Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Օգտակար և առողջարար խորհուրդներ  1970

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   

Վայրի խնձորը երկարացնում է կյանքը


Հնուց է հայտնի խնձորի օգտակարության մասին: Իսկ ահա վերջերս բրիտանական Նորվիչ քաղաքի Սննդի հետազոտության ինստիտուտի գիտնականները հայտարարել են խնձորի մեկ այլ անգնահատելի հատկության մասին. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգում կանոնավորապես խնձոր օգտագործելով` հնարավոր է 17 տարով երկարացնել մարդու կյանքի տևողությունը և երիտասարդացնել օրգանիզմը: Նրանք խնձորի բաղադրության մեջ մի տարր են հայտնաբերել, որը երիտասարդացնում է սիրտը, լավացնում արյան շրջանառությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, պահպանում արյունատար անոթների առաձգականությունը: Գիտնականնրը պարզել են նաև, որ այս տարրի շնորհիվ հնարավոր է 21%-ով նվազեցնել անոթների պատերի կարծրացումը, ինչն էլ սրտի կաթվածի, սրտային մի շարք հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներց մեկն է: Այսպիսի հատկություններով են օժտված հատկապես վայրի խնձորները:
 



Որպեսզի եղունգներն ամուր լինեն

• Խոնավացրեք եղունգները:

• Եթե մշտապես բողոքում եք կոտրատվող, փշրվող եղունգներից, հետևեք այս պարզագույն խորհուրդներին և արդեն մեկ ամիս անց զգալի փոփոխություն կնկատեք:

• Խոնավացրեք եղունգները: Վազելինը և այլ խիտ քսուքները, որոնք հեշտությամբ լվացվում են ջրով, փափկացնում և խոնավացնում են ինչպես եղունգները, այնպես էլ դրանց հարող մաշկը: Որպեսզի արդյունքն առավել նկատելի լինի, գործողությունն արեք քնելուց առաջ:

• Լոգանքներ` եղունգների համար: Շաբաթը 1-2 անգամ կատարեք այս գործողությունը. տաքացրեք ձիթապտղի ձեթը և 15-20 րոպե մատներն ընկղմեք մեջը:

• Եղունգների լաքը մաքրեք հատուկ հեղուկով: Եղունգնրի լաքը մաքրելու համար օգտագործեք ոչ թե սովորական ացետոն (չորացնում, վնասում է եղունգները), այլ այդ նպատակի համար նախատեսված սնուցող, վիտամիններով հարուստ հեղուկ-միջոցներ:

Հետևեք սննդակարգին: Սննդակարգում պետք է իշխեն կեֆիրը, յոգուրտն ու պանիրը, ծովամթերքը, սոյան, ծովակաղամբը, ձվի դեղնուցը, կանաչեղենն ու բանջարեղենը:


 


Փորկապությունից կարելի է խուսափել

Պարբերաբար կրկնվող փորկապությունը հաճախ սխալ սնվելու արդյունք է: Փորկապությունից որպես կանոն բողոքում են նրանք, ովքեր հիմնականում սպիտակ հաց, դժվարամարս սնունդ են օգտագործում, իսկ մրգեր, բանջարեղեն, սև հաց, թթու դրած կաղամբ` հազվադեպ: Եթե փորկապությունը ոչ թե աղեստամոքսային համակարգի այս կամ այն հիվանդության, այլ սխալ սնվելու հետևանք է, հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարգավորել աղիքների աշխատանքը:

Առաջին հերթին սննդակարգ պետք է ներառել այն մթերքները, որոնք հարուստ են բուսական բջջանյութով, օրինակ` ցորենի հաց, հում բանջարեղեն (գազար, շաղգամ, պոմիդոր, վարունգ, հազար, մարինադացված, թթու դրած կաղամբ և այլն), հատապտուղներ և մրգեր: Սննդակարգում իրենց հաստատուն տեղը պետք է ունենան կաթնաթթվային թարմ մթերքները` մածունը, կեֆիրը, յոգուրտը և այլն: Փորկապության դեմ լավ են օգնում մայոնեզը, թթվասերը (որին պետք է ձեթ ավելացնել), բանջաեղենով աղցանները, կանաչեղենով ճաշերը (եղինջով, փիփերթով և այլն), ձիթապտղի ձեթով պատրաստած կերակրատեսակները:

 


Գրիպի դեպքում

•    Եթե գրիպը նոր-նոր է սկսվում, կանխելուն կօգնի սոխը: 1 գլուխ սոխը մաքրել, անցկանել քերիչով, հաստ շերտով քսել թանզիֆի մակերեսին: Թանզիֆը դնել քթանցքերին, թողնել 10 րոպե: Այս գործողությունը կատարել օրը 3 անգամ: Քթի ծայրին ձեթ քսել, որպեսզի սոխն այտուցվածություն չառաջացնի:

Տատրակի (мать-и-мачеха) տարևներին եռացրած ջուր լցնել, ծածկել բերանը, 15 րոպե պահել եռացող ջրի գոլորշու վրա: Թողնել սառչի, քամել: Թուրմի վրա ավելացնել եռացրած ջուր (միասին պետք է կազմի 200 մլ) և 1 թեյի գդալ մեղր: Խառնել, որպեսզի մեղրը լավ լուծվի: Խմել օրը 2-3 անգամ` 1/3 բաժակի չափով: Ունի քրտնաբեր հատկություն:

1 ճաշի գդալ մեղրի, 1-ական ճաշի գդալ չորացրած մասուրի, հաղարջի և ազնավամորու վրա 200 մլ եռացրած ջուր լցնել: Թողնել 15 րոպե թրմվի, ապա քամել: Խմել օրը 3 անգամ` ուտելուց առաջ, կեսական բաժակ:

• Շատ արդյունավետ է մեղրով և սխտորով միջոցը: Սխտորը մաքրել, անցկացնել մանր քերիչով, ստացված խյուսին նույն քանակությամբ մեղր ավելացնել, խառնել: Քնելուց առաջ ուտել 1 ճաշի գդալ` վրայից տաք ջուր խմելով:


 


Ծննդաբերությունից հետո նիհարելուն օգնում է լիարժեք քունը


Ծննդաբերությունից հետո շատ կանայք են բողոքում ավելորդ քաշից: Նիհարելու մեթոդներն անհատական են, սակայն ամերիկացի մասնագետներն ընդհանուր օրինաչափություն են նկատել. արագ է վերականգնվում այն կանանց կազմվածքը, ովքեր կարողանում են իրենց լիարժեք քուն ապահովել: Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց մասնակցել է 940 նորաթուխ մայրիկ: 1 տարի անց համեմատել են արդյունքները: Պարզվել է` այն մայրերը, որոնց հաջողվել է ամեն գիշեր 7 ժամ քնել, 5 կիլոգրամով պակաս են կշռել նրանցից, ովքեր կարողացել են ընդամենը 5 ժամ քնել: Սա զարմանալի չէ. չէ՞ որ հենց քնած ժամանակ է արտադրվում լեպտին հորմոնը, որը կարգավորում է ախորժակն ու նպաստում նիհարելուն:
 


Հիպերտոնիայի դեպքում


Արյան զարկերակային բարձր ճնշման` հիպերտոնիայի դեպքում խորհուրդ են տրվում հետևյալ ժողովրդական միջոցները:


    1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ հանքային ջրում, ավելացնել կես կիտրոնի հյութ: Խմել մի շնչով` քաղցած ժամանակ: Բուժման տևողությունը 7-10 օր է: Այս միջոցն օգտակար է ոչ միայն արյան զարկերակային բարձր ճնշման, այլև անքանության և նյարդային գերգրգռվածության դեպքում:
•    1 ճաշի գդալ սպիտակ ակացիայի ծաղիկներին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, մի քանի րոպե թրմել: Խմել այն պահին, երբ ճնշումը բարձրացել է:
•    1 ճաշի գդալ ալ կարմիր ալոճը եփել 1 բաժակ եռացրած ջրով: Դնել տաք տեղ (գազօջախի սալիկին, ջեռոցում), թողնել 2 ժամ թրմվի: Քամել: Թուրմը ընդունել օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ, 1-2-ական ճաշի գդալ:
•    Բուժիչ նպատակներով օգտագործում են ճակնդեղի արմատապտուղները, որոնք հրուստ են սպիտակուցներով, ճարպերով, երկաթով, օրգանական թթուներով և այլ օգտակար նյութերով: Հավասար քանակությամբ մեղրն ու ճակնդեղի արմատապտուղների քամած հյութը խառնել, ընդունել օրը 4-5 անգամ` 1-ական ճաշի գդալ:

 


Ինչու՞ է առաջանում ռախիտ հիվանդությունը


Ռախիտ հիվանդության հետքերը երևում են դեռևս մեր հեռավոր նախնիների ոսկորներում: Եվ միայն 1650 թվականին Քեմբրիջի բժիշկները ռախիտ հիվանդության մասին տրակտատ գրեցին, որտեղ շարադրեցին դրա նկարագիրը` չնշելով, սակայն, ոչ առաջացման պատճառները, ո°չ էլ, առավել ևս, բուժման եղանակաները: Հարյուրամյակներ անց, ուսումնասիրելով ռախիտի աշխարհագրական տարածվածությունը, գիտնականները պարզեցին, որ այս հիվանդությունը պայմանավորված է արևի լույսի պակասով: Հետագայում հաստատվեց, որ D վիտամին մարդը ստանում է ոչ միայն սննդից, այլև մաշկի միջոցով, որն այն սինթեզում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով մարդու օրգանիզմում կալցիֆերոլ նյութի քիմիական կառուցվածքը, ապացուցեցին, որ դա հորմոն է և պատասխանատու է կալցիումի ու ֆոսֆորի յուրացման և դրանցից ոսկրային հյուսվածքների ձևավորման համար: Եթե մարդը բավարար քանակությամբ D վիտամին չի ստանում, օրգանիզմը սկսում է ոսկրային հյուսվածքներից վերցնել կալցիումի ու ֆոսֆորի «պաշարը»: Ահա և խախտվում է ոսկրային հյուսվածքների կառուցվածքը, և առաջանում է ռախիտ հիվանդությունը:   
 



Ինչպե՞ս լրացնել D վիտամինի պակասը

Առողջ մարդկանց մեծ մասը D վիտամինի անհրաժեշտ քանակն օրգանիզմում կարող է ապահովել արևի տակ մի երկու ժամ անցկացնելով: Այս հարցին պետք է ուշադրություն դարձնեն հատկապես նրանք, ովքեր, այսպես կոչված, ռիսկային խմբում են: Առաջին հերթին ռիսկային խմբում են կերակրող մայրերը, որոնց օրգանիզմում կալցիումն առավել ինտենսիվորեն է յուրացվում: Ռիսկային խումբ են կազմում նաև քաղաքաբնակները, ովքեր իրենց կյանքի զգալի մասն ացկացնում են փակ տարածություններում` տանը, աշխատավայրում և այլն: Եվ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր երիկամների արատ կամ հիվանդություն ունեն. այս դեպքում երիկամներն ինքնուրույն չեն կարողանում կալցիֆերոլ հորմոնն ակտիվացնել, և խախտվում է կալցիումի ու ֆոսֆորի յուրացման բնական ընթացքը: Ռիսկային խումբ կազմող մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգ ընդգրկել D վիտամինով, կալցիումով և ֆոսֆորով հարուստ մթերքներ` ձվի դեղնուց, ձուկ և ծովամթերք, կաթ, պանիր և այլն:

Օգտակար և առողջարար խորհուրդներ

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog