RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե  2232


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

 


Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե

 Ժորժ Սանդը 19-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկն է: Ծնվել է Փարիզում1804 թ, հուլիսի 1-ին: 1808 թվականը դառնում է ճակատագրական Ժորժի համար` մի քանի օրում կարծես մի հզոր փոթորիկ ներխուժում է նրանց ընտանիք` իր ետեւից թողնելով միայն ավերակներ: Մեկ շաբաթում նա կորցնում է փոքրիկ եղբորը, 10 օր անց մահանում է հայրը: Ժորժը մայրիկի հետ տեղափոխվում է ապրելու տատիկի տանը` դեպի Փարիզի արվարձաններ: Սակայն այս կանայք միմյանցից այնքան տարբեր էին, որ մեկ կտուրի տակ ապրում էին տարբեր կենսակերպերով` խուսափելով միմյանց հետ շփումից: Շատ շուտով նրանք սկսեցին վիճել նաև Ժորժին դաստիարակելու ղեկը ձեռքում պահելու համար: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ամենակարևոր փաստարկը: Այս պայքարում հաղթում է տատիկը: Մայրը տեղափոխվում է ապրելու մեկ այլ բնակավայր` խոստանալով, որ մի օր Ժորժին անպայման տանելու է իր մոտ: Այս խոստումը նա երբեք չի կատարում: Սա դառնում է սարսափելի ցավոտ մի վերք ժորժի համար, որը բուժվում է միայն նրա մոր մահից կարճ ժամանակ անց:

Պատանեկության տարիներին Ժորժը 2 տարի ապրում է մենաստանում իր տատիկի հետ, հստակ կողմորոշում ձեռք բերելու համար` ինչպիսի կյանք է ընտրում ապագային ընդառաջ: 1821թվ-ին, երբ մահանում է նրա տատիկը, Ժորժը օրեր շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` «Դու կորցրիր քո լավագույն ընկերոջը»:
Իր տատիկի մահը Ժորժ Սանդը այնքան ծանր է ապրում, որ հետագայում ասում է` «Իմ մի մասնիկը մահացավ նրա հետ միասին»: 1821թվ նա ամուսնանում է իրենից տարիքով շատ մեծ Քասիմիր Դուդեվանտի հետ: Սա միամուսնությունն էր, որը կառուցվեց ոչ թե սիրո, այլ սոցիալական հողի վրա: Ժորժը որոշում է օգտվել ընձեռված հնարավորությունից հասարակության մեջ բարձր դիրք ունենալու համար: Սակայն ամուսնանալով` նա հայտարարում է. «Ես կարող եմ դեռ սիրել և ազատ կսիրեմ նրան, ում ուզում եմ»: Ամուսնությունից որոշ ժամանակ անց նա ունենում է առաջին երեխան` Մորիսին:

Ժորժը սիրահարվում է մի երիտասարդ ուսանողի` Ջուլես Սանդիային: Վերջինս գաղտնի մտնում էր պատուհանով Ժորժի երրորդ հարկում գտնվող ննջարան, երբ քնած էին նրա երեխան և ամուսինը:


Շուտով նրա ամուսնությունը սկսում է հիշեցնել քաոս` խաբեություն, հիասթափություն, ստորացում: Ամուսնությանը դրվում է վերջակետ 1836 թվ: Սակայն մինչև այդ ծնվում է նրա աղջիկը` Սոլանժը:

1831 թվ-ից նա սկսում է գրական գործունեությունը : Շուտով Ժորժ Սանդ անունը դառնում է հայտնի: «Լեյլա»` ահա նրա առաջին ստեղծագործությունը: 1836 թվ-ին նա գրում է «Վենետիկյան սիրո պատմությունը», «Նա և նա »` նվիրելով այն Ալֆրեդ Մյուսեին և իրենց սիրո բուռն պատմությանը: Երբ Ժորժ Սանդը 40 տարեկան էր, լույս են տեսնում «Կոնսուելո», «Անկախության հասունացումը», «Ինդիանա» ստեղծագործությունները;
Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում է նաև «Իմ կյանքի պատմությունը» (1855թ.) «Ինտիմ օրագիր»  (1834թ), «Միայնության ամրոցը» (1851թ):
Մեռնելուց առաջ Սանդը գրում է այս տողերը`  «Մահը մեր
էությունն է:Դրա ավարտը այնպիսին է, ինչպիսի սնունդ դրա համար դարձել է մեր կյանքը»:
Ժորժը մահանում է հունիսի 8-ին, 1876թվ :



Ստորև ներկայացված է Ժորժ Սանդի նամակը, ուղղված Ալֆրեդ Մյուսեին:Հ ամարում են, որ այս նամակի դերն այնքան մեծ եղել, որ վերջ է դրել և Ժորժի ամուսնությանը, և նրա սիրեկաններից մեկի հետ բուռն պատմությանը:

«1834թվ, մայիսի 12, Վենետիկ

Սիրելիս, իմ քնքուշ փոքրիկ, այս երեք նամակները պետք չէ համարել ձեռքսեղմում հրաժեշտից առաջ: Սա սիրահարվածի գրկախառնություն է: Այս զգացմունքը չափազանց հրաշալի է, չափազանց մաքուր ու չափազանց անկեղծ, որպեսզի ես ինձ զրկեմ դրանից: Իսկ դու, իմ փոքրիկ, նոր սերը արդյոք չի՞ պահանջում քեզանից նախապայմաններ: Թող իմ մասին հիշողությունները չթունավորեն և ոչ մի ուրախություն, որ կապված է ինձ հետ: Բայց և թող որ այդ ուրախությունները չանհետանան նաև իմ հիշողություններում: Եղիր երջանիկ և սիրված:

Բայց արդյո՞ք կարող ես չլինել երջանիկ և սիրված: Պահիր ինձ ու իմ կերպարը հոգուդ ամենագաղտնի անկյունում և տխրության պահերին նայիր այնտեղ, որպեսզի գտնես սփոփանք և ոգևորություն:

Դու ոչ մի բան չես գրում քո առողջության մասին: Ի դեպ, դու ասում ես, որ գարնան ու եղրևանու բույրը քամու միջոցով ներխուժում է քո սենյակ ու ստիպում, որպեսզի սիրտդ տրոփի սիրով և երիտասարդությամբ: Դա առողջության և ուժի նշան է, ամենա անհրաժեշտը բնության տված պարգևներից:
Իմ Ալֆրեդ, սիրիր անկեղծ: Սիրիր երիտասարդ և հրաշալի մի աղջկա:
Մի աղջկա, ով դեռ չի սիրել երբեք, և անծանոթ է տառապանքին:
Հոգ տար նրա մասին և թույլ մի տուր, որպեսզի տառապի: Կնոջ սիրտը այնքան քնքուշ է, եթե այն միայն քար կամ էլ բռունցք չէ: Ես կարծում եմ, որ զուր ես փորձում սահմանափակվել քո անվստահությամբ, կամ էլ մանկական միամտությամբ ու մաքրությամբ:
Քո հոգին ստեղծված է միայն նրա համար, որպեսզի սիրես սերնդաբար և ամբողջ ուժով: Ես չեմ կարծում և չեմ հավատում, որ դու կարող ես քո երիտասարդությամբ գնալ սրբագործվելու մեկուսացման:

Դու հիմա հազար ու մի բան կարող ես թվարկել ու սկսել զբաղվել ինքնախաբեությամբ, բայց ես կարող եմ ասել միայն մի բան, եթե կա այս աշխարհում մի բան, ինչն ամենահզորն ու զորեղն է, և միակ կարևորության արժանին` սերն է: Սիրո հետ մենք մեր կյանք են ձգում ամեն ինչ, սկսած տառապանքից մինչև հիասթափություն: Ես կասեի անգամ, ոչ թե ձգում ենք, այլ նվեր ստանում սիրո հետ մեկտեղ: Կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ դու տառապում ես իմ սիրո ու իմ հանդեպ ունեցած քո սիրո պատճարով միայն այն նպատակով, որպեսզի ավելի հեշտ տրվես նոր սիրո:

Այս ամենում այնքան շատ է անհասկանալին, և Աստված այնքան հաճախ է մեզ հրում նոր և անսպասելի ճանապարհների: Տրվիր ճակատագրին և մի վիճիր նրա հետ: Նա չի դավաճանում իր ընտրյալներին: Նա նրանց ձեռքը բռնած տանում է, այնպես ինչպես երաժշտությունը տանում է նոտաները: Տանում է և ճանապարհին ցույց տալիս, թե որտեղ պետք է պայքարես, որտեղ պետք է հանձնվես:

Հիմա իմ հոգին հանգստացել է և  թող, որ հույսը լքի ինձ: Իմ մտքերն ու կյանքը հիմա ամբողջությամբ իրենց տեղն են գտել գրականության մեջ: Գրականությունն ու ստեղծագործելը այնքան շատ է գրավել ինձ, որ ես նույնիսկ կորցրել եմ իրականության զգացողությունը: Ես դուրս եմ եկել սովորականի ու անսովորի սահմանագծից: Ես կորցրել եմ նույնիսկ իմ երևակայական աշխարհը:
Իմ սիրտը եղել և կմնա զգայուն,  շատ թեթև, դա նույնիսկ փոքր ինչ ցավոտ է, ու այդ ամենի մեջ կա մի բան, մի հիվանդություն, որը ենթակա չէ բուժման:
Իմ կյանքում առաջին անգամ ես սիրում եմ առանց կրքի: Դու դեռ չես հասել, և չես հասունացել այդքան:
Գուցե դրան դու գաս այլ կողմից եւ այլ եզրագծից: Գուցե քո վերջին սերը լինի ամենաերիտասարդն ու ռոմատիկը: Խնդրում եմ քեզ, չոչնչացնես այն, չվերացնես ու չսպանես: Ես շատ եմ տառապել, հաճախ մոլորվել, բայց ես սիրել եմ: Այդ զգացմունքը ապրել եմ ես, և ոչ ուրիշ մեկը իմ փոխարեն: Դա չի ապրել իմ հպարտության և ձանձրույթի կրողը:
Ես փորձել եմ խաղալ այդ դերը, իմ մենության րոպեներին: Հետաքրքիր է, որ սերը ինձ դարձրել է երեխա, ու ես տրվել եմ սիրուն ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ երեխան երեխայական քմահաճույքներին է տրվում:

Սերը նվիրում են միմյանց:
Օ Աստված իմ, ես նախատում եմ քեզ, եւ անում եմ դա, այն դեպքում, երբ դու այդքան տառապել ես: Ներիր ինձ իմ հրեշտակ, ներիր, պարզապես ես հիմա տառապում եմ: Երեւի անհրաժեշտ էր, որպեսզի մեզանից մեկը լիներ այնքան ուժեղ, որպեսզի կարողանար պահել այդ սերը: Դու 23 տարեկան ես, ես 31: Իմ ետևում այնքան սարեր կան, այնքան արցունքներ: Իսկ ու՞ր ես քայլում դու: Դեպի անորոշությու՞ն, հանուն ու՞մ եւ ինչ՞ու ես այդպես անում: Ես քայլում եմ իմ սիրո, իմ կոտրված ու մեռած սիրո հետ, եւ անգամ ուժ չունեմ թաղելու այն:
Ես հիշում եմ, երբ ասացի, որ մենք պետք է պայքարենք, բայց հասկացիր, ես ուժ չունեմ: Կներես, հաջողություն քեզ, որովհետև ես ուզում եմ հեռանալ և չեմ ուզում լինել քո կողքին: Ես ծնկաչոք կանգնած եմ այն հողին, որի վրա միժամանակ կանգնել ենք ես եւ դու: Ես կոտրված եմ, մաս առ մաս եմ եղել ու … Ես չեմ սիրում քեզ ու չեմ կարող ապրել առանց քեզ: Գնա, մնա, մոռացիր ու անգամ չփորձես մոռանալ ինձ, պաշտում եմ քեզ ու ատում այն օրը, երբ հանդիպել եմ քեզ: Ուզում եմ մոռանալ այդ օրը ու ապրել միայն այդ օրվա մեջ: Միայն թե մի ասա, որ ես չեմ տառապում և այս ամենն ինձ համար միևնույնն է: Իմ սերը, իմ կյանքը, ինձ միայն տառապանք են պատճառում… Ես հոգնել եմապրելուց: Դու գնա, ազատ ես, բայց գնալուց առաջ չմոռանաս սպանել ինձ»:



ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Աղբյուր

 

 






Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (21.06.12) Դիտումներ: 2232 | Տեգեր: Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե, Սերև և մեծերը