RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Ժողովուրդը ազգի ներկան է, Ցեղը՝ ազգի երեկը, այսօրը և վաղը:  441

Իմաստախոսք

Ժողովուրդը կոնկրետ երկրի ազգաբնակչությունն է: Ժողովուրդը ազգի ներկան է, Ցեղը՝ ազգի երեկը, այսօրը և վաղը: Ժողովուրդն այն է, որը ստեղծում է ազգի հոգևոր և նյութական արժեքները: Նորմալ պայմաններում ժողովուրդը կարող է համակվել ազգային գաղափարներով և իղձերով, գիտակցել ճշմարիտ նպատակները և վարքի ձևերը, քաղաքականապես կազմակերպվել և լինել Ազգ-Ժողովուրդ: Սակայն այն կարող է նաև վերածվել տարերային մասայի, ամբոխի կամ բնազդային ակտիվություն ու հանապազօրյա կարիքներ ունեցող առանձին անհատների: Ժողովուրդը, որպես ստեղծող, դիմակայում է բնակչության սպառողական պարազիտային խմբերին: Եթե ժողովուրդը կորցնում է իր գլխավոր դերը՝ արարող լինելը, այն վերածվում է ամբոխի և ենթակա է ամենատարբեր ներշնչումների ու խաբկանքի:

Հոգևոր գիտակցություն ունեցող ժողովուրդը ոչ թե մարդկային անհատների պարզ հանրագումար է, այլ ամուր, օրգանապես միասնական  ամբողջություն է՝ ազգ է: Ժողովուրդը կարող է հոգնել, հուսահատվել, հուսախաբ լինել՝ ներքաշվել իր կեղևի մեջ և սպասել «վերջին»: Ազգ-ժողովուրդը՝ որպես կենդանի, հոգևոր, քաղաքական օրգանիզմ, զերծ է այդպիսի թուլություններից: ժողովուրդը ազգի ոգու մարտիրոսացնողն է, Ցեղը՝ հերոսացնողը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Ժողովուրդը ազգի ներկան է, Ցեղը՝ ազգի երեկը, այսօրը և վաղը:»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (19.04.13) Դիտումներ: 441 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ