RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Սեփական ուրախությունից և տխրությունից մարդը ոչինչ չի կարող իմանալ առարկայի կամ երևույթի մասին  477

Իմաստախոսք

Մարդիկ միշտ հակված են իրենց համարել իրադրության զոհ: Հիմնական պատճառն այն է, որ մարդկանց մեծամասնությունը տառապում է անլիարժեքության բարդույթով (անարժանության կամ մեղքի զգացողության: Կամ էլ` հակառակը): Նույնիսկ երբ մարդը չափազանց ինքնավստահ կամ ամբարտավան է գործում, դա սովորաբար նշանակում է իրեն ավելի արժանի զգալու փորձ:

Զգալով իրեն իրադրության զոհ` մարդը չի կարող անբասիր կիրառել իր անձնային ուժը, այլ շուտով կհամարի իրեն վիրավորված և` որ հարձակում են գործում իր վրա: Իսկ երբ գրոհում են մարդու վրա, ինքնապահպանման ուժը մեխանիկորեն ընտրում է պաշտպանության որևէ ձև: Իհարկե, դրանում ոչ մի վատ բան չկա, սակայն մարդուն անհրաժեշտ է չափազանց ուշադիր գնահատել հարձակման և պաշտպանության իր ընկալումները ոչ միայն ֆիզիկական պլանով, որքան ավելի նուրբ մակարդակներում` հույզերի և մտքերի (էներգետիկ դաշտի):

Քանի դեռ մարդը հակված է գերագնահատել ինքն իրեն ի վնաս շրջապատող աշխարհի, այդքան ժամանակ նա իրեն թույլ չի տա մոտենալ բարձրագույն իմացությանը:

Նա, ով յուրաքանչյուր առարկայի կամ աշխարհի որևէ երևույթի վերաբերվում է այն ուրախության կամ տխրության տեսանկյունով, որը որ դրանց միջոցով համակում է իրեն,  անձնատուր է լինում ինքն իրեն գերագնահատմանը: Քանզի իր ուրախությունից և տխրությունից նա ոչինչ չի կարող իմանալ առարկայի կամ երևույթի մասին, այլ կիմանա ինչ-որ բան իր մասին:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Սեփական ուրախությունից և տխրությունից մարդը ոչինչ չի կարող իմանալ առարկայի կամ երևույթի մասին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (30.03.13) Դիտումներ: 477 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ