RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՊՈԵԶԻԱ, LOVE STORY

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ. Իմ հուշերի անշուք տարայում...  1347

Հուշեր

Իմ հուշերի անշուք տարայում 
մեր հանդիպումների պատառիկներն եմ պահածոյացնում ագահաբար...
 
նորից շատ ես, նորից չես տեղավորվում իմ սենյակում, իմ ներսում...  պահարանի մեջ ես, շուրթերիս վրա, բազմոցին, վարագույրի հետևում, շնչուղիներիս, ականջներիս խոռոչներում, գորգի տակ... ու այնքան շատ ես`  ակնընդերքում, պարանոցիս կախված... ծանր է քեզ հետ, հասկացիր, չափազանց ծանր...  
չեմ ալարում, խնամքով փոշեկուլի մեջ եմ ներքաշում քո ոտնահետքերը, քո մատնահետքերն եմ հեռացնում հեռակառավարման վահանակից, փոխում և վերափոխում եմ  սենյակիս առկա օդը, անգթաբար լվանում եմ բոլոր այն ափսեներն ու բաժակները, որոնց դու պատահաբար ձեռք ես տվել... ներկում եմ տան բոլոր դռների բոլոր բռնակները... ևս մեկ անգամ աղբամանի մեջ եմ նետում քո անմաշ հողաթափերը... 
բայց էլի կաս... պատի վրայի ժամացույցից, անլար ու լարային հեռախոսից, պատուհանագոգին նստած ծաղիկներից, սառնարանին փակցված նկարներից, գրասեղանին պառկած գրքերից, համակարգչիս գրոտված մոնիտորից, լոգարանի անշուք դռանը փաթաթված սրբիչներից... գալիս ես դեպի ինձ... ու ես վազում եմ պահարանում թաքնված կարոտին խեղդելու, հասցնում եմ, սակայն անարցունք աչքերիս վրա զգում եմ տաք մոմի հալվածքը... 
լսում եմ մտքիս հուշումներն ու կրկին կենտրոնանում մեկ ուղղությամբ, որն ինձ տանում է լոգարան... նետվում եմ եղած-չեղած օճառային ամեն տեսակի հեղուկների վրա ու անհերթականությամբ լցնում եմ կարոտահարված մարմնիս. հոգնած մարմինս սահում է վաննայում տարածված տաք ջրի մեջ, ու 1000 -րդ անգամ ջուրն իր հետ տանում է քո անկուշտ մատնահետքերն ու իմ արցունքները... մի վերջին անգամ խոզանակի վրա եմ թողնում քո լեզվահետքերն ու վերջնահաշվարկով` ազատագրվում ամեն տեսակի կապանքներից...  
 
մարմնիս խալերը չհաշվարկված են...
ինքնուսույցի մեջ պարում են մեր հուշերի անթափանց փոշեհատիկները ...
ու էլի դու շատ ես ամեն գիշեր... ամեն կիրակի... 
 
Նարե Աթոյան



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ. Իմ հուշերի անշուք տարայում...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՊՈԵԶԻԱ, LOVE STORY բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՊՈԵԶԻԱ, LOVE STORY | Ավելացրեց: Admin (12.02.13) Դիտումներ: 1347 | Տեգեր: Love Story, պոեզիա
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ