RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ  655

Իմաստախոսք

Անհրաժեշտ է իր մեջ զարգացնել մարդկանց և առարկաների հետ ըստ նրանց առանձնահատկության վարվելու որակ, թույլ տալ յուրաքանչյուրին գործելու ըստ իր արժեքների և նշանակության:

Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ: Հետևելով հակումներին` մենք շրջապատի մեջ ենք ներխուժում, փոխանակ բացվելու նրան, զգալու, ճանաչելու նրա արժեքները:

Հանգստությամբ պետք է ընդունել ուրախությունը և վիշտը: Այդ դեպքում մարդը չի կորցնում իրեն` գտնվելով դրանց մեջ: Եվ այնժամ կսկսի հասկանալ դրանք:

«Ես»-ը պետք է ճանաչի ուրախությունը և նրա միջոցով` առարկայի էությունը: Մեզ համար ուրախությունը պետք է ծառայի միայն որպես ազդարար, հաղորդի այն մասին միայն, որ այդ առարկայի մեջ թաքնված է հատկություն, որն ուրախություն կարող է պարգևել մարդուն: Այդ հատկությունն էլ մենք պետք է ճանաչենք:

Պետք է թույլ տալ ուրախությանը և տխրությանը լինել իր օրգանները, որոնց միջոցով առարկաները մեզ կհայտնեն, թե ինչպիսին  է իրենց սեփական էությունը: Այդ դեպքում ուրախությունը և տխրությունը պարզ զգացողություններից վեր են ածվում զգայության այնպիսի օրգանների, որոնց միջոցով ընկալվում է արտաքին աշխարհը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (31.03.13) Դիտումներ: 655 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ