RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

ՄԵՐՖԻԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ նաև հայկական մեկնաբանությամբ  1607

Կյանքի այս կամ այն իրավիճակում օգտագործած մեր մի շարք  դիպուկ արտահայտությունների համար պարտական ենք սրամտությամբ ճանաչում գտած այս կամ այն անձնավորությունը: Օրինակ` Մերֆիի կամ Աքսինթի անունները ծանոթ են շատերին ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, օրինակ, Մերֆիի գլխավոր պարադոքսը. «Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք լավագույն աշխարհում: Հոռետեսը վախենում է, որ այդպես էլ կա»:  


Էդվարդ Մերֆին, որ սովորական օդաչու էր, իր նախանձելի դիտողականության և ամենաբարդ խնդիրների մասին պարզ արտահայտվելու կարողության շնորհիվ մնացել է պատմության մեջ իր ոսկե աֆորիզմներով:
Ահա օգտակար հիշեցումների ու չգրված օրենքների մի փունջ: Կիրառեք կյանքում և չեք զղջա:
 
Սպասելիքների մասին

«Եթե Ձեզ թվում է, թե իրավիճակը լավանում է, նշանակում է՝ ինչ-որ բան աչքաթող եք արել»:


Փորձի մասին Ֆեթրի օրենքը
«Երբեք մի փորձեք կրկնել հաջողված փորձը»:

Համակարգիչների մասին Սքոթի անհուսալիության օրենքը
1.    Համակարգիչներն անհուսալի են, սակայն մարդիկ ավելի անհուսալի են:
2.    Մարդկանց հուսալիությունից կախված ցանկացած համակարգ անհուսալի է:

Համակարգիչների մասին IBM-ի սկզբունքը.

«Մեքենան պետք է աշխատի, մարդը մտածի»:

Անկման օրենքը

«Առարկան այնպես կընկնի, որ առավելագույն վնաս կհասցնի»:

Էդիսոնի գերազանցության պարադոքսը

«Քո անձնուրաց աշխատանքով որքան էլ ձգտես ձեռնարկության բարգավաճմանը, միևնույն է՝ կգտնվի մի ավանակ, որն ավելի քիչ կաշխատի ու ավելի բարձր կվարձատրվի»:

Աքսինթի սկզբունքը ժամանակի մասին
«Ժամանակը մշտապես չի բավականացնում գործն ինչպես պետք է անելու համար, բայց այն վերափոխելու համար ժամանակ ճարվում է»:
 

Պուբլիոս Սիրոսի չափանիշների հարաբերականության կանոնը.
«Վատթարից ավելի լավ լինել դեռևս չի նշանակում՝ լավ լինել»:

Համբավի մասին Փիթերի դիտարկումը.

«1 գրամ համբավը հավասար է 1 կգ աշխատանքին»:  

Մեծ գյուտերի մասին Յունգի օրենքը.

«Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվել»:

Անհնարության մասին Փոլի օրենքը.

«Հատակից ընկնել հնարավոր չէ»:

Կանի աքսիոմը տեխնիկայից օգտվելու մասին

«Եթե ուրիշ ոչ մի բան չի օգնում, վերջապես կարդացեք ինստրուկցիան»:
 


ՀԱՅՏՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ


Բախտի մասին
«Ամենից շատ հայի բախտ ունեն հայերը»:

Նենգության օրենքը

«Եթե վիճակախաղի 100 տոմսից 99-ը շահող են, ապա այդ 100-ից քանի տոմս էլ գնես՝ կլինի չշահող»:
Հեռախոսակապի օրենքը (սա արդիական էր հատկապես մի քանի տարի առաջ)
«Հեռախոսակապն անջատվում է զրույցի ամենահետաքրքիր պահին»:

Երջանկության մեխանիկան

«Որքան լավ են գործերը մեկի մոտ, այնքան վատ են դրանք մեկ ուրիշի մոտ»:

«Որքան էլ կոպիտ է ձեր կատարած սխալը, միշտ էլ կգտնվի մեկը, որն այդ սխալը կկատարի ձեզնից լավ»:

Սիրո անհարմարության օրենքը.

ՙ«Հենց գտնում ես հարմար թեկնածուի, պարզվում է, որ կամ նա է ամուսնացած կամ դու»:
 
Օրենք անդուրեկան իրավիճակի մասին.

 
«Որ պահին էլ, որ գա զոքանչը, դա կլինի ամենաանհարամար պահը»:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ՄԵՐՖԻԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ նաև հայկական մեկնաբանությամբ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (08.02.13) Դիտումներ: 1607 | Տեգեր: ՄԵՐՖԻԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ նաև հայկական մեկնա, Հումոր