RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Հետաքրքիր փաստեր սոցիալական կայքերի և հայտնի բրենդերի մասին  2429



Հետաքրքիր փաստեր YOUTUBE-Ի մասին.

  • YouTube-ը ստեղծվել է 2005թ. Չադ Հարլիի, Սթիվ Չենի ու Ջեյվիդ Քարիմի կողմից:
  • YouTube-ում 60 օրում ավելացվում է ավելի շատ տեսանյութ, քան ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերությունները կարող են ստեղծել 60 տարում:
  • Անհրաժեշտ է ավելի քան 1000 տարի Youtube-ի բոլոր տեսանյութերը դիտելու համար /եթե այդ ընթացքում դրանց թիվը չավելանա/:
  • YouTube-ի բոլոր երեք տերերը (Steve Chen, Chad Hurley, Jawed Karim) աշխատել են Paypal-ում, երբ սկսել են այս նախագիծը:
  • YouTube-ի հասցեն գրանցվել է Սբ. Վալենտինի օրը (14 փետրվարի, 2005թ.):
  • YouTube-ում գրանցվածների 70%-ը ԱՄՆ-ից է, գրանցվածների 50%-ը 20 տարեկանից փոքր է:
  • Google-ը գնել է YouTube-ը 2006թ.-ին 1,65 միլիարդ դոլարով:

 


"Օդնոկլասնիկի" ստեղծումը և "թաքնված" վտանգը

  • Այս կայքը ստեղծվել է 2006-ի մարտին: Ասում են` odnoklassniki.ru-ն ամերիկյան հայտնի սոցիալական ցանցի` Classmates.com-ի կլոնն է, որը հենց այդպես էլ թարգմանվում է` համադասարանցիներ: Ռուսական կայքի հեղինակը Ալբերտ Պոպկովն է:
  • Նա նախագիծն սկսել է մշակել դեռ 2000 թ-ից սեփական միջոցներով: Այսօր կայքը ղեկավարում է ոչ թե Պոպկովը, այլ Նիկիտա Շերմանը: Նախագծի հեղինակների խոսքով` կայքի նպատակն է օգնել գտնել հին ընկերներին, համադասարանցիներին:
  • Բրիտանական Peninsula կազմակերպությունը, որն զբաղվում է աշխատանքային օրենսդրության խնդիրներով« հաշվարկել է. որ ֆիրմաներն օրվա ընթացքում 263 միլիոնից ավելի կորցնում են միայն այն պատճառով, որ աշխատողները ողջ օրն անցկացնում են նման կայքերում: Լրատվամիջոցներում բազմիցս հրապարակվել են հոդվածներ, որոնցում ենթադրվում է, թե սոցիալական ցանցերն ստեղծում են հատուկ ծառայությունները` հասարակական կյանքի վերահսկման և քաղաքացիների մասին թարմ տեղեկատվություն հավաքելու համար:
  • Կարծիք կա, թե կայքն իրենց նպատակների համար են օգտագործում հետաքննող մարմինները և մասնավոր դետեկտիվ գործակալությունները: Odnoklassniki.ru-ն իսկական գյուտ է լրտեսների համար: Տեղեկությունների այսպիսի վիթխարի պահեստարան` ըստ քաղաքների, ուսումնական կենտրոնների, կազմակերպությունների, անձնական տվյալներ` այն էլ նկարներով, չունի անգամ դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ): Այդ է պատճառը, որ նախկին հետախույզները կայքն անվանել են լուրջ սպառնալիք` երկրի անվտանգության համար: Odnoklassniki.ru տեղեկատուն շատերին զգուշություն է թելադրում… Դեռևս 2008-ի մարտին ռուսական ԴԱԾ-ը ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներին արգելել էր իրենց մասին որևէ տեղեկություն տեղադրել կայքում: :

 


Այլ փաստեր սոցիալական կայքերի մասին

  • Օդնոկլասնիկի ադմինիստրացիան ջանքեր չի խնայում կայքը Հայաստանում առաջ տանելու համար և բացել է նաև կայքի հայկական դոմեյնով տարբերակը: Այսպիսով` մտնելով www.odnoklassniki.am կհայտնվեք Օդնոկլասնիկի պաշտոնական կայքում: Օդնոկլասնիկին է պատկանում նաև www.odkl.ru դոմեյնը:
  • Ֆեյսբուքին է պատկանում www.fb.com և www.fb.me դոմեյները: Պարզվում է, որ www.fb.com դոմեյնը գրանցված է եղել 1990 թվականին, երբ Մարկ Ցուկերբերգը 6 տարեկան էր: Կարելի է ենթադրել, թե ինչ աստղաբաշխական գումարներով է ֆեյսբուքը գնել նշված դոմեյնը:
  • Ֆեյսբուքի ռուսական տարբերակ հանդիսացող www.vkontakte.ru կայքը հետ չի մնում ֆեյսբուքից և նույնպես ունի կարճ դոմեյն` www.vk.com: Սկայպին է պատկանում ոչ միայն www.skype.com -ը, այլև www.skype.info դոմեյնը:

 


Հետաքրքիր փաստեր Facebook-ի մասին

  • Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սովորում էր ավագ դպրոցում, երբ ընկերոջ հետ միասին ստեղծեց համակարգչային մի ծրագիր: 2004թ, երբ Մարկն արդեն սովորում էր Հարվարդի համալսարանում, թողարկեց սեփական կայքը` The Facebook.com անվանումով: Հարվարդի ուսանողների մեծ մասը գրանցվեց Facebook-ում, և նախագիծն սկսեց զարգանալ:
  • Facebook-ի նախնական տարբերակի առաջին էջում ներկայացված է եղել Ալ Պաչինոյի դեմքը, որը կայքի համար հատուկ գծագրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համակուրսեցին: Հատկանշական է, որ դերասանը երկար ժամանակ անհայտ է եղել որպես facebook-յան կերպար: Այդ փաստը հայտնի է դարձել միայն վերջերս:
  • Facebook-ն իր նախնական տարբերակում ունեցել է Wirehog ծառայություն, որը հնարավորություն է տվել օգտագործողներին փոխանակել և համատեղ օգտագործել տարբեր ֆայլեր: Այս ծառայությունը ներկայացվել է 2004 թվականին, սակայն 2 տարի անց, երբ մեկնարկել էր Facebook-ի հաղթարշավը ինտերնետ աշխարհում, հեռացվել Facebook-ից:
  • Այն, որ Facebook-ի սկզբնական այցելուները քոլեջների և կրթական հաստատությունների ուսանողներն են եղել, հայտնի է բոլորին: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Facebook-ի առաջին գործընկերները, ում աշխատանքային միջավայր մուտք գործելու հնարավորություն ստացավ Facebook-ը, Apple-ն ու Microsoft-ն էին: Դրանց հետագայում միացան Intel-ը, Amazon-ը, Pricewaterhouse Coopers ընկերությունները:
  • Facebook-ն իր պատմությունը գերադասում է ներկայացնել թվերով: Այս նպատակով ստեղծվել է Facebook-յան վիճակագրության էջ հետաքրքիր տվյալներով: Այսպես, Facebook-ցիների ընկերների միջին թվաքանակը հասել է 130-ի, կայքի ակտիվ օգտագործողների 50%-ն իր անձնական էջը ստուգում է ամեն օր: Ներկայացված են նաև այլ փաստեր` թվերով: Facebook-ն իր աշխատակիցներին առաջարկում է ոչ միայն երեքանգամյա անվճար սնունդ օրական, այլև հնարավորություն է տալիս ծանոթանալ ճաշացանկին անմիջապես Facebook-ի անձնական էջից:
  • Մարկ Ցուկերբերգը Facebook-ում իրեն անվանում է "Harvard Graduate” (Հարվարդի համալսարանի շրջանավարտ), սակայն իրականությունն այն է, որ նա այդպես էլ չի ավարտել համալսարանը:
  • 2011-ին Facebook-ը նշեց իր 500 միլիոներորդ օգտատիրոջ մուտքը: "Սոցիալական ցանց" ֆիլմը, որը ներկայացնում է Մարկ Ցուկերբերգի կյանքը, համարվեց 2010թ.-ի լավագույն ֆիլմերից մեկը և արժանացավ Օսկար մրցանակի: Սակայն անդրադառնալով այդ ֆիլմին` ինքը Ցուկերբերգն ասաց, որ ֆիլմի սցենարը չի համապատասխանում իրականությանը: Մարկ Ցուկերբերգիկ սեփականությունը գնահատվում է 35 միլիարդ դոլար (2012):

 


Adidas, Puma, Google բրենդերի մասին

Սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդեր Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Դրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք արտադրությունն սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric. այսպես էր հնչում ընկերության անունը ստեղծման ժամանակ: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության մարզակոշիկները: Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեցին խժդժությունները եղբայրների միջև: Նրանք առանձնացան և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas-ը, Ռուդոլֆը` Puma-ն: Նրանք իրար հետ այդպես էլ չհաշտվեցին 26 տարի մինչև եղբայրներից մեկի մահը:

Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվն իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մի օր մաթեմատիկոսն այգում քայլում է եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է, թե ինչպես կանվաներ 1 և հարյուր հատ զրո ունեցող թիվը: Տղան այն կոչում է "գուգլ", իսկ տասը հատ գուգլը` "գուգլպլեկս": Այստեղից էլ ծագել է ամենահանրահայտ որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր «Մաթեմատիկան և երևակայությունըե գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես Գուգլ:

 


8 հետաքրքիր ու անհայտ փաստ Microsoft-ի մասին

  • Windows օպերացիոն համակարգի գովազդում օգտագործվել է Rolling Stones-ի "Start me up” երգը: Իսկ Windows–ի միանալու և անջատվելու ազդանշանը ստեղծել է Բրայան Ինոն:
  • Մայքրոսոֆթ անունը ստեղծվել է 1975-ին: Անվանման պատվին սրճարանների հայտնի մի ցանց համբուրգեր է ստեղծել, որը մինչ օրս մեծ հաճույքով գնում են ընկերության աշխատակիցները:
  • Մայքրոսոֆթ ընկերության միջին վիճակագրական աշխատակիցը 38 տարեկան է:
  • Տարեկան աշխատավարձը կազմում է միջինը 108 հազար դոլար:
  • Ամերիկյան գրասենյակներում աշխատակիցների 76 տոկոսը արական սեռի է, 24-ը` իգական:
  • Ընկերությունը մեծ նշանակություն է տալիս արվեստին: Մայքրոսոֆթի գրասենյակներում 5000-ից ավելի ժամանակակից արվեստի նմուշներ կան` կտավներ, քանդակներ, կոլաժներ: Այդ թվում` Սինդի Շերմանի, Տակաշի Մուրակամիի և Չակ Քլոուզի ստեղծագործություններից: Այստեղ հավատում են, որ արվեստը կարող է մեղմել սթրեսները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
  • Մայքրոսֆթում աշխատանքի անցնել ցանկացողները պետք է խուսափեն ստանդարտ պատասխաններից: Այստեղ ձեզ կարող են հարցնել, օրինակ, "Ինչ տեսք պետք է ունենա սրճեփը, որը պետք է օգտագործեն տիեզերագնացները":

 


Քըրք Քրքորյանի հաջողության բանաձևը

Ամերիկահայ խոշոր գործարար Քըրք Քրքորյանի կենսագրությունն առանձնանում է հարուստ ու հետաքրքիր իրադարձություններով, որոնց պայմաններում դարասկզբի Հայոց եղեռնից փրկված և ԱՄՆ-ում հաստատված հայ ներգաղթյալների ընտանիքի կրտսեր երեխան սովորական բռնցքամարտիկից, իսկ ավելի ուշ` օդաչուից վերածվում է համաշխարհային հռչակ ունեցող գործարարի:

Հատկապես ուշագրավ է, թե ինչպես Քրքորյանը Լաս Վեգասի խաղատներում բազում գումարներ վատնելուց հետո սկսում է ամերիկյան խաղային նույն մայրաքաղաքում մեծ փողեր աշխատել և նշանակալի ձեռքբերումներ արձանագրել` հետագայում հռչակվելով որպես լաս Վեգասի "Հայր": Քըրք Քրքորյանը ծնվել է 1917թ.-ի հունիսի 6-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միլիարդատեր է: Հանդիսանում է "Tracinda Corporation” հոլդինգային ընկերության նախագահն ու սեփականատերը` Բեվերլի Հիլզում տեղակայված կենտրոնակայան-գրասենյակով: Ըստ հանրահայտ "Forbes” ամսագրի` 2007թ. դրությամբ Քրքորյանի ամբողջ կարողությունը գնահատվել է տասնհինգ միլիարդ, 2009թ.-ին` հինգ միլիարդ /"Ֆորբս"-ի միլիարդատերերի ցուցակի 98-րդ տեղով/: Հայտնի է որպես Լաս Վեգասի գլխավոր գործարար դեմք: Միևնույն ժամանակ Բեվերլի Հիլզի ամենահարուստ բնակիչներից մեկն է: 2004թ.-ին Քրքորյանին շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում: Քըրքը իր հաջողության բանաձևը ձևակերպելիս նշել է հետևյալը. "Ես չեմ փորձում պարզապես ոսկորն ախորժել մինչև ուղնուծուծը,- բացատրում է նա,- չեմ սպասում մինչև գներն աճեն առավելագույնի: Չէ որ դրանք սովորություն ունեն անսպասելի կերպով անկում ապրել: Ես քայլ եմ կատարում այն ժամանակ, երբ եկամուտն արդարացված է թվում ինձ":




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հետաքրքիր փաստեր սոցիալական կայքերի և հայտնի բրենդերի մասին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: haykblbulyan (12.09.12) Դիտումներ: 2429 | Տեգեր: ԲՐԵՆԴԵՐ…, հետաքրքիր փաստեր, Գիտեիք, որ