RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Օնորե Դ’ Բալզակ և կոմսուհի Գանսկայա  2532


Օնորե Դ’Բալզակը ֆրանսիացի դրամատուրգ և գրող է: Ծնվել է 1799թ. մայիսի 20-ին: Եվրոպական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից է.  նրա հաջողության գաղտնիքը գրականագետները կապում են հերոսների ընտրության հետ, որոնք լիարժեք են տարիքային կենսակերպով և հասունացած կյանքի թոհուբուհում: Զարմանալի չէ, որ Բալզակը իր ստեղծագործություններում հաճախ կատարում է այն կախարդական քարի դերը, որը կանխուգուշակում է. «Գնաս աջ ճանապարհով, կկորցնես ձիդ, գնաս ձախ ճանապարհով` գլուխդ կկորցնես»: Եվ այլ ելք չի մնում, քան ետ վերադառնալ:
Նման կենսակերպ Բալզակը ընտրեց նաև իրական կյանքում: Նա հաճախ վերադառնում էր իր նախկին «սերերին», երբ նոր սերը նրան հերթական հիասթափությունն էր պատճառում: Բալզակը մահացել է 1850 թ.-ին:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Հայր Գորիոն», «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը», «Գոբսեկ», «Գնդապետ Շաբերը», «Կորսված պատրանքներ»:


 Օնորե Դ’ Բալզակը երկար ժամանակ նամակագրական գաղտնի կապ էր պահպանում լեհ արիստոկրատ կոմսուհի Գանսկայայի հետ: Հանդիպում էին նրանք հազվադեպ և միայն Սանկտ-Պետերբուրգում: Ամուսնու մահվանից հետո կոմսուհի Գանսկայան չամուսնացավ Բալզակի հետ՝ նախընտրելով դառնալ կոմս Բերդիչեվի կինը: Դրանից մի քանի ամիս անց 1850 թ.-ին Բալզակը մահացավ:



Ներկայացնում ենք «Մինչև Ժնևի անհրաժեշտությունը»
շարքին պատկանող նամակները:


«1833թ, սեպտեմբերի 9, Փարիզ


Իմ հարազատ ընկեր , այստեղ` Փարիզում արդեն իմն է ձմեռը, և ես տեղափոխվել եմ իմ ձմեռային բնակարան: Քեզ հայտնի իմ անկյունը ես ստիպված եղա լքել, բայց հրաշալի էր չ՞է այնտեղ: Ամեն անգամ բաց պատուհանից ներս էր լցվում մի ամբողջ կանաչ ծով: Սակայն տխուր էր մեկ այլ  փաստ, այդ անկյունում էի ես ստացել և կարդացել քո առաջին նամակները: Եվ հիմա այդ անկյունը սիրում եմ ավելի շատ , քան երբևէ: Անցնելով այդ տան կողքով՝ ես ավելի շատ և ավելի հաճախ եմ մտածում քո մասին… Եվ չկարողացա զսպել ինձ, որպեսզի չխոսեմ քեզ հետ, թեկուզ և ընդամենը մեկ րոպե:
Եվ դու ցանկանում ես, որ ես չսիրե՞մ քեզ: Դու առաջինն ես, որ ստիպել է ինձ սիրել ջերմությամբ, լցրել իմ կյանքը թարմությամբ: Ես արել եմ ամենհնարավորը, որպեսզի իմ կողմ հրավիրեմ երկնային հրեշտակի ուշադրությունը: Սակայն բառերը, որոնցով ես դիմում էի նրան, ընդամենը թվում էին ջահ: Բայց հետո դու կռահեցիր ամեն ինչ` հոգին, սիրտը, մարդուն իմ մեջ...
Դեռ երեկ երեկոյան, երբ ես հազարերրորդ անգամ կարդում էի քո նամակը, հասկացա, որ դու միակն ես, ով կարող էր հասկանալ իմ ամբողջ կյանքը: Դու հարցնում էիր ինձ, թե ես ինչպես եմ կարողանում գտնել ժամանակ գրելու քեզ: Եվ ահա թե ինչ, իմ սիրելի Եվա (ես ինձ թույլ եմ տվել կրճատել քո անունը, քանի որ այն այդպես ավելի լավ է արտահայտում քո կանացիությունը, ամենականացի առաջին անունով): Դու ինձ համար կատարում ես հենց այդ` առաջին ու միակ կնոջ դերը, ճիշտ այնպես, ինչպես Եվան դա անում էր Ադամի համար):

Եվ ահա, դու մի խեղճ նկարչի, ով անգամ ապրելու ժամանակ չունի, հարցնում ես չի՞ զոհաբերում նա ինչ-որ թանկ մի բան՝ դիմելով ու գրելով իր սիրելիին:
Իմ շրջապատում, երբեք, ոչ ոք այդ մասին չի մտածել: Իսկ ես հիմա կուզեի քեզ նվիրել իմ ամբողջ կյանքը, մտածել, երազել միայն քո մասին և գրել միայն քեզ: Եթե ես լինեի ազատ իմ բոլոր ուրախություններից, չես էլ կարող պատկերացնել, թե ինչ արագությամբ կնետեի իմ դափնիները, փառքը, իմ բոլոր լավագույն ստեղծագործությունները...  կնետեի այն թեթևությամբ, ինչպես ձեռքիցս ցորենի հատիկները, կնետեի քո սիրո զոհասեղանին: Սիրել քեզ, Եվա, ահա իմ կյանքի առաքելությունը:

Ես մի մեծ-մեծ խնդրանք ունեմ քեզ` քո դիմանկարը ուղարկիր ինձ: Ես երազում եմ այդ մասին այն պահից ի վեր, ինչ հանդիպել եմ քեզ: Այսօր, իմ երկնային ծաղիկ, քեզ եմ ուղարկում իմ մազափունջը, դրանք դեռ սև են, բայց ես որոշել եմ խորամանկել ժամանակի հետ: Ների՛ր ինձ, սիրելիս, բայց ես քեզ սիրում եմ որպես երեխայի` իմ բոլոր սնահավատություններով, իմ բոլոր երազանքներով ու մեծ- մեծ կյանքի փորձով... դու դարձել ես իմ առաջին սերը: Իրական սերը: Ես կարող եմ սիրել քեզ՝ այլևս երբեք չվախենալով բաժանումից:



Դու իմ կուռքն ես, և միայն դու կարող ես իրականացնել իմ երազանքը: Սիրելի՛ս, այս ամսի 18-ին պատրաստվում եմ մեկնել Բեզանսոն: Ես դա չէի անի երբևիցէ, եթե հարցը չվերաբերեր մայրիկիս ու նրա առողջությանը:

Գիտե՞ս ինչն է տարօրինակ, ես այդպես էլ չդարձա գիտակցական – նորմալ մարդ: Ես չեմ կարողանում ինձ ընդունել այդպիսին: Պետք է քեզ հրաժեշտ տամ: Խնդրում եմ միայն մի բան` մի տխրիր երբեք: Քեզ համար ես մի փոքրիկ զարդատուփ եմ պատվիրել նամակների պահպանման համար: Ինձ թույլ եմ տվել մեկ օրինակ էլ պատվիրել ինձ համար:

Ուրախության իմ փոքրիկ գանձ և իմ ամենավառ աստղ, ես ուղարկում եմ քեզ այս նամակը՝ զգալով, որ առավոտյան  անսպասելի նամակ եմ ստանալու քեզնից: Նվիրում եմ քեզ սիրո մի մեծ կղզի»…

Փարիզ,1833 թվ, 6 հոկտեմբերի

Վերադառնալով տուն՝ ես գտա քո նամակը: Իմ հոգի, հասկանու՞մ ես դու կամ կկարողանա՞ս հասկանալ այն ուրախությունը, որ բերել ես ինձ: Ոչ, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ես ասեմ քեզ, թե որքան ուժգին եմ սիրում քեզ: Որքան անսահման ու մեծ է այդ սերը: Գիտե՞ս արդյոք, քնքուշ Եվա, իմ մեկնման օրը ժամեր շարունակ կանգնել էի վերևում՝ սպասելով…  Ինչի՞...  Դու չեկար ու չվերադարձար: Տանն ամեն ինչ լուռ էր, և ես ժամեր ու օրեր շարուակ սպասում էի քեզ: Եվ երևի հենց այդ պահին ես հասկացա կամ էլ թվաց, թե հասկացա, որ դու խաղում ես իմ զգացմունքների հետ: Իսկ այս պահին, երբ ստացա քո նամակը, հազար անգամ շնորհակալ եղա երկրային աշխարհին, որ կա նման հրեշտակ իմ կյանքում՝ ճիշտ քո կերպարով: Չար կին, պետք չէ ինձնից նեղանալ քեզանից ավելին պահանջելու և չխնդրելու համար: Ես չափազանց պահանջկոտ եմ աշխարհի հանդեպ և մի օր գուցեև երջնականապես սնանկացնեմ այն:




Սիրելիս, թող Աննան կրի այն խաչը, որը նվիրել եմ նրան… այն գրությամբ, որ պետք է կրի յուրաքանչյուր կին ոչ միայն իր մարմնին, այլև հոգում "adoremus in aeternum":
Ես գիտեմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ նայես այդ փոքրիկ թալիսմանին, կհասկանաս, որ աշխարհում կա մի տղամարդ, ով ամեն անգամ քեզ հիշելիս կրկնում է այդ բառերը:
Իմ քնքուշ Եվա, ես գիտեմ այն, որ իմ սիրտը հիմա բաբախում է կատարելության գիտակցումից…Դու կատարյալ ես, և ես գտել եմ քեզ:
Չար կին, քեզ հաջողվեց իմ մեջ արթնացնել այն, ինչից վախենում ու փախչում էի, քեզ հաջողվեց ստիպել ինձ խանդել: Եվ եթե ես քեզ մինչև հիմա չեմ ասել, թե ինչպես եմ երազում, որպեսզի դու մի կարմիր առավոտ բացես իմ սենյակի դուռն ու ներս մտնես, ապա միայն այն պատճառով, որ կա մի մեծ վտանգ այդ խոստովանության մեջ: Դա անհնար է և չի կարելի անել Ժնեւում:
Իմ քնքուշ ծաղիկ, դու ինքդ ստիպեցիր, որպեսզի խանդն իմ սրտում կացարան փնտրի: Եվ արդեն շատ ուշ է, որպեսզի ազատվեմ այդ ամենից:
Մյուս շաբաթվանից դու կստանաս նամակներ ավելի հաճախ:
Չես պատկերացնում, թե ինչքան հպարտ եմ, որ իմ տարիքը թույլ է տալիս սիրել և գնահատել քեզ:
Ես չեմ կարողանում քեզ ներել միայն մի բան, որ ստիպեցիր ինձ բառերով ասելու, արտահայտել այն, ինչ զգում էի և կարող էի անել միայն աչքերով:
Ինչևէ, սիրելիս, ինչպիսին էլ լինի իմ նամակը` գրված տխրության կամ ուրախության ազդեցությամբ, հավատա և երբեք մի մոռացիր, որ իմ սրտում չխլվող սեր կա, սեր որ դեռ սերմ է ընդամենը և դեռ պետք է աճի ու ծիլեր տա: Իմ ընկեր, իմ քնքուշ սեր, ես սիրում եմ քեզ: Դու գիտես, որ քո մեջ է իմ ուժը: Իմ հրեշտակ, դու անանուն մի երջանկություն և հանգստություն, անանուն մի արժեք ես տալիս իմ կյանքին: Հազարավոր համբույրներ եմ ուղարկում քեզ:
Օ. Դե Բալզակ»

«Կարելի է ինձ նախանձել, որովհետև ես երբեք ոչ մի տեղ չեմ
շտապում և երբեք ոչ մի հանդիպումից չեմ ուշանում: Իմ կյանքում երբեք ոչ մի անսպասելի բան չի կատարվում, որովհետև ես կարողանում եմ ամեն ինչ կանխազգալ: Սեփական կանխագուշակություններիս համընկնումներից բավականին շուտ եմ սկսել հիասթափվել և ձանձրանալ: Ես կարծես ծնվել եմ՝ հստակ կանխազգալով՝ ինչ է սպասում ինձ ապագայում և ինչ է եղել ինձ հետ ամենահեռավոր անցյալում»:

 



Հ.Գ.  Բալզակը բոլորին հայտնի էր մի տարօրինակ սովորությամբ` նա հանում էր գլխարկը՝ ի նշան խորին հարգանքի, ամեն անգամ երբ խոսում էր … ինքն իր մասին:

Աղբյուր





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Օնորե Դ’ Բալզակ և կոմսուհի Գանսկայա»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (25.04.12) Դիտումներ: 2532 | Տեգեր: Օնորե Դ’ Բալզակ և կոմսուհի Գանսկայա