. տհաճ ոչ միայն իմ, այլև շրջապատող աշխարհի համար: Ես համեմատում եմ ինձ նորակոչիկի հետ: Նրան կանչել են ծառայության, տրամադրում են ձի: Եթե նա ունի ղեկավարելու որոշակի հմտություններ ու կարողություններ, ապա կկարողանա գլուխ հանել ձիուց: Ձին նրա ամբողջ էությունն է` անկառավարելի, անսանձ, սակայն միևնույն ժամանակ` ծույլ և երկչոտ: Սակայն նա դրանով չի դադարում ձի լինելուց, այն էլ ծառայողական: Ճիշտ այս ձիու պես, բոլոր նման հատկություններով էլ օժտված եմ ես:
Ես սկսել եմ ճանաչել ինձ վերջին երկու տարում, այդ ամենը սկսվեց Իտալիայում: Այնտեղ յուրաքանչյուրն անում է այն, ինչն իրեն դուր է գալիս, այն` ինչն իր բնույթն է, և բացարձակ չի անհանգստանում իր հարևանի համար: Իր հոգատարության կենտրոնում միայն ինքն է:

Ֆրանսիայում ամեն ինչ այլ է, այստեղ յուրաքանչյուր քայլից առաջ մտածում են. «Իսկ ի՞նչ կասի իմ հարևանը»:
Ինչ վերաբերում է ինձ, մի անհանգստացեք, ես սիրում եմ Ձեզ: Գիտեք, հնարավոր է, որ այս սերը չի համապատասխանում սիրո այն տեսակին, որին Դուք ծանոթ եք Ձեր շրջապատից կամ էլ գրքերից: Ես սիրում եմ Ձեզ ամբողջ կրքով: Ես շատ կուզեի, որ իմ սերը փոքր-ինչ նման լիներ այն սիրուն, որը Դուք կցանկանաիք ստանալ` նուրբ և հոգատար:

Ինձ սարսափեցնում է այն միտքը, որ Դուք տխուր եք չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Պե՞տք է արդյոք, որ ավելացնեմ նախորդ և առաջիկա բոլոր տհաճությունները, որ կան և դեռ կհադիպեն Ձեր կյանքում: Մի՞թե իմ սերն ու քնքշությունը ստիպելու է Ձեզ` սպանել Ձեր մեջ ապրող զգացմունքները: Մի՞թե իմ սիրո այս տեսակը կսպանի Ձեր սիրուն: Մի՞թե այս անիծյալ յուրահատկությունը, որն ապրում է իմ մեջ, իմ սրտում ու զգացմունքներում, ունակ է Ձեզ սխալ պատկերացում տալու իմ զգացմունքների և սիրո մասին, սիրո այն քնքշության մասին, որը տածում եմ Ձեր հանդեպ: Այն քնքշության մասին, որ զգում եմ իմ սիրո մեջ»:



Հ.Գ. Մի անգամ, Հռոմի հարևանությամբ գտնվող Ալբանո կղզում, Ստենդալը ավազին սկսեց գրել բոլոր այն կանանց անունները, ում սիրել է: Հետո սկսեց գրել բոլոր այն խենթությունները, որ արել է հանուն նրանց: Պատմում են, որ ամենից մեծ տառերով գրված է եղել ԿԼԵՄԵՆՏԻՆԱ անունը:

Աղբյուր`  notteluchi.wordpress.com




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Սերը և մեծերը. Ստենդալ և Կլեմենտինա Կյուրիլ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (29.09.12) Դիտումներ: 1801 | Տեգեր: Սերը և մեծերը. Ստենդալ և Կլեմենտինա