RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Ազգը ժողովրդի ոգին է, հոգեկան սկիզբը  570

Իմաստախոսք

«Ազգ» հասկացությունը գլխավորապես հոգևոր կարգի է, և նրա զգացմունքների ուժը ընդհանուր երազանքների մեջ է: Ազգը ժողովրդի ոգին է, հոգեկան սկիզբը, շատ տարիների ճիգերի և զոհերի արդյունքը, անցյալի ընդհանուր փառքը, ընդհանուրի կամքը և ներկայի ընդհանուր նվաճումները, ապագայի նոր նվաճումների ձգտումը:  Ազգը կազմված է ոչ միայն ապրող անձերից, որը այդ պահին նրան կազմող ժողովուրդն է, այլ նաև մեռյալների երկար շարքն է՝ մեր նախնիները: Նրանք են ղեկավարում մեր անգիտակցականի (ենթագիտակցականի) անչափելի տիրույթը, այն անտեսանելի տիրույթը, որն իր իշխանության տակ է պահում մեր մտքի և բնավորության բոլոր դրսևորումները: Ժողովրդի բախտը ղեկավարվում է ավելի մեծ չափով մեռած սերունդների գործունեությամբ, քան կենդանի: Նրանք են Ազգի հիմքը: 

Հազարավոր տարիներ շարունակ նրանք ստեղծել են գաղափարներ և զգացմունքներ, մեր վարքի շարժառիթները: Մեր նախնիները փոխանցել են մեզ ոչ միայն իրենց ֆիզիկական կազմակերպվածությունը, այլև ներշնչել իրենց մտքերը:  
Ազգը պատմականորեն ձևավորված էթնիկապես կայուն մարդկանց այն հանրույթն է, որոնք միմյանց հետ սերտորեն կապված են լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի օրգանական միասնությամբ, էթնիկական պատկանելիությամբ, ազգային նկարագրով, ինքնուրույն, անկախ ազգային կյանքի պատրաստվածությամբ: 
 
Նշված հատկանիշներից ոչ մեկը ինքնուրույն չի կարող սպառել այդ հասկացության բովանդակությունը: Միաժամանակ պարտադիր չէ, որ ազգը բնորոշվի բոլոր հատկանիշների ամբողջությամբ նրա ձևավորման ու զարգացման այս կամ այն փուլում: 
Ազգի լեզուն ոչ միայն խոսակցականն է, այլև գիրը՝ բառային միասնական ֆոնդով և քերականական կառուցվածքով: Լեզվի կառուցվածքը ժողովրդի ոգու արգասիքն է և լույս է սփռում անհատական մտածողության հոգեբանական և մտավոր առանձնահատկությունների վրա: 
Ազգը առանց տարածքի չի կարող ձևավորվել: Ազգային տարածքի ընդհանրության տակ ենթադրվում է էթնիկական տարածքը և դրան միացված այն տարածքները, որտեղ գերիշխում են տվյալ ազգի շահերը: Պատմականորեն կարող է տվյալ ազգի տարածքը պատերազմի հետևանքով բաշխվել մի քանի պետությունների միջև: Ըստ որում ազգը, որպես այդպիսին, չի վերանում, նրան բաժանող սահմանները շատ հաճախ կարող են չհամընկնել:  Ազգը կարող է ունենալ պետականություն (ձևավորվածը), կամ չունենալ, բաժանված լինել մի շարք երկրների միջև, դրանով ժամանակավորապես զրկվելով ազգին բնորոշ որոշ հատկանիշներից՝ տարածքի և տնտեսական կյանքի միասնությունից, բայց ոչ երբեք ազգային ինքնագիտակցությունից:  Տարածքը ոչ միայն այն տեղն է, որտեղ ժողովուրդը ապրում, ստեղծում և պահպանում է անհատների ներքին փոխկապվածությունները, սեփական տնտեսությունը, մշակույթը, պետականությունը, տարածքը նաև բուսականությունն է, կենդանական աշխարհը, կլիման, լանդշաֆտը, ստորերկրյա հարստությունները՝ տեղը Տիեզերքում:  Դարերի ընթացքում բնակվելով նույն տարածքում՝ էթնիկական հանրույթը զգում է իր էթնիկ տարածքի ազդեցությունը տնտեսության, մշակույթի, սովորությունների, ծիսակատարությունների, հոգեկանի վրա: Տարածքի ֆունկցիան էթնիկական պլանով կայանում է նրանում, որ այն ինքն էլ է իր վրա կրում ժողովրդի մշակույթի ազդեցությունը: 
Տարածքը դառնում է կոնկրետ ազգային հատկանիշ միայն այն դեպքում, երբ ժողովրդի մոտ առաջանում է իր ապրած տարածքի, հայրենի հարազատ հողի (հաստատված որոշակի նյութական ապացույցով՝ ճարտարապետական հուշարձաններ, մշակութային կենտրոններ) վրա պատմական իրավունքի, հայրենիքի զգացում: Տարածքը պատկանում է նրան (եթե այն ուրիշի տարածքը չէ), ով կուլտուրապես յուրացրել է այն:  
 
Էթնիկական տարածքը սատար է ազգային ինքնագիտակցությանը նույնիսկ «տարածության» վրա: Էթնիկական տարածքի դերը մեծ է հանրույթի կազմավորման սկզբնական շրջանում: Հետագայում այն որոշ չափով նվազում է: Նորից այդ դերն աճում է այն ժամանակ, երբ ազգը այս կամ այն պատճառով զրկվում է իր էթնիկական տարածքից: Բացի այդ, էթնիկական տարածքը ազգի պետականության կազմավորման հիմքն է: Այն նաև ազգի ինքնիշխանության և ընդհանրապես ազգի որպես տնտեսական -քաղաքական» միավորի գոյության անհրաժեշտ պայմանն է:  



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Ազգը ժողովրդի ոգին է, հոգեկան սկիզբը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (25.04.13) Դիտումներ: 570 | Տեգեր: Իմաստախոսք, ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ