Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանը  1586

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   

Ներկայացնում է Եվան



Ձմեռվա սառը օդից, ձյունից, քամուց դեմքի մաշկը հաճախ չորանում, կարմրում է: Ճիշտ է` քողարկող և երանգավորող քսուքները պաշտպանում են դեմքը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, սակայն խնդիրը դրանով չի լուծում. մաշկը լրացուցիչ խնամք է պահանջում: Այս հարցում կօգնեն «ձմեռային¦ դիմակները, որոնք ինքներդ էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում:

    Բանանով դիմակ. 1/4 բանանը պատառաքաղով լավ տրորել, ավելացնել 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3-5 կաթիլ ձիթապտղի ձեթ: Լավ խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Այս դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում բնական խոնավությունը և լավացնում գույնը:
    Մեղրով և կիտրոնով դիմակ. 1 թեյի գդալ մեղրը, 30-40 կաթիլ կիտրոնի հյութը և 1 ճաշի գդալ սպիտակ կավը լավ խառնել, քսել դեմքին: 25 րոպեից լվացվել սառը ջրով:
    Մեղրով և սպիտակուցով դիմակ. 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ալյուր, խառնել: Քսել դեմքին, 10 րոպեից լվանալ սառը ջրով:

Բնական կոսմետիկա

Դեռևս հին եգիպտուհիներն իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու հարցում դիմում էին հրաշագործ բնության օգնությանը: Այսօր էլ` հազարամյակներ անց, բույսերը շարունակում են մնալ մաշկի, մարմնի, մազերի, եղունգների խնամքի և առողջության պահպանման ամենաարդյունավետ ու օգտակար միջոցները:
Երիտասարդացնող թուրմ. 1 թեյի գդալ հազրեվարդի ծաղիկներին մեկ բաժակ չոր կարմիր գինի (նորմալ մաշկի համար) կամ 40-տոկոսանոց սպիրտ (յուղոտ մաշկի համար) ավելացնել: Թուրմով շիշն երկու օրը մեկ լավ թափահարել: Վեց շաբաթ հետո թուրմը քամել: Բամբակե խծուծը թաթախել թուրմով և քսել դեմքին ու պարանոցին: Գործողությունը պետք է անել օրը երկու անգամ: Այս միջոցն օգնում է վերականգնել մաշկի առաձգականությունը, հարթել կնճիռները:
Չոր մաշկը խոնավացնող դիմակ. 1 ճաշի գդալ վուշի սերմերին1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եփել մինչև խյուսանման զանգված դառնալը: Թողնել գոլանա: Քսել դեմքին և պարանոցին 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Այս դիմակը վերացնում է մաշկի թեփոտվածությունը, սնուցում և փափկացնում է այն:

Ձեռքերի մաշկը նույնպես խնամք է պահանջում

Ձմռանն ավելի, քան երբևէ ձեռքերի մաշկը խնամքի կարիք է զգում: Շաբաթը գոնե մեկ անգամ ձեռքերի համար քսուքներ պատրաստեք. դրանց շնորհիվ մաշկը կսնուցվի վիտամիննրով, կլավանա արյա շրջանառությունը, կվերականգնվի հաճելի գույնը, կվերանան թեփոտվածությունն ու չորությունը: Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը կօգնի թե՛ ձեռքերի, թե՛ դեմքի և թե՛ պարանոցի մաշկը խնամելու համար:
Խուրման, խնձորը, տանձը և կիվին անցկացրեք քերիչով, խառնեք մինչև խյուսանման զանգված դառնա, ապա հաստ շերտով քսեք ձեռքերի մաշկին (կարելի է նաև` դեմքին և պարանոցին): 20 րոպեից լվացվեք սառը ջրով: Եթե մաշկն առանձնապես սնուցման կարիք ունի, խառնուրդին կարող եք կես ճաշի գդալ ձիթապտղի ձեթ ավելացնել:
Խորհուրդ. տնային պայմաններում պատրաստած դիմակներն ու քսուքները նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար. դրանք սառնարանում պահելն ու նորից օգագործելը ցանկալի չէ:


Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանը

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog