RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Ինչպե՞ս կազմակերպված տնօրինել գումարն ընտանիքում  1041

Բազմաթիվ ընտանիքներում է ստացվում իրավիճակ, երբ աշխատավարձն ստանալուց մի քանի օր առաջ պարզում են, որ տան բոլոր գումարներն սպառվել են, և հազիվ ճանապարհածախս է մնացել: Զարմանալին այն է, որ նմանատիպ ընտանիքներից շատերում և ամուսինը, և կինը քիչ թե շատ աշխատում են: Համենայն դեպս, նախքան ամուսնական կյանքն սկսելը, նրանք շատ ավելի հազվադեպ էին ստիպված լինում ինչ-որ մեկից պարտք վերցնել:

Ի±նչ անել… Այս դեպքում օգնության կգա միայն ֆինանսների խիստ կազմակերպված տնօրինումը, այսինքն` ընտանեկան բյուջեն պլանավորելն ու դրան հետևելը:


Ինչ է բյուջեն

Պարզ ասած` բյուջեն բոլոր եկամուտների և ծախսերի հաշվառումն է որոշակի ժամանակաշրջանի համար: Պայմանականորեն բյուջեն կարելի է պատկերացնել մի քանի սյունակ ունեցող աղյուսակի տեսքով:

Ամենապարզ տարբերակում սյունակների թիվը չորսն է. 1-ինում գրվում է հերթական համարը, 2-րդում` կարգի անվանումը (օր.` աշխատավարձ): 3-րդում, որը կոչվում է «Պլան», գրվում են գումարները, որոնք նախատեսվում է ծախսել որոշակի ժամանակահատվածում: Իսկ 4-րդ վերջին սյունակում արձանագրվում է բյուջեի փաստացի կատարողականությունը, այսինքն` փաստացի ինչքան է ծախսվել տվյալ շրջանում:

Բյուջեն բաժանվում է երկու մասի` եկամտային և ծախսային: Եկամտային մասում գրանցվում են բոլոր մուտքերը, որոնք ակնկալվում է ստանալ որոշակի շրջանում: Ծախսային մասում, համապատասխանաբար, նշվում են ենթադրվող ծախսերը:  Գումարները ըստ կարգերի բաժանելուց հետո պետք է անպայման ստուգել` արդյո՞ք ծախսային մասը չի գերազանցել եկամտայինը: Եթե ծախսերը գերազանցում են եկամուտները, ապա լուծման երկու տարբերակ կա. կամ կրճատել ծախսերը, կամ փնտրել ֆինանսի նոր աղբյուր:

 Ինչպես պլանավորել ընտանեկան բյուջեն

Ինչպես կարելի է առևտրային ընկերություններում օգտագործվող բյուջետային տեսությունը կիրառել ընտանիքում: Շատ պարզ: Նստում ենք համակարգչի առաջ և 2 աղյուսակ (եկամտային և ծախսային) գծում` համապատասխան կարգերով: Օրինակ`




№      ՀՀ Դասակարգում           Պլան

1        Աշխատավարձ                70.000 դրամ

2        Բանկի ավանդի տոկոս   15.000 դրամ

3        ...      ...

5        Ընդհանուր եկամուտը`     85.000 դրամ



Անցնենք բյուջեի ծախսային մասին: Ծախսերի հետ կապված միշտ որոշակի դժվարություններ են առաջանում: Եթե բնակարանի վարձի և այլ կոմունալ վճարների գումարն, ըստ էության, հստակ է, ապա դժվար է հաշվել, թե ամսվա կտրվածքով որքան գումար կծախսվի հացի կամ կաթի վրա:


Բնական է, որ ծրագրված ծախսերի գումարը մոտավոր կլինի, կարևորը կոնկրետ սահմանափակում մտցնելն է: Հաշվառման վերջին կարգում նշվում է, թե ընդամենը որքան գումար կարող է ձեր ընտանիքը ծախսել գալիք ամսվա ընթացքում:

Եթե ձեր ընտանիքը նախընտրում է խնայել խոշոր գնումների համար և չի օգտվում ապառիկ տարբերակից, ապա բյուջեն կազմելիս գծեք ևս մեկ կետ` «Խնայողություններ»: Այս կետի գումարները աճման կարգով գրանցեք առաջիկա ամիսների պլանում, մինչև հավաքվի անհրաժեշտ դրամը:

Եվս մեկ անհրաժեշտ կետ` «Ռեզերվ»: Ընտանեկան բյուջեն պարտադիր պետք է նախատեսի գումար չնախատեսված ծախսերի համար` լինի չծրագրված գնում, թե դրամ շտապ բուժման և այլ ծայրահեղ իրավիճակների համար:

Այժմ հաշվենք, թե կբավարարե՞ն ստանալիք եկամուտները ենթադրվող ծախսերի համար: Դրա համար «Ընդհանուր եկամուտ"-ից հանեք «Ընդհանուր ծախսեր", «Խնայողություն" և «Ռեզերվ" բաժինների գումարը: Եթե մնացորդը բացասական է, մտածեք` ինչ անել. հրաժարվել որոշ գնումների՞ց, վա՞րկ վերցնել, թե գործ փնտրել «կողքից":

Արդյո՞ք պահպանում եք բյուջեն, թե ոչ` կարող եք իմանալ ամենօրյա ծախսերի գրանցում կատարելով: Եթե օգտվում եք համակարգչից, այս հարցում ձեզ կօգնեն X-Cash «Ընտանեկան բյուջե, Home Station 1.2. Հաշվապահություն տան համար կամ AceMoney Lite ծրագրերը:

Ինչպես բաշխել գումարը ընտանեկան ծախսերի համար

Գոյություն ունի ընտանեկան ծախսերի համար գումարը բաշխելու երկու հիմնական մոտեցում: Առաջին դեպքում ամուսինն ու կինը (եթե կինն էլ է աշխատում) իրենց աշխատավարձը դնում են մեկ ընդհանուր «դրամարկղի» մեջ և ամսվա ընթացքում այնտեղից գումար վերցնում թե' ընտանեկան, թե' անձնական ծախսերի համար: Այս մեթոդը կատարյալ է շատ համերաշխ ընտանեկան զույգերի համար, հատկապես եթե նրանց բախտը բերել է ընդհանուր հետաքրքրությունների հարցում:

Երկրորդ մոտեցումը ենթադրում է ամուսիններից ամեն մեկի եկամտի բաժանում երկու մասի` ընտանեկան և անձնական ծախսերի: Առաջինը ներառում է գումար կոմունալ վարձերի, սննդի, անհրաժեշտ կենցաղային, տնտեսական և այլ իրերի համար: Ինչի վրա ծախսել եկամտի անձնական մասը` որոշում է ամեն մեկն իր հայեցողությամբ:

Եվս մի տարբերակ այն դեպքերի համար, երբ ամուսիններից մեկը զգալիորեն շատ է ստանում մյուսից: Այս դեպքում նա ամբողջությամբ իր վրա է վերցնում ընտանեկան խոշոր ծախսերը: Ճիշտ է, այս տարբերակը տարածվում է միայն կանանց վրա, քանի որ հազվադեպ է լինում, որ Հայաստանում կանայք տղամարդկանցից ավելի շատ վաստակեն:

Կարևոր խորհուրդներ

Ամենօրյա ծախսերը վերահսկելու համար հստակեցրեք ամսվա ծախսվելիք գումարը և բաժանեք այն ըստ օրերի: Այսպես դուք կստանաք այն գումարը, որն ազատորեն կարող եք ծախսել օրվա ընթացքում: Իսկ եթե օրվա կտրվածքով գերազանցել եք նախատեսված գումարը, մյուս օրը մի քիչ «նեղեք» ձեզ. անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը:

Երբեք մի ձգտեք խնայել բացարձակ ամեն ինչի վրա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կան բաներ, որոնց վրա խնայել չի կարելի` լիարժեք սնունդ, հանգիստ, կրթություն… Իհարկե, սա քաղաքակիրթ տարբերակում: Ցավոք, մեր երկրի կենսամակարդակը հեռու է բավարար լինելուց: Այնուամենայնիվ…

Ժամանակ առ ժամանակ վերլուծեք ձեր ընտանեկան ծախսերը. միգուցե որոշ կետեր պետք է հանել և ավելացնել նորերը: Երբեմն ընտանեկան բյուջեին հետևելով` հասկանում ես, որ կան բաներ, առանց որոնց էլ կարելի է հանգիստ ապրել, օրինակ` չափից շատ քաղցրեղենի գնումը կամ ինտերնետի թանկ կապը (երբ ավելի էժան տարբերակն էլ կբավարարի պահանջները): Այսպիսով` դուք համապատասխան խմբագրումներ կմտցնեք բյուջեում` ավելի կազմակերպված դարձնելով այն:

Հաջողություններ ձեր ընտանիքին և համերաշխություն բոլոր հարցերում:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ինչպե՞ս կազմակերպված տնօրինել գումարն ընտանիքում»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (06.05.12) Դիտումներ: 1041 | Տեգեր: խորհուրդներ բյուջեն տնօրինելու մասի, ինչպես տնօրինել գումարը, Ընտանեկան բյուջե