RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…  4979





Մի «խելացի» պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.
- Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմի՞ց է ստեղծված:
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
- Այո',ամեն ինչ Աստված է ստեղծել:
- Մի՞թե այն ամենն, ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել:
- Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:
Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
- Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:

Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

- Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ:
- Ի՞նչ հարց: Իհա'րկե, կարող ես, համեցի'ր:
Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.
-Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի՞:
- Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե:
Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.
- Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի)  տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:
Ուսանողը շարունակեց.
-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞:
- Իհա'րկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:
-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարո'ն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ:  Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:

Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.
-Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի՞:
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
- Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:
Ուսանողը պատասխանեց.
-Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում կամ մթությանը, որ վրա է հասնում , երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (19.02.12) Դիտումներ: 4979 | Տեգեր: Էյնշտեյն, Ներաշխարհ