RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԵՐԿՈՒՍՈՎ - ԽՈՀԱՆՈՑ (լավագույն բաղադրատոմսեր)

Փախլավա  6961


Pakhlava / Փախլավա

Թխվածքի այս տեսակը երևի թե տոլմայի կամ

բլինչիկի նման պարտադիր է հայկական
ամանորյա սեղանների համար: Հետաքրքրական է, որ շատ ընտանիքներում այն «ներկա» է միայն Նոր Տարուն, թեկուզև ամենասիրելիներից է: Հայերը Փախլավան պատրաստել և պատրաստում են 40 շերտերից,
այն թխում էին թոնրում: Մեր օրերում
ավելի հարմար և հեշտ է պատրաստել
շերտավոր /слойонный/ խմորից:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

3 գունդ շերտավոր խմոր
2 բաժակ մանրացրած ընկույզ
1 ճաշի գդալ դարչին
1 բաժակ մեղր
8 ձվի սպիտակուց
3 բաժակ շաքարավազ


1. Մեկ շերտավոր խմորը գրտնակել թավայի չափով և
եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շերտի
կարմրելը:
2. Ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով, մինչև
բեզեի նման թանձրանա, այնուհետև ավելացնում ենք
քիչ-քիչ 2 բաժակ շաքարավազը ու հարում, արդյունքում
ստացվում է բեզե:
3.Ընկույզի հետ խառնել դարչինը, 1 բաժակ
շաքարավազը և լավ խառնել:


4.Գնդերից երկրորդը գրտնակել թավայի չափով ու
տեղադրել թավայի մեջ, վրան լցնել պատրաստի բեզեի

կեսը ու վրան լցնել ընկույզի կեսը:


5. Վրան դնել մեր եփած շերտը, որից հետո եփած շերտի
վրա քսել բեզեի մյուս մասը, վրան լցնել ընկույզի մյուս
մասը:


6. Այնուհետև գրտնակել մյուս շերտավոր գունդը և դնել
մեր ընկույզով պատված շերտի վրա, որից հետո
դանակով շեղանկյունիների ձև տալ խմորին` այն
կտրելով: Շատ ավելի նպատակահարմար է այն մինչև
վերջ կտրատել, քանի որ այդ դեպքում մեղրը մինչև
առաջին շերտը կներծծվի: Շեղանկյունիներ կտրատելուց հետո
դնել 200 աստիճան ջեռոցը և թխել
այնքան, մինչև երեսը մի փոքր կարմրի:


7. Կարմրած փախլավան հանում ենք ջեռոցից, շեղանկյան
արանքներում լցնում ենք մեղրը ու նորից դնում ջեռոցը մոտ 5
րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում սառչի մեր
փախլավան:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Աղբյուր



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Փախլավա»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԿՈՒՍՈՎ - ԽՈՀԱՆՈՑ (լավագույն բաղադրատոմսեր) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ - ԽՈՀԱՆՈՑ (լավագույն բաղադրատոմսեր) | Ավելացրեց: Admin (28.12.12) Դիտումներ: 6961 | Տեգեր: Փախլավա, Բաղադրատոմսեր, Նոր տարի, թխվածք