Գլխավոր էջ » ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Պայքարը համակարգչային վիրուսների դեմ  929

Գլխավոր էջ » ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 

Խորագիրը՝  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ,   

Պայքարը համակարգչային վիրուսների դեմ

Դժվար է գտնել համակարգչից օգտվող մարդու, որը երբևէ չի զգացել համակարգչային վիրուսների բացասական ազդեցությունը:
Ներկայումս աշխարհում գոյություն ունեն միլիոնավոր համակարգչային վիրուսներ, որոնք ամեն օր ներխուժելով անպաշտպան համակարգիչներ բազմաթիվ վնասներ և անհարմարություններ են պատճառում օգտվողներին: "Անպաշտպան համակարգիչ” ասելով, նկատի ունենք այն համակարգիչները որոնց մեջ չկա տեղադրված հակավիրուսային ծրագիր: Իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ համակարգիչը վարակվել է վիրուսով և մեղմ ասած անհարմարություններ է ստեղծում օգտվողների համար:


Այդ նպատակով հակավիրուսային ծրագրեր ստեղծող որոշ ընկերություններ ունեն ծրագրեր, որոնք նախատեսված են հենց այսպիսի իրավիճակում հայտնված համակարգիչները վիրուսազերծելու համար: Մենք կանդրադառնանք դրանցից 2-ին: Այս ծրագրերը կարող եք բեռնել հենց արտադրողի ինտերնետային կայքից:
DrWeb CureIt  և  Kaspersky Virus Removal Tool


Դոկտոր Վեբ CureIt հակավիրուսային ծրագիրը (ուտիլիտին) չի պահանջում ինստալյացիա և աշխատացնելուց անմիջապես հետո սկսում է ստուգել ամբողջ համակարգիչը: Այս ծրագրի առավելությունը մյուսների նկատմամբ կայանում է նրանում, որ այն չի պահանջում տեղակայում: Տեղակայում  կամ ինստալյացիա պահանջող ծրագրերին չի հաջողվում ինտեգրվել համակարգչի օպերացիոն համակարգի հետ քանի որ այն արդեն վարակված է և հակավիրուսի ցանկացած տեղադրվելու փորձ վիրուսների կողմից խափանվում է:
Փորձը ցույց է տալիս, որ Դոկտոր Վեբ Քյուէրիտ ուտիլիտը բավականին արդյունավետ է և խորը վարակված համակարգիչներին կարողանում է արդյունավետ "բուժել”:
Կասպերսկի Վիրուս Ռեմուվալ Տուլ հակավիրուսային ծրագիրը, ի տարբերություն նախորդ քննարկված Դոկտոր Վեբ քյուրէիտ ծրագրի պահանջում է տեղակայում համակարգչում և նույնպես բավական հաջող վիրուսազերծում է իրականացնում: Սակայն այն պակաս արդյունավետ է խորը վարակված համակարգիչներ "բուժելու” պարագայում:

 

support.sahak.am
 

Խորագիրը՝  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog