RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Մարկ Տվեն և Օլիվիա Լենգդոն  1920


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

 

 

 

Մարկ Տվեն և Օլիվիա Լենգդոն


Նա սերն ընդունեց բաց ձեռքերով, հետո սեղմեց ափերը պահելու համար: Երբ սիրահարվեց Օլիվիա Լենգդոնին` քրեական հեղինակության դստերը, հաղթահարեց բոլոր դժվարությունները, պայքարեց Լիվիայի (այդպես էր դիմում նրան Կլեմենսը) համար, ապրեց նրա կողքին` հավերժ հավատարիմ սիրո զգացմունքին: Նրանք ամուսնացան 1870թ.:


 Սեմյուել Լենգհորն Կլեմենս`  նույն ինքը Մարկ Թվեն, հայտնի ամերիկացի գրող է: Ծնվել է Միսուրի նահանգում, Միսիսիպի գետի ափին 1835 թ. նոյեմբերի 30-ին: Միսիսիպի գետն իր համար ներշնչանքի աղբյուր մնաց ամբողջ կյանքում: 14 տարեկանում Կլեմենսը սկսեց աշխատել տեղական թերթում որպես գրագրի աշակերտ: Այսպես նա սկսեց գրել իր առաջին ստեղծագործությունները:
Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում կրթություն ստացավ գրադարաններում: 22 տարեկանում ստացավ իր առաջին լուրջ աշխատանքը և շուտով դարձավ իր մասնագիտության վարպետ: Կլեմենսը իսկապես ամենահաջողված գրքերի հեղինակն էր` «Թոմ Սոյերի արկածները»` հրատարկված 1876թ,. նվաճում է բազմահազար ընթերցողների մինչև օրս:  Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են` «Պահապան հրեշտակի նամակներ», «Խորհրդավոր անծանոթ», «Արքայազնն ու աղքատը» և այլն... Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա ծանոթացավ Չարլզ Դարվինի հետ, արտահայտելով իր հիացմունքը` դարձավ վերջինիս լավագույն ընկերն ուբարեկամը:


Կլեմենսը և Լիվիան երբեք չբաժանվեցին,  սակայն երեխաներ մեծացնելու բերկրանքը նրանց տրված չէր. երեխաները մահացան շատ փոքր տարիքում: 1904 թ. մահացավ Լիվիան, Կլեմենսի խոսքով` «Իրեն թողնելով բացարձակ միայնության և ունայնության մեջ»: Հանաճարեղ գրող Մարկ Տվենը մահացավ1910 թ. ապրիլի 21-ին:



Լիվիայի ծննդյան 30-րդ ամյակին


1875թ նոյեմբերի 27, Հարթֆորդ


«Լիվիա, սիրելիս, 6 տարի է անցել այն օրից, երբ այս կյանքում ես կարողացա հասնել իմ առաջին լուրջ հաջողությանը`  ես նվաճեցի քեզ, և 30 տարի այն օրից, երբ աշխարհը համաձայնեց ընդունել քեզ, երբ կյանքը նվեր արեց այս աշխարհը քեզ: Յուրաքանչյուր օր, որ ապրել ենք միասին, իմ մեջ ավելացնում է վստահությունը այն բանում, որ մենք երբեք չենք բաժանվի միմյանցից, որ ոչ մի ակնթարթ չենք զղջա, որ գտել ենք իրար: Տարեցտարի ավելի ուժեղ եմ սիրում քեզ, ավելի շատ ու ավելի մեծ ու կարևոր սիրով: Դու այսօր ինձ համար ավելի թանկ ես, քան նախորդ քո ծննդյան տարեդարձին, քան երկու տարի առաջ այս օրը. ես հավատում եմ ու երազում, որ այս հրաշալի շրջապտույտը կշարունակվի ամբողջ կյանքում: Արի առաջ նայենք հետագա բոլոր տարեդարձներին, այն ծերությանը, որի սպիտակությունը չենք տեսնի մեր սիրո մեջ, նայենք առանց վախի, առանց դժբախտության զգացողության և բաց աչքերով: Վստահելով միմյանց ու հասկանալով, որ սիրո ամեն մի առկայծումը, որ ունենք մեր մեջ ,  որ կա մեր սրտերում, կբավարարի,  որպեսզի երջանկությամբ լցնի մեր սիրտը, այն տարիները, որոնք կապրենք միասին: Եվ այսպես, մեծ սիրով քո և երեխաներիս հանդեպ, ուզում եմ ասել`                                   

ՀԱՎԵՐԺ ՔՈ Ս.Լ.Կ»

«Օգոստոսի 26, 1878 թ.


Լիվիա, սիրելիս, այսօր մենք առավոտյան ժամը 6-ից բարձրանում ու իջնում էինք տարբեր զառիթափերով, թաց և կեղտոտ կոշիկներով, անձրևի տակ` չդադարեցնելով ու կանգ չառնելով նույնիսկ մեկ րոպե: Ամբոջ ճանապարհին ես թարմ էի. զգում էի ինձ հիանալի, ու տեղ հասա առանց հոգնածության զգացողության:


Մենք հանեցինք մեր հագուստը, լվացինք և սպասեցինք, որպեսզի չորանա, այդողջ ընթացքում ժամանակը սպանեցինք ծամելով: Հետո հագանք տաք հագուստներ և նոր որոշեցինք մոտենալ սեղանին և կրկին ուտել: Ես մի քանի հիանալի անգլիացիների հետ եմ ծանոթացել և առավոտյան նրանց հետ մեկնելու եմ: Փոքրիկ ծաղիկների փունջ եմ հավաքել քեզ համար, նունիսկ պսակ գործել, որպեսզի կրես քո գլխին, բայց դրանք կարծես փոքր ինչ թոշնել են: Լյուքերբարդից քեզ մի մեծ տուփով հազարավոր ծաղիկներ եմ ուղարկել երեկ:
Հեռագրեցի այս ամենը, որպեսզի կարողանաս ինձ պատասխանել Ռիֆելում: Հուսամ, որ ձեզ մոտ նույն պես ամեն ինչ հրաշալի է, և դուք նույնպես ուրախ եք անցկացնում ձեր ժամանակը ճիշտ այնպես, ինչպես ես: Սիրում եմ քեզ,  իմ սիրտ ու իմ ուրախություն:


Փոխանցիր սերս քեզ եւ երեխաներիս »:



Հ. Գ.  - Մարկ Տվենը սիրում էր հաճախ կրկնել. «Գրքերը գրվում են իրենք իրենց. Եթե պետք է գրվեն, գրվում են շատ արագ ու պարզ, ճիշտ սիրո նման` գալիս է, ներս թող»:
 


 

 

Տպագիր տարբերակ

Աղբյուր

 

 

 

 

 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Մարկ Տվեն և Օլիվիա Լենգդոն»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (28.06.12) Դիտումներ: 1920 | Տեգեր: Մարկ Տվեն, սերը և մեծերը