RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Հոգեբանափիլիսոփայական առակներ  2473


Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է իմանալ, ես մանկապարտեզում եմ սովորել /Ռ.Ֆուլհեմ/


Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է իմանալ կյանքի մասին, ես մանկապարտեզում եմ սովորել: Ես իմաստություն գտա ոչ թե գիտելիքների լեռան ամենաբարձր գագաթին, այլ կիրակնօրյա դպրոցի ավազարկղի մեջ: Ահա թե ինչ սովորեցի ես.

Կիսվիր քո ողջ ունեցածով, ազնվորեն խաղա, մի կռվիր, իրերը դիր այնտեղ, որտեղից վերցրել ես, քեզանից հետո հավաքիր սենյակը, ուրիշինը մի վերցրու, ներողություն խնդրիր, եթե որևէ մեկին նեղացրել ես, ձեռքերդ լվա ուտելուց առաջ: Տաք կաթն ու թխվածքաբլիթը լավ կերակուր է: Ապրիր հավասարակշռության մեջ՝ մի քիչ սովորիր, մի քիչ մտածիր, մի քիչ նկարիր, երգիր, պարիր, խաղա և աշխատիր ամեն օր, քնիր ճաշից հետո: Տանից դուրս գալուց հետո պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռք ձեռքի տվեք և միասին եղեք: Նկատեք հրաշքները:

Ինչ եմ ուզում ասել. Ցանկացած մեծ իմաստություն շատ պարզ է:


Սողոմոն թագավորի երջանկությունը


Մի անգամ հարգված մի քաղաքացի եկավ Սողոմոնի մոտ այն ժամանակ, երբ արքան հիանում էր ջրափոսում ճողփացող ձկներին նայելով և ասաց.

-         Թագավոր, ես շփոթմունքի մեջ եմ: Իմ կյանքի ամեն  մի օրը նման է նախորդին, և ես չեմ տարբերում արևածագը մայրամուտից և այլևս երջանիկ չեմ:

Սողոմոնը մտորեց և ասաց.

-         Շատերը կերազեին քո տեղում լինել, քո տունն ունենալ, քո այգիներն ու հարստությունը:

Նաև հարցրեց իմաստուն թագավորը:

-         Իսկ ինչի՞ մասին ես դու երազում:

Պատասխան տվեց խնդրատուն.

-         Սկզբից ես երազում էի ստրկությունից ազատագրվելու մասին: Հետո երազում էի, որ իմ առևտուրը եկամուտ բերի: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչի մասին երազեմ:

Այդժամ Սողոմոնն ասաց.

-         Երազանք չունեցող մարդը այս լճակում լողացող ձկների պես է: Նրանց կյանքի ամեն մի օրը նման է նախորդին, նրանք արևածագն ու մայրամուտը չեն տարբերում և երջանիկ  չեն:

Նաև ավեացրեց թագավորը.

-         Միայն թե ի տարբերություն  ձկների՝ դու ինքդ ես քեզ բանտարկել քո լճակում: Եթե քո կյանքում բարի նպատակ չկա, դու աննպատակ թրև կգաս քո տանը և մեռնելիս կհասկանաս, որ իզուր ես ապրել: Եթե նպատակ կա, ամեն անգամ քայլ անելիս դու կհասկանաս՝ այն մոտեցրեց քո նպատակին, թե հեռացրեց, և դա խանդավառությամբ ու կյանքի հանդեպ կրքով կլցնի քո հոգին:

Այցելուն կնճռոտեց ճակատն ու արտաբերեց.

-         Նշանակու՞մ է դա արդյոք, որ ամեն անգամ իմ մի նպատակին հասնելով՝ ես պետք է հաջորդը փնտրեմ, ամեն անգամ երբ իմ մի երազանքն իրականանում է, պետք է նոր երազանք պահեմ և միայն որոնման մեջ երջանկություն կգտնեմ:

Եվ պատասխանեց թագավորը.

-         Այո:


Առակ բեռան մասին /Տատյանա Բոգաչովա/


Ճանապահով մի ճամփորդ էր գնում: Նա շալակած բեռ էր կրում: Այնքան երկար էր գնում, որ արդեն մոռացել էր, թե որտեղից է սկսել իր ուղին և դեպի ուր է գնում: Նա մոռացել էր, թե որտեղից է առաջացել իր բեռը: Նաև չգիտեր, թե այն իր ինչին է պետք: Պարզապես ճանապարհի ընթացքում սովորել էր իր բեռանը և այն հարազատ էր համարում:

Բեռը ծանր էր, և ճամփորդը շարունակ մտածում էր. «Ժամանակը կգա, և ես ցած կնետեմ այն: Այդ ժամանակ կուղղեմ հոգնած մեջքս և կկարողանամ շարունակել գնալ որպես ազատ մարդ»: Բայց ժամանակը անցնում էր, իսկ ճամփորդը կրում ու կրում էր այդ ծանրությունը:

Հիմա նա միայն այն մասին էր մտածում, որ հանկարծ չսայթաքի, ցեխի մեջ չխրվի, ոտքը քարին չառնի. Չէ որ բեռան հետ ընկնելը վտանգավոր էր: Ամեն անգամ, երբ նրա վիճակն անտանելի էր դառնում, և չէր կարողանում առաջ գնալ, պատրաստ էր լինում ցած գցել բեռը, բայց ամեն անգամ կասկածները բզկտում էին նրան. բեռան հետ նա պաշտպանված էր զգում իրեն:

Մի անգամ ուժերը գրեթե լիովին լքեցին, և նա որոշեց իրականացնել իր երազանքը: Նա բեռը ցած նետեց, և թեթևանալու փոխարեն սարսափի ճիչ դուրս եկավ նրա կրծքից. քանի դեռ նա համբերում էր, այդ ընթացքում վերածվել էր սապատավորի:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հոգեբանափիլիսոփայական առակներ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (23.04.12) Դիտումներ: 2473 | Տեգեր: փիլիսոփայություն, Հոգեբանափիլիսոփայական առակներ, հանգստություն, Ներաշխարհ