RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Որտեղից է գալիս CHERCHEZ LA FEMME   արտահայտությունը (20-րդ դարի ամենագեղեցիկ կանայք)  1734


Որտեղից է գալիս CHERCHEZ LA FEMME   արտահայտությունը (20-րդ դարի ամենագեղեցիկ կանայք)


  Որտեղից է գալիս CHERCHEZ LA FEMME   արտահայտությունը (20-րդ դարի ամենագեղեցիկ կանայք)


Այս արտահայտությունը ֆրանսերենից բառացի թարգմանությամբ նշանակում է «փնտրեք կնոջը»: Օգտագործվում է այն դեպքերում, երբ տղամարդն ընկնում է վիճաբանության կամ այլ անախորժությունների մեջ, իրեն դրսեվորում է  ոչ սովորական, եվ սկսում է որոնել իրավիճակի պատճառը: «Cherchez la femme»` ցանկացած պատմության հետեվում կանգնած է կին արարածը: Եվ պարտադիր չէ, որ կինն ինքնին հանդիսանա  խնդրո անմիջական պատճառը, ինչպես Շեքսպիրի «Մակբեթում»-ում: Հնարավոր է, որ տղամարդու անպատշաճ եվ/կամ անհեթեթ վարքի նպատակը որեվէ կնոջ վրա տպավորություն գործելն է, կամ նրա բարեհաճությանն արժանանալը:

«Cherchez la femme» արտահայտությունն առաջին անգամ գործածվել է հայր Դյումայի կողմից 1864 թ-ին՝ «Փարիզի մոհիկանները» գրվածքում՝ մոտավորապես այս կերպ. «Օհ, պարոն Ժակալ, Դուք միանգամայն իրավացի էիք, երբ ասում էիք՝ փնտրեք կնոջը»:
1909 թ-ին այս արտահայտությունը գործածական դարձավ Անգլիայում եվ կտրեց անցավ Ատլանտյան օվկիանոսը: Այն արդեն բավականին հանրահայտ էր, երբ Օ՛Հենրին (Ուիլիամ Սիդնեյ Փորթեր) այն գործածեց, որպես վերնագիր իր պատմվածքներից մեկի համար, որում կար այսպիսի մի արտահայություն. «Այո, որպես կանոն, երբ մարդիկ շատ դրամ են կորցնում, ասում են Cherchez la femme՝ այստեղ խառն է կնոջ մատը…»:


Դե քանի որ ամեն ինչի մեջ կնոջ մատը խառն է, առաջարկում եմ ծանոթանալ 20-րդ դարի 10 ամենագեղեցիկ կանանց ցանկին, որը կազմվել է ըստ բրիտանական QVC հեռուստաալիքի, իսկ հարցմանը մասնակցել են բազմաթիվ տղամարդիկ: Իհարկե, հատկապես կանայք շատ կզարմանան ու կզայրանան որոշ թեկնածուների կապակցությամբ, բայց ... հայտնի է, որ տղամարդկանց և կանանց ճաշակը շատ հարցերում տարբերվում է:

Եվ այսպես.

1-ին տեղ. կինոսերասանուհի ՕԴՐԻ ՀԵՓԲԸՐՆ (Հայտնի հատկապես "Սաբրինա" ֆիլմից)

2-րդ տեղ. երգչուհի ՇԵՐԻԼ ՔՐՈՈՒ

3-րդ տեղ. կինոդերասանուհի ՄԵՐԼԻՆ ՄՈՆՐՈ

4-րդ տեղ. կինոդերասանուհի ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻ

5-րդ տեղ. կինոդերասանուհի ԳՐԵՅՍ ՔԵԼԼԻ

6-րդ տեղ. մոդել, դերասանուհի ՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆ

7-րդ տեղ. դերասանուհի ՀՈԼԻ ԲԵՐԻ

8-րդ տեղ. արքայադուստր ԴԻԱՆԱ

9-րդ տեղ. ֆոտոմոդել ՔԵԼԻ ԲՐՈՒՔ

10-րդ տեղ. դերասանուհի ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆ



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Որտեղից է գալիս CHERCHEZ LA FEMME   արտահայտությունը (20-րդ դարի ամենագեղեցիկ կանայք)»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: haykblbulyan (19.09.12) Դիտումներ: 1734 | Տեգեր: Հետաքրքրաշարժ