RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Կեր, խմիր, քեֆ արա, բայց... (ճիշտ սնվելու մասին)  1019


Ճոխ սեղան, բազմատեսակ ուտեստներ, քիմիական նյութեր պարունակող հյութեր... Խոսքը մեր՝ հայերիս տոնական սեղանի մասին է: Բոլորս էլ սիրում ենք համտեսել համեղ ուտեստներ, սեղանին դնում ենք բազմազան ուտեստներ և օգտվում ենք յուրաքանչյուր ճաշատեսակից՝ չմտածելով մեր կարևոր օրգանի՝ ստամոքսի մասին: Չէ՞ որ ուտելիքը չարաշահելով՝ մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնում, խախտվում է մարսողական համակարգը, որի հետևանքով էլ ունենում ենք ստամոքսի սուր ցավեր:

Ըստ «Գրիգոր Լուսավորիչ» շտապ օգնության գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի  բաժնի վարիչ Կարինե Մարկոսյանի՝ այս խնդրից խուսափելու համար առաջին հերթին պետք է ուտենք չափավոր, ուտելիքի բազմազան տեսակներ չխառնենք իրար, զերծ մնանք հին սննդից:
«Հայերը սնունդը լավ մարսելու համար նախընտրում են խմել հանքային ջրեր (ուտելիքը «նստացնելու» համար), մինչդեռ այն չի թույլատրվում օգտագործել ուտելուց հետո, քանի որ այդ դեպքում մարսողությունը դժվար է ընթանում:
Եթե մարդը կանգնել է «սուր» խնդրի առջև, և ստամոքսի ֆունկցիոնալ համակարգը խախտվել է, առաջին հերթին պետք է սոդայաջուր խմի: Թունավորման դեպքում անհրաժեշտ է հոգնայի միջոցով  ազատվել թունավոր նյութերից, իսկ լուծի դեպքում պետք է ստամոքսի լվացում կատարել»,- խորհուրդ է տալիս Կարինե Մարկոսյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ թունավորման հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, գիտակցության կորուստը, ֆիզիկապես թույլ զգալը: Առաջին օգնությունը ստամոքսի լվացումն է:
«Թունավորում կարող է առաջանալ նաև ընդամենը երկու տարբեր խմիչքների օգտագործման հետևանքով: Թունավորումը սուր ձևով կարտահայտվի այն մարդու մոտ, ով առաջին անգամ է չարաշահում խմիչքը, և նրանց մոտ, ովքեր բուժվում են ալկոհոլիզմից»,- ասում է Միքայել Գաբրիելյանը:
- Նոր տարուն թունավորումների թիվը կտրուկ աճում է, և տարեցտարի, որքան լավանում է կյանքի «որակը», այնքան շատանում է թունավորումների քանակը, նույնիսկ գրանցվում են մահացու դեպքեր»:
 
Գլխավոր տոքսիկոլոգը խորհուրդ է տալիս խմիչքը օգտագործել չափավոր: «Եթե օրը սկսում եք խմիչքի մի տեսակով (օղի, գինի, կոնյակ…), ապա անպայման պետք է ավարտեք նույն խմիչքով, քանի որ գերհագեցած և խառը սննդի հետ տարբեր խմիչքների խառնուրդը բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Պետք է խուսափել նաև դատարկ ստամոքսով ալկոհոլ օգտագործելուց»:
 
Օգտակար խորհուրդներ

•    Նախքան կենաց խմելը պետք է ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր (կարտոֆիլ, բրնձով աղանդեր):

•    Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք:

•    Ջրազրկումը կանխելու, ինչպեսև օրգանիզմը մաքրելու համար շատ օգտագործեք հյութեր ու հանքային ջրեր:

•    Քնելուց առաջ անպայման ջուր կամ մածուն խմեք: Կարելի է նաև կանաչ թեյ խմել:

•    Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամեք և ավելացրեք 100գ մեղր, կարելի է նաև 1 ձվի սպիտակուց ավելացնել: Այս խառնուրդը լավ հարեք և խմեք: Օրգանիզմը կարելի է մաքրել նաև նանայի թուրմով: 1 թեյի գդալ նանայի վրա 500 մլ եռջուր լցրեք, թրմեք 2 ժամ և խմեք օրվա ընթացքում:

•    Առավոտյան 1 բաժակ տաք ջուր խմեք, որպեսզի խթանեք աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ավելի լավ կլինի օգտագործել որևէ լեղամուղ խոտաբույս: Օրինակ՝ 1 ճաշի գդալ հազարտերևուկի վրա մեկ բաժակ եռջուր լցրեք, թրմեք 20 րոպե, քամեք և խմեք: 15-20 րոպե հետո բանջարեղենային աղցան կերեք:

•    Մի քանի օր տևող  խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու անհրաժեշտություն է առաջանում:

•    Խմեք մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ: Միայն չփորձեք դրանից հետո յուղոտ կամ ծանրամարս կերակուրներ ուտել: Եթե սովածանաք, կերեք մի քանի չորահաց և կես բաժակ մածուն խմեք:

 

Կեր, խմիր, քեֆ արա, բայց... (ճիշտ սնվելու մասին)



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Կեր, խմիր, քեֆ արա, բայց... (ճիշտ սնվելու մասին)»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (29.12.12) Դիտումներ: 1019 | Տեգեր: Նոր տարի