RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ

Ինչպե՞ս ճիշտ կրել և «խնամել» զարդերը  2996

Երբեմն կրում ենք մեզ դուր եկած զարդերն ու չենք էլ գիտակցում, որ դրանք կարող են դրական և բացասական ազդեցություն, նույնիսկ բուժիչ հատկություն ունենալ:

Զարդեր

Պղնձե ապարանջանը բուժիչ հատկություն ունի: Ռեֆլեքսաթերապիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պարզել են, որ պղնձե թիթեղները, ցանցերը, ապարանջանները ամրապնդում են օրգանիզմի պաշտպանողական հատկությունները: Դրանք օգտագործվում են սիրտ-անոթային, նյարդային համակարգի խանգարումների, ռևմատիկ, հիպերտոնիկ հիվանդությունների կոմպլեքսային բուժման մեջ: Օրգանիզմի ֆունկցիաների կարգավորման համար միկրոէլեմենտներից ամենաանհրաժեշտը պղինձն է, որի անբավարար քանակությունը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա: Թե որքան է այն պակաս, կարելի է որոշել արյան անալիզի միջոցով: Աշխարհում ամենահանրահայտը պերուական «Ռեմուս» ֆիրմայի ապարանջաններն են, որոնց մեջ պղինձը կազմում է 99.9 տոկոս:

ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ ԶԱՐԴԵՐ

Ինչպես հագուստի, այնպես էլ զարդերի ընտրությունը կապված է տեղի, ժամանակի ու նորաձևության հետ: Սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնք պետք է իմանալ ու հաշվի առնել:

1. Զարդերի քանակը չի կարելի չարաշահել: Քաղաքի փողոցներում, տրանսպորտում և այլուր հաճախ կարելի է հանդիպել շուկայի պայուսակները ձեռքներին կանանց, որոնց մատները ծածկված են տեսակ-տեսակ մատանիներով: Դրանք ոչ թե զարդերի, այլ ոսկու կտորների տպավորություն են թողնում, որովհետև այդ համադրության մեջ զարդերից և ոչ մեկը չի առանձնանում, ուշադրություն չի գրավում ո՛չ իր գեղեցկությամբ, ո՛չ էլ յուրօրինակությամբ: Էլ չենք խոսում այն մասին, որ զարդարանքների այդ «ցուցահանդեսն» ամենևին էլ չի խոսում տիրոջ բարձր ճաշակի մասին: Եթե դուք ձեր պարանոցին կրում եք գեղեցիկ նուրբ մանյակ, ապա ականջօղերը ևս պետք է լինեն նուրբ, ներդաշնակ, միմյանց չխանգարող:

2. Զարդերն իրենց ոճով չպետք է տարբերվեն միմյանցից: Չի կարելի հնաոճ մանյակի հետ նորաձև ապարանջան կրել կամ արծաթյա ապարանջանի հետ` ոսկե մատանի: Զարդերը պետք է ներդաշնակ լինեն հագուստին, ինչպես նաև հասակին ու մարմնաձևին: Խոշոր զարդերը կամ զարդերի առատությունն ընդգծում են ցածր հասակն ու նիհարությունը: Եվ, ընդհանրապես, փոքրիկ, նուրբ զարդարանքը բոլորովին չի երևա բարձր ու խոշոր մարմին ունեցողի վրա:

Մարմնեղ կանանց խորհուրդ չի տրվում նաև շատ խոշոր զարդեր կրել: Նրանք իրենց ընտրության մեջ նախապատվությունը պետք է տան միջին մեծության զարդերին: Որևէ զարդարանք գնելիս նախապես մտածեք, թե ի՞նչ զգեստի հետ եք կրելու: Այլապես, այն կմնա զարդատուփում, կամ հարկ կլինի նրան հարմար նոր զգեստ գնել:

ԶԱՐԴԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿՈՐՑՆԻ ԻՐԵՆՑ ՓԱՅԼԸ

Մարգարիտը հինգ րոպե պահեք փափուկ օճառ լուծած գոլ ջրի մեջ, որից հետո լվացեք այն մաքուր, սառը ջրով: Թեթևակի սրբեք փափուկ լաթով և թողեք չորանա:

Արծաթը հաճախ կրելով` դուք կպաշտպանեք խամրելուց, բայց եթե, դա այնուամենայնիվ պատահել է, փայլեցրեք արծաթը` հետևելով արտադրող ձեռնարկության հրահանգներին:

Ադամանդը և թանկարժեք այլ քարեր մեկ թաս գոլ ջրի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ լվացող որևէ փափուկ նյութ, ընկղմեք թանկարժեք քարը լուծույթի մեջ ու թողեք տասը րոպե: Ատամի փափուկ խոզանակով շրջանաձև շարժումներով մաքրեք քարերը: Ապա լվացեք գոլ ջրով և չորացրեք մաքուր, չոր լաթով:

ՀԱԳՈՒՍՏԻ ՈՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՐԴԵՐԸ թափ տալով մաքրեք փափուկ լաթով, ապա` փափուկ, խոնավ լաթով:

ՈՍԿԻՆ և ՊԼԱՏԻՆՆ, ընկղմելով գոլ օճառաջրի մեջ, շփեք ատամի փափուկ խոզանակով:

Աղբյուր



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ինչպե՞ս ճիշտ կրել և «խնամել» զարդերը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ | Ավելացրեց: Admin (06.03.13) Դիտումներ: 2996 | Տեգեր: Գիտեիք որ