RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում  2243


Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում


Եթե ձեզ ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է ստամոքսի ցավը, նույնիսկ մի գդալ ապուրից ծանրություն եք զգում, հաճախ եք բողոքում փորկապությունից, ստամոքսում այրոց եք զգում, իսկ բերանում` թթվաշ համ, ապա կարելի է ենթադրել, որ ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է: Կարգավորեք սննդակարգը, և շատ շուտով դրական փոփոխություն կնկատեք:
Ի՞նչ է խորհուրդ տրվում. անքաշ կաթ, որը կարելի է նաև ավելացնել թեյին, սերուցք, ոչ թթու կաթնաշոռ, խաշած, եփած և խորոված բանջարեղեն, շիլաներ (բացառությամբ` ցորենի), մակարոնեղեն, անյուղ միս և ձկնեղեն, թռչնամիս, ոչ թթվաշ մրգեր` խնձոր, տանձ, բանան:
Ի՞նչ խորհուրդ չի տրվում. յուղոտ և թանձր արգանակներ (մսի, ձկան և հատկապես` սնկային), հում բանջարեղեն, թթուներ և մարինադներ, սուր համեմունքներով կերակրատեսակներ, ապխտած միս և երշկեղեն, սև հաց, թխվածքաբլիթներ, սառը ըմպելիքներ, պաղպաղակ, ալկոհոլ, ծխախոտ:

Եթե առավոտյան արթնանում եք բերանում տհաճ համի զգացողությամբ, բողոքում եք վատ ախորժակից, հաճախ շունչը չի բավականացնում և սրտխառնոց եք զգում, հավանաբար ստամոքսը թթվածնի պակաս ունի: Որպես կանոն, դա անառողջ կենսակերպի և սխալ սնվելու հետևանք է:

Ի՞նչ է կարելի ուտել և ինչի՞ց պետք է հրաժարվել ստամոքսի ցածր թթվայնության դեպքում:


Թույլատրելի են անյուղ միսը, ձկնեղենը, թռչնամիսը` խաշած, աղացած, կամ թեթևակի տապակած վիճակում (տապակելուց առաջ ալյուրով թաթախել չի կարելի), ինպես նաև` բանջարեղենով, սնկով և մսով ապուրներ, թերխաշ ձու, ձվածեղ, կաթնաթթվային մթերքներ (կաթը` միայն կերակրատեսակների մեջ), լավ եփած շիլաներ, խաշած մակարոնեղեն:
Թույլատրելի չեն սուր և կծու համեմունքները, տապակած կերակուրները, պահածոները, փափուկ հացը և թթխմորից պատրաստած այլ մթերքները, ալկոհոլը, ծխախոտը:

Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (10.11.12) Դիտումներ: 2243 | Տեգեր: ստամոքսի խնդիրներ, Առողջ ապրելակերպ