RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ

Միկի Մաուսի պատմությունը  1307

 
Կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենահայտնի կերպար Միկի Մաուսը 85 տարեկան է: Հայրենիքում նրա ճանաչելիության վարկանիշն ավելի բարձր է, քան Սանտա Կլաուսինը: Միկիի կերպարն այսօր շուրջ երեք միլիոն դոլարի արժեք ունի: Մկնիկը «լույս աշխարհ» է եկել1928 թվականին:


Այդ ժամանակ Ուոլթ Դիսնեյի Ստուդիան աշխատում էր բավականին հայտնի «Օսվալդ-երջանիկ նապաստակ» անիմացիոն հեռուստասերիալի վրա, որի հեղինակային իրավունքները պատկանում էին Չարլզ Մինցին, որը ներկայացնում էր Universal կինոընկերությունը: 1927-ի վերջին, բյուջեի մեծացման մասին Դիսնեյի հերթական խնդրանքից հետո Չարլզը կաշառեց նրա ստուդիայի աշխատակազմի մեծ մասին և «մեծահոգաբար» պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցել ապագա աշխարահռչակ մուլտիպլիկատորի հետ, եթե վերջինս համակերպվի ֆինանսավորման զգալի կրճատման հետ:

Մեկ ուրիշը Ուոլթ Դիսնեյի փոխարեն քաշքշուկների մեջ կընկներ, ամեն ինչ կաներ որպեսզի պատռի դավաճան կոլեգաների ու ընկերների դիմակները... Ի վերջո դատական գործ կսկսվեր, որը հաստատ կաշխատեր ավելի հարուստ ու հայտնի ընկերության (Universal) հարուստ ու հայտնի աշխատակցի օգտին: Եթե նույնիկ ինչ-որ հրաշքով Դիսնեյին հաջողվեր հասնել արդարադատության, ապա առողջության և ժամանակի հատուցումով՝ երկու ամենաանհրաժեշտ բաները իրական նպատակներ ունեցող արվեստագետի համար:

Դիսնեյը որոշեց ավարտին հասցնել պայմանագրով որոշված աշխատանքը Օսվալդ նապաստակի վրա, իսկ հետո ստեղծել նոր կերպար, որը արագ և առանց հատուկ ջանքերի կընդհատի Օսվալդի երջանիկ կյանքը:

Շատ սեղմ ժամկետում ստեղծվեց նոր ստուդիա, որը կազմված էր ընդամենը 3 հոգուց, և որոնցից մեկը հենց ինքը Ուոլթ Դիսնեյն էր, մյուս երկուսը իրեն ամենահավատարիմ մնացած անիմատոր Յուբա Այվերսկան և ռեժիսոր Լեսա Կլարկան:

 Եվ աշխատանքն սկսեց եռալ: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում եռյակը ստեղծեց անթիվ ու անհամար կենդանական ներկայացուցիչներ` խոսող կովեր ու պարող ձիեր, ուրախ գորտեր ու ալեզարդ շներ, որոնք բոլորը հետագայում պիտի գրավեին իրենց «պաշտոնները» Դիսնեյի կայսրությունում: Սակայն այդ ժամանակ ինչ-որ այլ բան էր հարկավոր: Ամերիկյան հանդիսատեսը 1928 թվականի մայիսի 15-ին ծանոթացավ չքնաղ զույգի` Միկի և Մինի մկնիկների հետ:

Սկզբում Դիսնեյը որոշել էր մկնիկին անվանել Մորտիմեր, սակայն նրա կինը` Լիլիանը մի կերպ համոզեց փոխել որոշումը:

Հերոսի առաջին էկրանավորումը մեծ հետաքրքրություն չառաջացրեց հանդիսականների և քննադատների շրջանում: Այդ է պատճառը, որ մայիսի 15-ը պաշտոնապես չի համարվում Միկիի ծննդյան օր: Պահանջվեց էլի մի քանի ամիս քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվեցին ևս մի քանի մուլտֆիլմեր: 1928 թվականի նոյեմբերի 18-ին էկրան բարձրացավ «Ուիլիի շոգենավը», որը շրջադարձային եղավ Միկիի համար:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Միկի Մաուսի պատմությունը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ | Ավելացրեց: Admin (22.01.13) Դիտումներ: 1307 | Տեգեր: Գիտեիք որ, հետաքրքաշարժ