RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ

Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից  3520

 
 
 
"Լռությունը համաձայնության նշան է” հայտնի խոսքերի հեղինակը հույն փիլիսոփա Սոփոկլեսն է :
 
 
 
ժամանակին մի գերմանացի գործարար ռուս գրող Պուշկինից 50 ռուբլով գնել է նրա ստեղծագործություններից մեկի հետևյալ տողը`”Ցերեկից պայծառ, գիշերից մութ”: Ինչու, հավանաբար կհարցնեք դուք: Բանն այն է, որ նա վաքս էր վաճառում: Իրոք վաքսի համար վատ գովազդ չէ… "Ցերեկից պայծառ, գիշերից մութ”:
 
 
2008թ.-ին Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ ներկայացվեց անգլիացի մեծանուն թատերագիր և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը։
Շեքսպիրագետները պնդում էին, որ դիմանկարը ստեղծվել է գրողի կենդանության օրոք՝ 1610թ., երբ նա 46 տարեկան էր։
Դիմանկարում պատկերված տղամարդը խիստ տարբերվում է Վիլյամ Շեքսպիրի ավանդական պատկերից։ Ենթադրվում է, որ դիմանկարը պատկանում էր Վիլյամ Շեքսպիրի հովանավոր կոմս Սաութհեմփթոնին և ընդգրկված էր վերջինիս հավաքածուում։
 
 
 
Ֆրանց Կաֆկան գտնում էր, որ քնելու համար հարկավոր է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը: Ըստ նրա` լավագույն տարբերակն էր պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը:
 
 
Անգլիացի գրող Առնոլդ Բենեթը մահացել է Փարիզում տիֆից` տեղական ջրից վարակվելով: Նա հրապարակավ խմել էր ջուրը` ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է:
 
 
 
Անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է կանգնած վիճակում:
 
 
 
Հայտնի արտահայտությունը` "Դա էլեմենտար է, Ուաթսոն”, որն ուղղակիորեն կապվում է Շերլոք Հոլմսի կերպարի հետ, ոչ մի անգամ չի հանդիպում Արթուր Կոնան Դոյլի բնագրերում:
 
 
 
Մի երեկույթի ժամանակ գրող Մարկ Տվենը պարի է հրավիրում մի կնոջ և ասում` Դուք անչափ գեղեցիկ եք: Կինը պատասխանում է` Ցավոք նույնը ձեր մասին ասել չեմ կարող:
Տվենն ավելացնում է.
- Իսկ դուք ինձ պես ստեք:
 
 
Գրող Ջոն Ափդեյքը, ով ստացել է այս մրցանակը վատագույն էրոտիկ տեսարանի նկարագրության համար:
 
Գեղարվեստական գրականության մեջ վատագույն էրոտիկ տեսարանի մրցանակը հիմնադրվել է 1993թ. The Literary Review-ի նախկին խմբագիր Օբերոն Վոի կողմից: Մրցանակը գիպսե ոտնաթաթ է. մրցանակի հեղինակների մտահղացմամբ այս վերացական իրը խորհրդանշում է սեքսը: Մրցանակը շնորհվում է շամպայնի հետ միասին:
 
 
 
Գերմանացի փիլիսոփա Կանտին հարցրին, թե նրա կարծիքով որ կանայք են ավելի հակված հավատարմության` թխահերները, թե շիկահերները:
- Ճերմակահարները,- պատասխանեց մեծ փիլիսոփան առանց երկմտելու:
 
 
 
Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեռնարդ Շոուին հարցնում են, թե որն է կանացի բնավորության առանձնահատկությունը: Շոուն ինչպես միշտ շատ սրամիտ պատասխան է տալիս, որը վերաբերում է կանանց ամենաբնորոշ արատներից մեկին. 
- Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին,- պատասխանում է Շոուն,- որին հաջողվեր ասել "ցտեսություն” երեսունից պակաս բառով:
 
 
 
Մի առիթով հայր Դյումային հարցրին, թե նա ինչ կարծիքի է ամուսնական կապանքների մասին:
- Ամուսնական կապանքները այնքան ծանր են, որ երկուսով միայն կարելի է տանել, իսկ երբեմն էլ` երեքով,- պատասխանում է Դյուման:
 
 
 
Մի անգամ, երբ Բեռնարդ Շոուին հարց տվեցին, թե ինչքան կուզենար վաստակել, որպեսզի իրեն երջանիկ համարեր, գրողը տվեց շատ սրամիտ պատասխան: 
- Կուզենայի վաստակել այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով,- պատասխանեց Շոուն:  
 
 
 
Նյուտոնի ժամանակակից մի բանաստեղծ գրել է.
«Բնությունն ու աստղերը պատված էին խավարով անհույս։
Եվ աստված ասաց. "Եղիցի Նյուտոն։ Եվ եղավ լույս...”։
Էյնշտեյնի ժամանակակից մի բանաստեղծ շարունակել է այսպես.
Դա երկար չտևեց։
«Եղիցի Էյնշտեյն,- սատանան գոչեց։
Եվ ամեն ինչ նորից թաղվեց մթի մեջ։
 
 
 
Մի անգամ Չապլինին /ով հայտնի է նաև իր գրական շնորհով/ հարցնում են, թե մահից հետո որտեղ կուզեր ընկնել` դժոխք, թե դրախտ:
- Դժվար է դրան միանգամից պատասխանել,- ասում է Չապլինը,- կլիմայի տեսակետից, իհարկե, գերադասելի է դրախտը, բայց կնախընտրեմ դժոխքը, որովհետև այնտեղ ավելի շատ ծանոթների կհանդիպեմ:,- սրամտում է Չապլինը:
 
 
 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ | Ավելացրեց: haykblbulyan (23.09.11) Դիտումներ: 3520 | Տեգեր: փաստեր գրողների մասին, Գիտեիք, Հետաքրքրաշարժ, որ
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ