Գլխավոր էջ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ
Սերը և մեծերը. Ավետիք Իսահակյան և Շուշիկ  7622

Գլխավոր էջ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ 

Խորագիրը՝  ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ,   

 

                                                                                     

Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն, Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: Նրա սիրո պատմությունը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի գրաքննադատ, իսահակյանագետ Հովհաննես Ղանալանյանի «Հուշ, դիմանկար»գրքից:


 

Պատմում է Ավետիք Իսահակյանը...

«...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:

Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու ևամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին...

Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:

 

Իսահակյանի կինը չափազանց բարեկիրթ մի անձնավորություն էր, ով ընդունեց ամուսնուն իր բոլոր թերություններով հանդերձ ևջերմ պահեց օջախը մինչեւ Վարպետի կյանքի վերջին օրերը...





Խորագիրը՝  ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog