RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

Իմաստախոսք.Մարդու համար մեծագույն արժեքը իր անձն է  625

Իմաստախոսք

Քաղաքակրթության հոգևոր կառույցի հիմնական տանող տարրերն են անձը, ընտանիքը, ազգը, հասարակությունը և պետությունը:
Մարդը ընդգրկում է նշված բոլոր հիմնական տարրերը, գերազանցում է դրանք:

Մարդու համար մեծագույն արժեքը իր անձն է:
Ընտանիքը մարդու համար անձի արժեքի ահռելի մասն է:
Ազգը ընդհանուրի կեսն է:
Հասարակությունը անձի արժեքի փոքրիկ մասն է:
Պետությունը չնչին մասն է:
Ընտանիքը կյանքում հաջողության հասնելու հիմնական մարտադաշտն է:
Ընտանիքը մարդու ամենահզոր հենարանն է:
Անձը մարդու ներքին էությունն է, նրա «Ես»-ը, որը բաղկացած է ոգուց, հոգուց, սրտից, ինտելեկտից և բանականությունից:

Անձ հասկացությանն են վերագրում նաև հասարակության մեջ մարդու էության դրսևորումը, նրա անհատական գործառնական ընդունակությունները, գործերը և դրանց հետևանքները: Ընդհանուր հոգեբանության մեջ անձ ասելով հասկանում են ավելի  հաճախ ինչ-որ ինֆորմատիվ միջուկ, որը մեկ միասնության մեջ է միավորում բոլոր հոգեկան գործընթացները և այն բոլորը, ինչ կապված է գործունեության հետ, ինչ որ մարդուն հաղորդում է կայունություն և ինքնուրույնություն կյանքում:
Պետությունը հիմնվում է ընտանիքի վրա, սնվում է նրանից և լիովին կախված է ընտանիքից:
Պատմականորեն ընտանիքը ավելի իներցիալ է, քան հասարակությունը: Ընտանիքը պահպանում է ավանդույթները, իսկ հասարակությունը ամբողջ ժամանակ փորձում է ստեղծել նորույթներ, փոխել ինչ-որ բաներ և այն ավելի շատ է ենթարկվում իրադրության ազդեցություններին, քան ընտանիքը: Հետևաբար ընտանիքը պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերի հասարակության նկատմամբ, հատկապես երբ ամեն ինչ ավերվում է, համարյա բոլորը վատ են ապրում և նորը դեռ չի մտել իր իրավունքների մեջ: Հենց այդպիսի պահերին չի կարելի պարզամտորեն ընդունել ամեն ինչ, ինչ որ առաջարկում է հասարակությունը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Իմաստախոսք.Մարդու համար մեծագույն արժեքը իր անձն է»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (12.04.13) Դիտումներ: 625 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ