RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՊՈԵԶԻԱ, LOVE STORY

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ երգերի տեքստերը  6628

 

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. մտավորականի ընտանիքում։ Հայրը` Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։ Ավարտել է ԵԳԹԻ (1975): Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից: 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»: Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում: Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների: Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր: Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր:


 

 

 

Երջանկություն

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գափս ես հանկարծ ժպտերես,

Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,

Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,

Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,

Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,

Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

 



Լավագույն տղերքը

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է՝

Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին ունայնության,

Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.

Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,

Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ,

Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,

Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,

Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,

Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,

Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,

Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։

 




Քո ճամփան

Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ Ճամփան ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ։

Դու սիրում ես նայել,
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ,
Գիշերն՝ աստղերին։

Դու ասում ես, որ գիշերը
Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր։

Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելիս։

Դու ասում ես, որ կյանքում
Հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագինս,
Հոգնել եմ, հոգնել։

Դու ասում ես սիրիր,
Ու կյանքին հավատա,
Ես իմ մահն եմ փնտրում,
Տես շուտով նա կգա։

Դու ասում ես՝ սիրիր
Ու կազմիր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ
Մի կնոջ խաղալիք։

Ես գիշերն, ինչպես միշտ,
Հարբած տուն կդառնամ
Ու շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան։

Եվ եթե իմ գործերը
Ընկնեն դատարան,
Ու եթե այնտեղից
Ես մի օր տուն դառնամ։

Ես շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան,
Երբ գիշերն, ինչպես միշտ,
Գինովցած տուն դառնամ։

Դու ասում ես, որ ես կյանքը
Դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում,
Որ ես շատ եմ ծախսում։

Ես գիտեմ, որ մարդիկ
Մի անգամ են ապրում,
Մի անգամ են սիրում,
Մի անգամ են մեռնում։

Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել։

Եվ եթե այս տարի
Ճոխ չանցավ նոր տարին,
Միևնույն է, գարնանը
Կծաղկի իմ այգին։


 



Վերադարձ

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,
Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...

Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...


 


 

Սարերի քամի


Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս,
և ո՞ւր ես շտապում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:
Սարերի քամին ինչ-որ բան շշնջում
ու կորչում է հեռվում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...
Ես գալիս եմ շատ հեռուներից,
ավերակ դարձած քո Հայրենիքից,
որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,
Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:
Սպասիր քամի, և ինձ լսիր,
թե ինչ կասեմ,
քիչ հանդարտվիր, և ինձ լսիր,
թե ինչ կասեմ,
որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,
Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին
Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,
Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:




 


Իմ փոքրիկ նավակ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ, թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
Գետի ալիքները խելագար:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց
Ու փոքրիկ գետակը վարարեց:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ,
Թե՞ ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին…


 

 


Բարի լույս, տիկին Արուս

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են,

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր
Տված հացդ օրհնված է:
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:

Մարդը քո` վարպետ Արտաշը
Իր հոգին Աստծուն տվեց,
Ու թեև վարքով անտաշ էր,
Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Սարքեց դուռ ու պատուհան:

Իսկ հետո, երբ ծնվեցին,
Զավակները քո աննման,
Տունը քո լցվեց սիրով
Ու շնչով երջանկության

Նա ուներ մի թուլություն`
Մեզանից ո՞վ է անբիծ,
Սիրում էր ընկերություն
Խմիչքի հետ ոգելից:

Ամուսինդ լուռ ու մունջ էր,
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր` հայհոյում էր,
Հիշում մորդ անպայման:

Ու թեև քեզ հայհոյում էր,
Բայց իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն է`
Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Բարի լույս, տիկին Արուս
Տված հացդ օրհնված է…


 


Եզը   

Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա՛ ինքդ քեզ,
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
Հավատա՛ քո հոգուն,
Հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է

Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:


 

 


Ճերմակ ձիս

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
ճակատագրից պոկված նվեր:

Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
Տե՛ս, կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
Ինչպե՞ս ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:

Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:

Ես իջեցրել եմ իմ դրոշը
Հպարտություն կոչվող նավի,
Վիճակը իմ խիստ անօրոշ է`
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:

Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:

Մի կողմ թողեք անմիտ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս եջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր…

 


Կյանք մարդկային

Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը,
Հետո դանդաղ-դանդաղ կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենւում է ծերությունը:

Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը:
Կյանքի շեմին կանգնաց էր լուռ ու գլխահակ մի պատանի,
Երազանքներ ուներ մաքուր, ձեռքքին սպիտակ մի աղավնի:

Բաըց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին:
Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում է իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները:

Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց ւու քաջ թռչունը ընկավ ցած:
Ու երբ մարդը վերցրեց նրա դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Նրան կյանքը ոճիր թվաց, նա անիծեց ճակատագրին:

Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը գլխիկոր:
Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդուն ճակատագիր:
Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկվաց,
Նա իր հոգին տվեց Աստծուն` որպես թռչուն մի հալածված


 


 

Իմ սպիտակ աղավնին


Սերն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին,
Նրան դեմ է ելել չար քամին:
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:

Հույսն իմ` իմ սպիտակ աղավնին,
Մոլորվել է օդում, իմ անգին,
Ախ, թևերը հոգնել են նրա,
Վախենամ, թե նա քեզ չհասնի:

Բայց թռչում է դեռ իմ աղավնին,
Քամու դեմ կռվելով, իմ անգին,
Ու ինչքան ել փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին:

Լույսն իմ մարելու եզերքին
Քեզ համար է վառվում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին:

Երգն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Եվ իջնել քո քնքուշ ձեռքերին:

Քո ձեռքերին,
Քո ձեռքերին կիջնի սպիտակ իմ աղավնին,
Իմ միակ, իմ անգին:


 


Իմ անցյալը

Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ:

Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ:

Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:

Ես ագնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:

Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի-֊կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:

Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:

Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյափս դժգույն դեմքը տեսա:
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ

Բայց քամին անառակ, իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից ինձ սարքեց ուղեկից։

Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա:

Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սափ ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակսհենգալիտ


Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
Անիմաստ, անիմաստ խոհական։

Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։

Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։

Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։


 


ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ


Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
__________________


 

ԽՈՍՔԵՐ


Ծեր գնչածին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։

Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից։

Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում է
Ու հեռանում է մեզանից։

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ այս խաղից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից։

Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են
Բոլոր տղերքը՝ մեր թաղից։

Երգերիս բունն–աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը,
Թելով կապված մեր սրտերից։

Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ էրևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ էրևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան։

ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Եվ իջավ լռություն ու թաղվեց խավարում
Իմ սիրտը.
Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար
Դու չեկար,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ։
Դու՝ երազ իմ անհաս, իմ ցնորք իրական,
Որ հեռվում կանչում ես քեզ մոտ,
Ինձ կանչում ես քեզ մոտ
Ու կորչում.
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից։
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տափս։
Ընկերներս կորան անցյալի մշուշում
Ու չկան, ու չկան,
Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել,
էլ չկան, էլ չկան,
Միայն դու մնացիր,
Իմ ցնորք իրական,
Միայն մենք մնացինք
Իրար դեմ հանդիման,
Ու որքան մոտենում
Ես այնքան հեռանում եմ քեզնից,
Դու երազ իմ անհաս,
Իմ ցնորք իրական,
Փախչում ես ինձանից,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից,
Երբ քեզ կանչում եմ՝
Արձագանք ես տալիս։

Լուռ քայլում է տղան և հոգին նրա սև է
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան
Որը իմ կարծիքով պարզաես մի պոռնիկ էր
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան
Մի տխրիր իմ ընկեր նա կոշիկդ չարժեր
ԵՎ հիմար կլինես դու եթե կարծես
Որ կորցրել ես մի գանձ որ երբեք չես գտնի
Պարզապես նա տիկնիկ էր
Գեղեցիկ հաքնված ու այնքան գեղեցիկ ժպիտով
Որ ափսոս դա նրա սեփականն էր

Միշտ այդպես է լինում երբ կատվին չափից շատ ես սիրում
Փաղաքշում ու խաղում նրա հետ նա ճանկերն է խրում
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում

Միշտ այդպես է լինում հենց թողնում են նրանք
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ
Ու թողնում են այնպես որ կարծես թե ոչինչ չի եղել
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է

Լուռ քայլում է տղան և հոգին նրա սև է
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան
Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր
__________________


 

Սա Երևանն է

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո փողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին...


 



 

 

 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ երգերի տեքստերը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՊՈԵԶԻԱ, LOVE STORY բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՊՈԵԶԻԱ, LOVE STORY | Ավելացրեց: Admin (14.09.12) Դիտումներ: 6628 | Տեգեր: պոեզիա, Ռուբեն Հախվերդյան, երգերի տեքստեր