RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Մենք բոլորս արձագանքում ենք պիտակներին և արտաքին նշաններին  528

Մենք բոլորս արձագանքում ենք պիտակներին և արտաքին նշաններին: Տուր մարդուն շիզոֆրենիկի պիտակ, նա շուտով իրեն կպահի որպես այդպիսին:

Երբ մենք մարդուց սպասում ենք որոշակի դեր և վարք, ապա նա սովորաբար ընդունում է այդ դերը և վարքը:

Մարդը պետք է պատկերացնի շրջակա աշխարհը այնպես, որպեսզի գտնի իր համար իմաստալից, բնական և հարմար տեղ:

Մարդը իր շրջապատում տեսնելով քաոսի և տարերքի տարրեր` դժվարանում է նայել դրանց երեսին: Այդ պատճառով աշխարհի մասին նրա պատկերացումը միֆի ֆունկցիաներից մեկն է, աշխարհում մարդու գոյության կարգավորումը և աշխարհակառույցին ռեգուլյատիվ, կրկնող բնույթ տալն է:

Միֆոլոգիական պաշտպանության համոզչությունը նրանում է, որ այն հասցեագրված է ոչ միայն հոգեկանի մակերեսային շերտերին, այլև արխայիկ:

Մարդու հոգեկանի բոլոր հայեցակարգերը և տեսությունները միֆեր են, որոնք ավելի կամ պակաս են մշակված:

Ամեն ինչ, որ մենք անում ենք, պետք է անել առավելագույնս պարզ:

Պետք է լուծել Ձեզ հետ հաղորդակցվող անձի խնդիրը, և դա պետք է անել առավելագույնս արագ, հեշտ և գեղեցիկ, սակայն և այնպես նաև, որ տվյալ անձը հեշտության մասին գլխի չընկնի և համոզվի Ձեր աշխատանքի բարդության վերաբերյալ:

Մեր կյանքում մեծ նշանակություն ունի մեր գործունեության մասին ստեղծվող միֆաբանությունը: Մեր մասին միֆերի ստեղծումը շատ կարևոր է:

Մարդկանց մեծամասնությունը կարիք ունի ոչ թե թերապիայի, որքան որ սովորելու կազմակերպել իր աշխարհընկալման գործընթացը, իր մտածողությունը և գործունեությունը այնպես, որ բնական ձևով հաջողության հասնի:

Պետք է ունենալ դրական նախագերդիրքորոշումներ: Օրինակ` «Ցանկացած ապագայում, որը «կարող է լինել», թաքնված են անչափելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ, քան այն ապագայում, որը «կլինի»»:

Որպեսզի դա դառնա միջոց, բավական չէ պարզապես կարդալ: Դա կոչ է ուսումնասիրելու Ձեր միտքը, ընկալումը, հույզերը և վարքը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Մենք բոլորս արձագանքում ենք պիտակներին և արտաքին նշաններին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (16.03.13) Դիտումներ: 528 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ