RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Լեզուն մատնում է հիվանդությունը  1368

Առողջ մարդու լեզուն բաց վարդագույն է, հարթ մակերեսով` առանց ճաքերի, փառակալման, բորբոքային պտկիկների: Հին հնդկական բժշկության` այուրվեդայի բուժակները միայն լեզվին նայելով կարողանում են ճշգրիտ որոշել, թե մարդն ինչ հիվանդություն ունի: Օրինակ, եթե լեզուն պատված է սպիտակ փառով, ապա մարդու մոտ աղեստամոքսային համակարգում ինչ-որ բան այն չէ: Լեզվի մուգ կարմիր գույնը` առանց փառակալման և հարթ մակերեսով, վկայում է լյարդի քրոնիկական անբավարավածության, իսկ դեղնավուն երանգը` լյարդի և միզապարկի հիվանդությունների մասին: Լեզվի ճաքերը հուշում են էնդոկրին համակարգի, երիկամների և արյան հիվանդությունների մասին: Լեզուն երկնագույն-վարդագույն երանգ է ձեռք բերում արյան զարկերակային բարձր ճնշման` հիպերտոնիայի ժամանակ, գորշակապույտ է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, իսկ չափազանց գունատ երանգը զգուշացնում է, որ պետք է արյան հեմոգլոբինը ստուգել: Եթե լեզուն չորանում է, ապա օրգանիզմը ջրազրկվել է կամ թունավորվել: Լեզվի չորություն է նկատվում նաև խոցերի սրացումների ժամանակ:

Լեզուն մատնում է հիվանդությունը



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Լեզուն մատնում է հիվանդությունը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (10.11.12) Դիտումներ: 1368 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հիվանդություն, լեզու