RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ.Իրեն բարձրացնելը, գոռոզանալը նույնքան անհեթեթ է, ինչպես անլիարժեքության զգացմունքի հետ հաշտվելը  647

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ

Ուժը կարելի է կիրառել միայն ամբողջ կենդանական աշխարհի բարօրության համար:

Եթե անձը հետևի այդ կանոնին անշեղորեն և պահպանի իր այդ մտադրությունը ամբողջ կյանքում, ապա կգա պահ, երբ նա կանցնի անխռովության մեկ այլ հարթություն:

Մարդիկ երկար տարիներ ուշադրությունը կենտրոնացրել են ռացիոնալ մտքի զարգացման վրա, և այդ պատճառով շատ հարցրերում մարդը մոռացել է խոնարհության իսկական իմաստի մասին: Խոնարհությունը նա համարում է հնազանդության զգացմունք, որը փաթաթում են անձին սոցիալական պայմանները:

Իսկական խոնարհությունը գալիս է սրտից և, հետևաբար, զգացմունք է, այլ ոչ թե ստիպողական արարք, որը հիմնված է հնազանդ լինելու անհրաժեշտության վրա:

Անլիարժեքության զգացմունքը կարելի է հաղթահարել միայն մի միջոցով. հասնելով խորը և անկեղծ խոնարհության, որը զուրկ է մեղադրումից:

Ամոթը ոչ մի չափով չի փոխում մեր մեղքի չափը, ոչ մի ներողություն, ափսոսանք ընդունակ չէ ժամանակի ընթացքը փոխելու:

Իրեն բարձրացնելը, գոռոզանալը նույնքան անհեթեթ է, ինչպես անլիարժեքության զգացմունքի հետ հաշտվելը:

Ցանկացած նման վարք հիմնված է նրա վրա, որ մարդիկ պատրաստ չեն ընդունելու իրենց այնպիսին, ինչպիսին որ կան: Նրանք չեն ճանաչում իրենց իսկական բնույթն ու կոչումը (դերը) կյանքում և դրա փոխարեն համարում են, որ պետք է դառնան ինչ-որ այլը: Վարվելով այդպես`  նրանք շրջվում են կյանքից և իրենց իսկական ճակատագրից:

Միակ միջոցը, որի օգնությամբ կարելի է սովորել ինքն իր հետ հաշտվելուն, կայանում է կյանքը իր իսկական լույսի տակ տեսնելու մեջ, ընկալել այն, որի համար մեզ թույլատրված է քայլել Երկրի վրա,  և մենք պետք է բոլորի համար լինենք պատասխանատու:

Խոնարհությունը կյանքի գործընթացի հետ պասիվ հաշտություն է, սերը` այդ գործընթացում ակտիվ մասնակցություն է:


loading...



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...

Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ.Իրեն բարձրացնելը, գոռոզանալը նույնքան անհեթեթ է, ինչպես անլիարժեքության զգացմունքի հետ հաշտվելը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (02.04.13) Դիտումներ: 647 | Տեգեր: Օրվա իմաստախոսք