RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ »

Նոր տարին և ազգային ավանդույթները  3468


Նոր տարին և ազգային ավանդույթները



 Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդույթները, որոնց հետևում է մինչև օրս:


    
Անգլիայում մարդիկ մտնում են սենյակ, մոմ են վառում , դնում լուսամուտի գոգին և նրան պատմում տարվա ընթացքում կուտակված հոգսերի, վիրավորանքների մասին: Անգլիացիները հավատում են, որ վիրավորանքն ու հոգսը կհալվեն մոմի հետ և ինչպես մոմը:

Շոտլանդացիները  տոնական օրերի ժամանակ միմյանց նկատմամբ վերաբերմունք են պարզում: Եթե ինչ-որ մեկն ուզում է իմանալ, թե իր մտերիմն ինչ է մտածում իր  մասին, հրավիրում է նրան բուխարիկի մոտ և մոմի լույսի ներքո զրուցում: Եթե մոմը հանդարտ է վառվում, հյուրը համակրում է տանտիրոջը և՝ հակառակը:
      
Ռումինիայում  ամանորի նախօրյակին պահում են սուր, կտրող գործիքները, որովհետև հավատացած են, թե մեղավորների հոգիները կարող են վնասել: Այդ հոգիները վախենում են սխտորի հոտից, ուրեմն տոներին հարկ է սխտոր ուտել:
    
Ճապոնիայում կարծում են, թե մարդը վեց արատ ունի` ագահություն, չարություն, հիմարություն, կողմնակալություն, թեթևամտություն, անվճռականություն: Դրանցից յուրաքանչյուրն իր տասնութ երփներանգներն ունի: Ամանորի գիշերը կարելի է ազատվել այդ արատներից: Տաճարների զանգերը մաքրում են հոգիները, ուստի պետք է կանգնել դրսում և սպասել մինչև զանգերի լռելը:
     
Մեքսիկացիները բացի տոնական սեղանից պատրաստում են նաև պինյատու: Դա 7 կամ ավելի տարաներից է բաղկացած, որոնք լցված են քաղցրավենիքով և կախված բակում: Տոնի թեժ պահին տանտիրոջ նշանով բոլորը դուրս են գալիս բակ: Հյուրերի աչքերը կապում են, և նրանք սկսում են խփել այդ ամանին մինչև քաղցրեղենը թափվի: Այդպես «վերացվում են մեղքերը», իսկ ում հաջողվում է ջարդել ամանը, նա էլ այդ տարի երջանիկ կլինի:
     
Գերմանիայում  բարձրանում են աթոռր վրա և ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ թռչում դեպի նոր տարին:
     
Հույները  համոզված են, որ նոր տարվա առաջին օրը չի կարելի գոռալ, ինչ-որ բան վաճառել կամ վերցնել, սուրճ խմել կամ աղալ. «այն դառն է»:
     
Հունգարացիները
  հունվարի մեկին խորհրդանշորեն լվացվում են նոր մետաղադրամներով:
     
Ֆրանսիայի  գյուղական վայրերում հունվարի մեկին գնում են ջրի: Նա, ով առաջինն է եկել, ջրի մոտ քաղցրեղեն է թողնում: Հաջորդ եկողը վերցնում է այն ու դնում իր բերած բլիթը, և այդպես շարունակ:
      
Ֆրանսուհիները  նոր տարին դիմավորում են նոր ու կարմիր գույնի ներքնազգեստներով: Կարծիք կա, որ այդ սովորությունը հեռացնում է չար ու  հաշվենկատ տղամարդկանց և հրապուրում լավերին:
     
Իսպանիայում  և Պորտուգալիայում հետաքրքիր սովորույթ կա. սեղանին դնում են խաղող: Երբ խփում է ժամը 12-ը, խաղողի ողկույզից պոկում են 12 հատիկ և գալիք տարվա 12 ամիսների համար ցանկություններ մտածում:
     
Գվինեայում
  Նոր տարվա օրերին փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով, պարերով ու խաղերով:
     
Էկվադորում  հնամաշ հագուստից պատրաստում են անցած տարվա ծղոտով լցված խրտվիլակ,  բերանին` ծխամորճ, ձեռքին` ձեռնափայտ, և դնում տան առաջ: Կեսգիշերին սկսում են կարդալ «անցած տարվա կտակը», որում թվարկվում են ընտանիքի բոլոր հոգսերն ու ձախորդությունները, որոնցից կուզենային ազատվել գալիք տարում: Հետո կտակը մտցնում են խրտվիլակի ծոցն ու վառում: Ուրախ խմբապարով շրջապատված, իր հետ տանելով ընտանեկան բոլոր անհաջողությունները` հին տարին կորչում է բոցերի մեջ:

ԱՄԱՆՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


1699 թվականին Պետրոս Առաջինը հրաման արձակեց, որպեսզի Նոր տարին նշեն եվրոպական սովորույթի համաձայն` հունվարի 1-ին: 1699 թվականի դեկտեմբերի 31-ի ամանորյա գիշերը Պետրոս Առաջինն ինքը դուրս եկավ Կարմիր հրապարակ և իր ձեռքով առաջին հրթիռն արձակեց երկինք` ազդարարելով տոնական հրավառության սկիզբը: Ամանորյա տոնածառը` որպես խորհրդանիշ, նույն թվականին է դրվել: Ռուսները շատ շուտ հարմարվեցին նորությանը և հին սովորույթները (դիմակահանդեսները, կեսգիշերային գուշակությունները, խմբով տոնածառի շուրջ պտտվելը և այլն) հարմարեցրեցին ու միաձուլեցին ԱՄԱՆՈՐԻ հանդիսությանը:

 

 

Ինչպե՞ս էին նշում Ամանորը Հայերը

Հայկական առաջին ամսվա Նավասարդ անունը պարթևա-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ նոր տարի: Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը: Նավասարդի օրերին հասնում էին հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը: Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր, ուրախալի տոնը: Նոր տարին սկսվում էր Նավասարդի (օգոստոս) մեկից և տևում էր մեկ շաբաթ: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով: Այդ օրը յուրահատուկ  կերակուրներ և ուտելիք էին պատրաստում: Ճոխ սեղան էին բացում, և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը: Կար նաև տոպրակ կախելու սովորությունը: Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն:
Նավասարդյան օրերը փաստորեն կրում էին ազգային-ժողովրդական բնույթ: Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը: Մեծարում էին Անահիտ և Աստղիկ աստվածներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին: Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները  ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները:


Բայց հայկական Նոր տարին ամռանը «չհիմնավորվեց»: Ժամանակները փոխվեցին և հայերը Նավասարդը տեղաշարժեցին ու սկսեցին նշել բերքահավաքի ավարտին: Արդեն միասնական օր չկար: Հայաստանի մի քանի գավառներ Նոր տարին դիմավորում էին աշնան սկզբին, մյուս գավառներում՝ աշնան վերջնամասում: Այլազգի զորեղները պարտադրում էին հայերին Ամանորը նշել իշխողների տոմարով: Եվ ճակատագրի քմահաճ խաղով աշխարհի այս ու այն կողմում բնավորված հայերը Նոր տարին նշում էին օտարաստեղծ տարեգլուխներով:
Այդպես Ամանորը տարվա մեջ սկսեց ետ ու առաջ շարժվել: 1084 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը տարվա սկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը, 1606 թ.-ին Ազարիա Ջուղայեցին (իսկ 1707-ին՝ նաև Վարդան Կարբեցին) նոր տարին տեղափոխել են մարտի 21-ը, 1759-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը իր կազմած օրացույցում տարվա սկիզբ է համարել հունվարի 6-ը` Քրիստոսի ծննդյան օրը: 1920թ.-ին Հայաստանում պաշտոնապես ընդունվել է Հուլյան-Գրիգորյան տոմարը և որպես տարեսկիզբ՝ հունվարի 1-ը:


Նոր տարվա հայերեն 7 հոմանիշներն են. Ամանոր, Նավասարդ, Տարեմուտ, Տաարեգլուխ, Նոր տարի, Կաղանդ, Լոլե: Կաղանդը հունարեն լեզվից է և նշանակում է ամսագլխի օր, ամսագլուխ, ամսամուտ:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Նոր տարին և ազգային ավանդույթները»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: | Ավելացրեց: Admin (25.12.12) Դիտումներ: 3468 | Տեգեր: Նոր տարին աշխարհում, Նոր տարի, Նոր տարին Հայաստանում