RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Իմաստուն խորհուրդներ Գանդիից  1969

 
 

1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ»: Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: Եվ դրա շնորհիվ աշխարհը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել»: Այն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում, կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ կամ բացասական վերաբերվել:

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»: Չի կարելի օգնել մեկին՝ պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»:

5. Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է. «Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել»:

  6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»: Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք՝ հումորը օգնում է դարձնել կյանքն ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

8. Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: «Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթաքել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց»:

9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունն այն է, ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:

10. Շարունակեք աճել և զարգանալ: «Անընդհատ զարգանալը կյանքի և մարդու օրենքն է»:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Իմաստուն խորհուրդներ Գանդիից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (24.11.12) Դիտումներ: 1969 | Տեգեր: Ներաշխարհ, իմաստուն մտքեր