RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Մենք իրոք ստանում ենք հատուցում, երբ սխալ ենք կատարում, սակայն դա պատիժ չէ դրա համար, այլ...  519

Իմաստախոսք

Ուժը ընկալման արդյունք է: Եթե Ա-ն ընդունում է Բ-ին և դրա արդյունքը սեփական փորձով ստացված գիտելիքն է, ապա դա անձնական ուժ է: Եթե Բ-ն ըմբռնում է Ա-ին, նա էլ է ստանում նմանատիպ արդյունք: Այսպիսով` նույնիսկ ակնթարթային շփումով Ա-ն և Բ-ն իրար հետ փոխանակում են անձնային ուժերը, և արդյունքում առաջանում է երկրորդական ածանցյալ ուժ` հույզեր: Իրենց հերթին հույզերի փոխազդեցության միջոցով Ա-ն և Բ-ն ստանում են ավելի մեծ անձնային ուժ:

Միայն պետք է գիտակցել, որ նշված փոխազդեցությունները տեղի են ունենում կեցության բոլոր մակարդակներում, բոլոր հայտնի և անհայտ առարկաների և էակների միջև միաժամանակ:

Առանձին անձը զգում է միայն այն, ինչ տեղի է ունենում իր անձնային ուժի հետ, սակայն բոլորը փոխկապակցված են իրար, և անձնային ուժի յուրաքանչյուր հավելում կամ կորուստ իր ազդեցությունն է ունենում ամբողջ աշխարհի վրա: Այդպիսով` գոյություն ունի համընդհանուր, կոլեկտիվ ուժ` ի տարբերություն անձնայինի:

Մարդիկ այդ համընդհանուր ուժի մասն են և կարևորագու'յնը (ներդրման, լումայի տեսանկյունից), միաժամանակ ենթակա են դրան (կոլեկտիվ բանականությանը):  Հենց դա է պատճառներից մեկը ասելու, որ աշխարհը այն, ինչ-որ թվում է մարդուն:

Մենք հնձում ենք այն, ինչ-որ ցանում ենք և դա այդպես է: Սովորաբար մարդիկ պատճառ-հետևանքի այդ օրենքը ընկալում են որպես պատժի, հատուցման օրենք, և դա բերում է նշանակալից խեղաթյուրումների:

Ավելի կարևոր են այդ օրենքի այն նիստերը, որոնց ընկալումը բերում է նրան, որ մենք ըմբռնում ենք, որ ոչ թե իրադրության զոհ են, այլ էակներ, որոնք կարողանում են ազդել իրենց կյանքի վրա: Մենք իրոք ստանում ենք հատուցում, երբ սխալ ենք կատարում, սակայն դա պատիժ չէ դրա համար, այլ ավելի շուտ հրահանգ` սխալները ուղղելու:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Մենք իրոք ստանում ենք հատուցում, երբ սխալ ենք կատարում, սակայն դա պատիժ չէ դրա համար, այլ...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (29.03.13) Դիտումներ: 519 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ