RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Պաուլո Կոելյոյի աֆորիզմները  2519


Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ողջ Տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունն իրականանա։


Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում։


Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է։


Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ։


Ինչ պետք է լինի, կլինի. դրանից չես փախչի։


Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա։


Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին։


Այն, ինչ կարող էր կատարվել, բայց չկատարվեց, քամին քշում-տանում է և իրենից հետո հետք չի թողնում։


Հրաշալին ապրում է սովորական մարդկանց ճանապարհին։


Եթե դու ընդունակ ես գեղեցիկը տեսնելու, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը քո մեջ ես կրում։ Քանզի աշխարհը նման է հայելու, որում ամեն մեկն իր արտացոլանքն է տեսնում։


Կյանքը նրանով է հետաքրքիր, որ նրանում երազները կարող են իրականություն դառնալ։


Լիարժեք կյանքով ապրելու համար պետք է անընդհատ շարժման մեջ լինել. այդ դեպքում միայն մի օրը նման չի լինի մյուսին։


Սխալ գործելու վախը մի դուռ է, որը մեզ փակում է միջակության ամրոցում։ Եթե մենք հաղթահարենք այդ վախը, կարևոր քայլ կանենք դեպի մեր ազատությունը։
Կյանքը միշտ այն ժամի սպասումն է, երբ ապագան կախված է միայն քո համարձակ գործողություններից։


Ահա այն՝ իրական ազատությունը՝ ունենալ այն, ինչ քեզ համար ամեն ինչից թանկ է, բայց չտիրել դրան։


Որքան հեռու գնաս քո ճանապարհով, այնքան այն ավելի հստակ կբնորոշի քո կյանքը։


Ցանկությունն այն չէ, ինչ դու տեսնում ես, այլ այն` ինչ դու երևակայում ես։


Կյանքը սիրում է խավարը թանձրացնել նրա համար, որ հետո ավելի վառ շողա իր լուսավոր կողմով։


Նույնիսկ փչացած ժամացույցը օրվա մեջ երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Պաուլո Կոելյոյի աֆորիզմները»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: haykblbulyan (17.08.12) Դիտումներ: 2519 | Տեգեր: Ներաշխարհ, մեծերի մտքերից, Պաուլո Կոելյոյի աֆորիզմները