RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ

Հումորային կենացներ (մաս 1-ին)  4457


ժողովրդական կատակասիորւթյունն ու սուր միտքը սովորաբար շատ լավ արտահայտված է լինում նաև կենացներում: Ներկայացնում եմ ծիծաղելի ու միաժամանակ իմաստուն կենացների փունջ:  




Կենաց այն մասին, թե ինչով  է տարբերվում հեքիաթը իրականությունից:
Հեքիաթն այն է, երբ ամուսնանում ես գորտի հետ, իսկ նա դուրս է գալիս արքայադուստր: Իսկ իրականությունը` ճիշտ հակառակը:
  Ուրեմն արժի խմել նրա կենացը, որ մեր կյանքը նման լինի հեքիաթի:


*    *    *


 
«Խմենք կանանց և սիրուհիների կենացը, թող նրանք երբեք իրար չհանդիպեն»:


*    *    *


Կենաց սիրո տարբեր տեսակների մասին`
«Կա  սեր ուսանողական, երբ պարզ է ում հետ, պարզ է`ինչով, բայց պարզ չէ, որտեղ: Կա միայնակ սեր, երբ գիտես` որտեղ,պարզ է` ինչով, բայց պարզ չէ` ում հետ:
Կա  դժբախտ սեր` երբ պարզ է որտեղ, պարզ է ում հետ, բայց պարզ չէ` ինչո
՞վ:
Կա սեր փիլիսոփայական` երբ գիտես` որտեղ,գիտես` ում հետ, գիտես ինչով, բայց դե ինչիդ է պետք…
  Ուրեմն խմենք այն սիրո կենացը, որին ամեն մեկս արժանի ենք
»:


*    *    *


«Երբ աղջիկը անցնում է առուն, փեշերը բարձրացնում է մինչև ծնկներ: Ուրեմն թող որ նրանք անցնեն ծովեր»:


*    *    *


Կենաց ուղղված կանանց`
«Մաղթում եմ ձեզ 4 կենդանի` սկյուռիկ ուսերին, Յագուար ավտոտնակում, առյուծ` անկողնում և ոչխար, որը այդ ամենի համար կմուծի»:


*    *    *


Գիշեր էր, լուսին ու լռություն: Աղջիկ ու տղա: Տղան ասաց`
«այո»: Աղջիկը` «Ոչ: Անցան տարիներ, նորից գիշեր էր, լուսին ու լռություն: Նա և նե: Աղջիկը ասաց` «այո»… բայց էլ այն տարիները չէին…»:
  Ուրեմն արժի խմել նրա կենացը, որ ամեն ինչ կյանքում լինի իր ժամանակին:


*    *    *


Կենաց թշնամիների մասին:
«Եկեք խմենք մեր թշնամիների կենացը: Թող որ նրանք ունենան ամեն ինչ` շքեղ տուն,հարուստ կահույք, լողավազան, բոլոր սենյակները ընտիր գորգերով, թանկարժեք հեռախոս, ու թող` այդ հեռախոսով զանգեն միայն 1-01, 1-02, 1-03…»:




Կենաց սիրելի կնոջ մասին.
  Եթե կնոջ մասին խոսում է ամբողջ աշխարհը, ուրեմն նա կինոաստղ է:
  Եթե կնոջ մասին խոսում է ամբողջ քաղաքը, ուրեմն տեղի հայտնի խմբի անդամ է:
  Եթե կնոջ մասին խոսում է ամբողջ փողոցը, ուրեմն նա մարմնավաճառ է:
Եկեք ի վերջո խմենք այն կանանց կենացը, որմ մասին խոսում են բանաստեղծական տողերով:


*    *    *


 ևս մի կենաց կանանց մասին, ինչպես գիտեք նրանց թեման  տղամարդկային սեղանի շուրջ գլխավորներից է:
«18 տարեկանում աղջիկը թեժ է, ինչպես ա‎ֆրիկան,
  20 տարեկանում`  կլորագծերով, ինչպես Ամերիկան,
  25 տարեկանում` լավ երթևակված, ինչպես Եվրոպան,
  35-ում` լքված ինչպես Անտարկտիդան
Խմենք ուրեմն նրա կենացը, որ Անտարկտիդա էլ գոնե մեկ-մեկ գնան էքսպեդիցիաներ
»:


*    *    *


Մի կենաց կրկին կանացի տարիքի հետ կապված.
«Իսկական տղամարդը նա է, ով հստակ գիտի կնոջ ծննդյան օրը, բայց երբեք չի իմանում նրա ճշգրիտ տարիքը,
Իսկ տղամարդը, ով երբեք չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց ճշգրիտ գիտի նրա տարիքը, այդ կնոջ իսկական ամուսինն է:
Արժի խմել ուրեմն իսկական տղամարդկանց կենացը
»:


*    *    *


«Երբ ‎ֆրանսիացին գրկում է կնոջ իրանը, մի ձեռքը հասնում է մյուսին: բայց դա չի նշանակում, որ ‎‎ֆրանսիացիների մատները այդքան երկար են: Դա նշանակում է, որ‎ ֆրանսուհիների իրանը բարակ է:
  Երբ անգլուհին ձի է հեծնում, նրա ոտքերը հասնում են գետնին: Բայց դա չի նշանակում, որ նրա ձին փոքրիկ է: Դա նշանակում է, որ անգլուհիների ոտքերն այդքան երկար են:
  Երբ հայը գործի գնալիս կատակով խփում է կնոջ հետույքին, իսկ գործից գալիս տեսնում, որ հետույքը դեռ դողում է, դա չի նշանակում, որ հայ կանայք այդքան գեր են: Դա նշանակում է, որ հայ տղամարդիկ ունեն ամենակարճ աշխատանքային օրը:
  Խմենք ուրեմն  մեր սահմանադրության կենացը
»:


*    *    *


Կար-չկար մի թագավոր: Նրան գուշակում են, որ կինը երեխա է ծնելու, բայց ոչ իրենից: Այդ լսելով թագավորը կնոջը տանում ու փակում է ամրոցի տանիքում: Բայց 9 ամսից կինը այնուամնեայնիվ ծննդաբերում է:
Խմենք ուրեմն Կառլոսնի կենացը, որ ապրում է տանիքում:


*    *    *


 Մի անգամ գրազ են գալիս ջուրը, արևը և քամին, թե իրենցից ով մինչև վերջ կմերկացնի կնոջը: Քամին ուժեղ փչում է, բայց պոկում միայն թաշկինակը:
  Գործի է անցնում ջուրը` թրջելով կնոջ հագուստը: Կինը հանում է զգեստը, բացի կրծկալից ու վարտիքից և շարունակում լողալ:
  Հերթը հասնում է արևին: Նա տաքացնում է կնոջը: Կինը հանում է կրծկալը, ապա և վարտիքը:
  Արժի խմել ուրեմն ջերմ վերաբերմունքի կենացը կնոջ հետ:



Nyut



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հումորային կենացներ (մաս 1-ին)»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ | Ավելացրեց: Admin (28.09.12) Դիտումներ: 4457 | Տեգեր: Հումոր, հումորային կենացներ