RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Մանտրա հաջողության համար  3158

          Անկախ նրանից սնահավատ ես, թե ոչ, ուշադիր լսիր այս խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի քեզ

                                     

•    Տուր մարդկանց ավելին, քան նրանք ուզում են և արա դա սրտանց:

•    Անգիր սովորիր քո սիրած բանաստեղծությունը:

•    Մի լսիր լսածդ ամեն ինչին, մի ծախսիր ունեցածդ մինչև վերջ, մի քնիր այնքան երկար, որ հոգնես կամ հոգնածություն զգաս:

•    Ամեն անգամ ասելով`  "Ես սիրում եմ քեզ"` պատկերացրու դա աչքիդ առաջ:

•    Ամեն անգամ ասելով` "Ներողություն"` նայիր մարդու աչքերին:

•    Հավատա սիրուն առաջին հայացքից:

•    Երբեք մի անտեսիր քո երազները:

•    Սիրիր ի սրտե և կրքոտ: Միգուցեև դու ցավ ապրես, բայց դա միակ ճանապարհն է լեցուն ապրելու քո կյանքը:

•    Քո բոլոր վեճերը հարթիր մաքուր ուղիներով, առանց վիրավորելու:

•    Երբեք մի դատիր մարդկանց ըստ նրանց հարազատների:

•    Խոսիր դանդաղ, ընդ որում` մտածելով արագ:

•    Եթե քեզ ուղղում են հարց, որին դու չես ցանկանում պատասխանել, ժպտա և ասա` "Իսկ դուք ինչու եք ուզում իմանալ":

•    Հիշիր որ ամենանմեծ սերը և ամենամեծ ձեռքբերումները նվաճվում են առավելագույն ռիսկի գնով:

•    Զանգիր մայրիկիդ, իսկ եթե չես կարող, մտածիր նրա մասին:

•    Եթե պարտվել ես, սխալիցդ դաս քաղիր:

 

Հիշիր ոսկե օրենքների մասն.

      Հարգիր ինքդ քեզ:

•    Հարգանքով վերաբերվիր ամեն ինչի:

•    Պատասխանատու եղիր քո բոլոր արարքների համար:

•    Թույլ մի տուր փոքր վեճին ընկերությունը խզելու պատճառ դառնալ:

•    Ամեն անգամ, եթե սխալ ես գործել, անմիջապես քայլեր արա այն ուղղելու համար:

•    Ժպտա ամեն անգամ, երբ խոսում ես հեռախոսով, և զրուցընկերները կզգան դա  լսափողի մյուս կողմում:

•    Որոշակի ժամանակ անցկացրու միայնակ:

•    Օգտվիր փոփոխություններից, բայց մի փոխիր  արժեքներդ:

•    Հիշիր, որ լռությունը երբեմն լավագույն պատասխանն է:

•    Ավելի շատ կարդա գրքեր և քիչ դիտիր հեռուստացույց:

•    Վարիր բարի և ազնիվ կյանք, քանի որ երբ տարիներ հետո վերհիշես ապրածդ օրերը, նորովի կվայելես դրանք:

•    Վստահիր Աստծուն, բայց ուշադիր վերաբերվիր ունեցվածքիդ հսկողությանը:

•    Հիշիր, որ կարևոր է լավ մթնոլորտը տանը:

•    Արա ամեն ինչ, որ ձեր տանը լինի խաղաղ ու ներդաշնակ:

•    Եթե վիճել ես հարազատներից մեկի հետ, վեճը հարթելիս քննարկիր միայն ընթացիկ, ներկա խնդիրը:

•    Մի պրպտիր անցյալը:

•    Կարողացիր տեսնել ամեն ինչի ենթատեքստը:

•    Կիսվիր քո գիտելիքներով, դա ուղին է դեպի անմահություն:

•    Նուրբ վերաբերվիր քո մոլորակի հանդեպ:

•    Եղիր բնական, լսիր բնության կանչը:

•    Զբաղված եղիր միայն քո գործերով:

•    Մի վստահիր այն զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, ով համբուրվում է բաց աչքերով:

•    Գոնե մեկ անգամ տարվա մեջ այցելիր մի այնպիիսի տեղ, որտեղ երբեք չես եղել:

•    Եթե շատ գումար ես վաստակում, մի մասը տրամադրիր բարեգործութան: Դա լավագույն պարգևն է, որ ճակատահգիրը կարող է տալ քեզ:

•    Հիշիր, որ երբեմն "չհասնելն" էլ ձեռքբերում է:

•    Հիշիր, որ լավագույն հարաբերությունն այն է, երբ սերը միմյանց հանդեպ նախընտրելի է պարզապես միասին լինելու անհրաժեշտությունից:

•    Քո հաջողությունների մասին դատիր ըստ նրա, թե ինչից ես հրաժարվել տվյալ բանին հասնելու համար:

 

 


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ

 
 
Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"... 
 
Հետևեք ինձ նաև այստեղ
 

 


 
2leep.com

ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ
 
       
 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Մանտրա հաջողության համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: haykblbulyan (10.06.12) Դիտումներ: 3158 | Տեգեր: Մեդիտացիա, Մանտրա հաջողության համար, աղոթք, սեր, մոտիվացիա, բուդդայական, առակներ, իմաստուն մտքեր, փիլիսոփայություն, արարում