RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Նոր մարգարեություններ. Նոստրադամուս  2025

Նոստրադամուս

Տասնվեցերորդ դարում ապրած աստղագուշակ Միշել Նոստրադամուսը համարվում է ամենահաջողակ և ճշգրիտ կանխատեսողը: Նրա կանխատեսումներից շատերն իրականացել են (Գերմանիայում Հիտլերի իշխանության գալը, երկրորդ համաշխարհային պատերազմը, Ջոն Քենեդիի սպանությունը և այլն):
Փառք Աստծո, որ չիրականացավ Նոստրադամուսի կանխատեսումներից մեկը: Ժամանակակից հետազոտողները հետևյալ կերպ են մեկնաբանում  նրա աշխատության 69–րդ պարբերությունը, ուր ասվում է. «Մի հսկայական կլոր քար տեղից կշարժվի, և մեծ երկրներում ցնցումներ կառաջանան»: Բայց քանի որ մի քանի տարի առաջ տիեզերական աղետ տեղի չունեցավ, Նոստրադամուսի երկպագուներին մնում էր ասել, որ «մեծ կլոր քարի մասին» խոսքերը սխալ են հասկացվել:
Ֆրանսիացի գիտնական Էդմոն Ֆուրյեն գտնում է, որ այդ պարբերությունը հարկավոր է հետևյալ կերպ հասկանալ. «Եթե իր զբաղեցրած տեղից հսկայական կլոր քարը շարժեն, ապա ամբողջ աշխարհը կցնցվի»:

Ամենահետաքրքիրն այն է, որ Ֆուրյեն այդ քարը փնտրեց և գտավ Փարիզին մերձակա մի վայրում, ուր չորս հարյուր տարի առաջ ապրել էր հռչակավոր աստղագուշակը:
Էդմոնդ Ֆուրյեն տեղից շարժեց այդ քարն ու գտավ մի փոքրիկ մետաղյա արկղ, որի մեջ պահված էին ժամանակի ազդեցությունից դեղնած թղթեր: Դրանց վրա իր իսկ` Նոստրադամուսի ձեռքով գրված էին նրա դեռևս անհայտ հարյուրավոր կանխատեսումներ:
Այդ զարմանահրաշ գտածոյի արդյունքը դարձավ Էդմոնդ Ֆուրյեի «Նոստրադամուսը բացում է իր գաղտնիքները» գիրքը: Ընթերցողին է ներկայացվում մեծ աստղագուշակի մարգարեություններից, Ֆուրյեի արտահայտությամբ, «լավագույն քսանը»:

Նոստրադամուս


1.    Երկրի վրա բոլորը կխոսեն միևնույն լեզվով:

2.    Երկրում կթափառեն մեռյալները: (Հազարամյակների ընթացքում, երբ դժոխքում տեղ չի լինի, մեռյալներն իրենց գերեզմաններից ոտքի կկանգնեն):

3.    Համաշխարհային տնտեսությունը կմտնի փակուղի և ամբողջությամբ կքայքայվի:

4.    Արևը կդառնա էներգիայի միակ աղբյուրը: Երկիրը էներգիա կստանա Երկնային Թագավորից (ըստ Էդմոնդ Ֆուրյեի` Նոստրադամուսը նկատի է ունեցել արհեստական արբանյակ, որը արևից էներգիա ստանալով կփոխանցի Երկիր):

5.    Ժամանակակից բժշկությանը կփոխարինի հնագույն չինական բժշկությունը: («Բուժումը կգա Արևելքից», մարգարեաբար ասում է Նոստրադամուսը):

6.    Մարդիկ կապրեն մինչև երկու հարյուր տարի: (Հիվանդները ձեռքի մի շարժումով կկարողանան իրենց բուժել բազմաթիվ հիվանդություններից` սկսած փորկապությունից` ընդհուպ մինչև քաղցկեղը):

7.    Համասեռամոլների քանակը չորս անգամ կավելանա:

8.    Մարդիկ կենդանիների հետ խոսել կսովորեն: (Մարդկանց մեծամասնությունը կդառնա բուսակեր: Նրանք միս չեն կարողանա ուտել, քանի որ «խոզը մարդու հետ կեղբայրանա»):

9.    Երկրի վրա ամենուրեք կվերանան ամեն տեսակ հարկերը:

10.    Ընտանեկան զույգերը իրենց երեխաներին կկարողանան այցելել միմիայն վերջինների համաձայնությունը ձեռք բերելուց հետո:

11.    Նուդիզմը կդառնա կյանքի չափանիշ: Գների բարելավմանը զուգընթաց կբարելավվի մարդկանց առողջությունը, և նրանք ավելի շատ կհպարտանան իրենց մարմնով:

12.    Մեկ միլիարդ մարդ կտառապի քնախտով: 2000թ. Ամռանը Աֆրիկայում կսկսվի սարսափելի համաճարակ, որն արագորեն կտարածվի ողջ աշխարհում:

13.    Երկիրը ճառագայթումից կայրվի: («Արքաները կկտրեն բոլոր անտառները: Երկիրը շոգից կխանձվի»,- ասում է Նոստրադամուսը: Սա, անկասկած, նախազգուշացնում է այն մասին, որ անտառների ոչնչացումը կհանգեցնի օզոնի շերտի քայքայմանը, և օզոնային ճեղքերից Երկիր կհոսեն վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների հոսանքները):

14.    Կսկսվեն աստղային պատերազմները:

15.    Հռոմի հաջորդ պապը արտասահմանյան ուղևորության ընթացքում կսպանվի: Սպանությունը մեծ շփոթի և անկարագությունների պատճառ կհանդիսանա:

16.    Պապի սպանությունից հետո կսկսվի կրոնական մեծ պատերազմ, որից հետո Երկրի երեսից կվերանան բոլոր հայտնի կրոնները: Սակայն մարդիկ կշարունակեն աղոթել և Աստծո հետ շարունակել իրենց հարաբերությունները:

17.    Մարդկանց մեջ կհայտնվեն հրեշտակները: («Երկրի վրա հաճախակի կհայտնվեն հրեշտակները: Ժամանակի հետ Աստծո այդ ծառաները կապրեն Երկրում և կսկսեն խառնվել մարդկանց»:)

18.    Սադայելը, որի գալու մասին նշվում է Աստվածաշնչում, կբռնվի ու կբանտարկվի և չի հասցնի աշխարհի վրա իշխել: Նրան կնետեն «անհասանելի ամրոցի նկուղը, և հայտնությունը մի քանի հարյուրամյակ կհետաձվի»:

19.    Մարդկանց մեծամասնությունը Երկրի վրա չի ապրի: Հաջորդ երեք հարյուր տարվա ընթացքում մարդիկ կգաղութացնեն Արևի համակարգի մոլորակներն ու հեռավոր աստղերը:

20.    Աշխարհի վերջը կգա 2436թ. Հոկտեմբերի 1-ին` համոզված կանխատեսում է Միշել Նոստրադամուսը:
Նա չի ասում, թե հատկապես ինչից կոչնչանա մարդկությունը: Սակայն գրում է, որ այն տեղի կունենա «մեր հին ու հավերժական թշնամու» հետ պատերազմի ընթացքում:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Նոր մարգարեություններ. Նոստրադամուս»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (03.03.13) Դիտումներ: 2025 | Տեգեր: առեղծվածներ, հետաքրքաշարժ