RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Որո՞նք են ամենաընթերցվող գրքերն աշխարհում...  4442

 

Աշխարհի ամենահանրահայտ գրքերը

Ամենաընթերցվող գրքերը

Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները կազմել են վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառել են բոլոր ժամանակների աշխարհի ամենատարածված գրքերը: Ցանկի երկրորդ տեղում ամրապնդվել է Մաո Ցզե Դունի մտքերի մի ծաղկաքաղ-գիրք, որի տպաքանակը հասնում է 900 միլիոնի: Ուշագրավ է, որ ամենահանրահայտ գրքերի տասնյակում հայտնվել է նաև Դեն Բրաունի՝ աղմուկ հանած «Դա Վինչիի կոդ»-ը:

Տարօրինակ է, բայց ցանկում բացակայում են մի շարք գրքեր, որոնցից աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակներ: Դրանց մեջ՝ նաև անգլիացի հեքիաթասաց Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները կախարդների դպրոցի աշակերտ Հարի Պոտերի մասին: Այս գրքերից աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն. հատ: Ռոուլինիգի վեպերն ընթերցվում են ավելի քան  200 երկրներում և թարգմանված են 60 լեզուներով:

Տպագրության գյուտից ի վեր Աստվածաշունչը առ այսօր մնում է Երկիր մոլորակի ամենատարածված գիրքը: Տպաքանակը հասնում է մոտ 6. մլրդ. հատի:

Երկրորդ տեղում, ինչպես վերևում նշեցի, Մաո Ցզե Դունի՝ տարբեր առիթներով արտահայտված մտքերի ծաղկաքաղն է՝  900 մլն. օրինակ: Երրորդ հորիզոնականը աշխարհի ամենահանրահայտ գրքերի ցանկում զբաղեցնում է  Ջ. Տոլկիենի «Մատանիների տիրակալը»: Սակայն, պետք է շեշտել, որ այս թվերը մոտավոր են, քանի որ հաշվարկների մեջ չի առնվել Ղուրանի՝ Մահմեդականության գլխավոր գրքի տպաքանակը, որը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկն աշխարհում:

9-րդ տեղում է աղմկահարույց Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գիրքը: Հինգերորդ տեղում  հենց Գինեսի ռեկորդների գիրքն է:

Ըստ Գինեսի գրքի փորձագետների՝ բոլոր ժողովուրդների  և բոլոր ժամանակների ամենատարածված գրքերի տասնյակն ունի հետևյալ պատկերը.

Top 10 of Everything, Guinness Book of Records


1. Աստվածաշունչ – 6 մլրդ. օրինակ

2. Մաո Ցզե Դունի մտքերի ժողովածու – 900 մլն. օր.

3. «Մատանիների տիրակալը» (Lord of the Rings)  - Ջ. Տոլկիեն – 100 մլն. օր.

4. Ուղղագրության ամերիկյան տեղեկատու (American Spelling Book). Նոյ Վեբստեր – 100 մլն.

5. Գինեսի ռեկորդների գիրք (Guinness Book of Records) – 100 մլն.

6. Համաշխարհային տարեգիրք (World Almanac) – 80 մլն.

7. «Մանկական ընթերցանության Մաքգաֆիի հավաքածու» (McGuffey Readers). Վիլյամ Հոլմս Մաքգաֆի – 60 մլն.

8. «Երեխայի խնամքի հիմունքները» (Common Sense Book of Baby and Childcare), Բենջամին Սփոք – 50 մլն.

9. «Դա Վինչիի կոդը» (The Da Vinci Code), Դեն Բրաուն – 43 մլն.

10. «Հաղորդագրություն Գարսիային» (A Message to Garcia), Ալբերտ Հաբարդ – 40 մլն.


 

Աշխարհի ամենաընթերցվողներից մեկը համարվում է նաև Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Մոտավոր հաշվարկներով գրքի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 80 միլիոնը, իսկ հաշվի առնելով տարբեր տարիների հրատարակությունները՝ այս թիվը կհասնի 500 միլիոնի: Հեթիաթը թարգմանվել է աշխարհի 180 լեզուներով: Հեղինակի հայրենիքում այն հաստատուն կերպով զբաղեցնում է հարյուր ամենաընթերցվող գրքերի 3-րդ հորիզոնականը:

Իսպանիայում ամենամեծ տպաքանակ ունեցել է (բացառությամբ՝ Աստվածաշնչի) նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը՝ 30 միլիոն օրինակ:

Ցավոք, Մարկեսը այլևս չի ստեղծագործում և կատալոնական «Վանգուարդիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հեռացող տարին միակն էր իր գիտակցական կյանքում, որի ընթացքում չի գրել ոչ մի տող: Նա ասել  է նաև, որ իր համար դժվար չէր լինի գրել ևս մի վեպ, բայց ընթերցողն անմիջապես կզգար, որ դրա մեջ ինքը հոգի չի դրել:

Կոլումբիացի գրողի վերջին գեղարվեստական ստեղծագործությունը «Հուշեր իմ տխուր պոռնիկների մասին» ստեղծագործությունն էր, որին ընթերցողները սպասում էին 10 տարի շարունակ: Սակայն, այն չարժանացավ քննադատների ուշադրությանը: Բացի դա՝ Մարկեսը ստիպված եղավ վերաշարադրելու գրվածքի վերջին գլուխը՝ տպագրիչ-«գրահեններին» խաբելու համար: Բանն այն է, որ նրանք գրքի պաշտոնական թողարկումից երկու շաբաթ առաջ փորձել էին վաճառել նախապես գողացված ոչ պաշտոնական տարբերակը:


<



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Որո՞նք են ամենաընթերցվող գրքերն աշխարհում...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (16.02.13) Դիտումներ: 4442 | Տեգեր: Գիտեիք, Հետաքրքրաշարժ, որ