RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ

Հետաքրքիր փաստեր կատուների մասին  6742

katunerՓետրվարի 22-ին Ճապոնիայում նշում են Կատուների օրը:

12 րդ հարկից ընկնող կատուն կենդանի մնալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան 7 րդ հարկից ընկնողը:

Կատուները միակ ընտանի կենդանիներն են, որ չեն հիշատակվում Աստվածաշնչում:

Եգիպտացիները սափրում էին իրենց ունքերը՝ որպես սգո նշան, երբ մահանում էր սիրելի կատուն:

Կատուների ականջները պտտվում են 180 աստիճան: Ցանկացած կատվի ականջում կա  32 մկան, ականջը կառավարելու համար օգտագործվում է 12 կամ ավել մկան:

Կատուների նյարդային վիճակի մասին փաստում են ականջները: Կատուն կարող է հանգիստ նստած լինի, բայց ականջները ջղաձգվում են:

Եթե կատուն 3 տարեկան է, դա մարդու 21 տարեկանն է, համապատասխանաբար 8 տարեկանը՝ 40 և 14 տարեկանը՝ 70:

Ամերիկացիները տարեկան ծախսում են 4 միլիարդ դոլար կատուների կեր գնելու համար: Որպես համեմատություն՝ տարվա ընթացքում ծախսվում է 3 միլիարդ փոքր երեխաների ուտելիքի համար:

Եթե ձեր կատուն ձեզ մոտ է և նրա պոչը դողում է, ապա դա ամենամեծ վկայությունն է, որ նա ձեզ շատ է սիրում:

Կատուները թափահարում են պոչը ներքին կոնֆլիկտի պատճառով: Ենթադրենք կատուն կանգնած է դռան մոտ և ուզում է դուրս գալ, բայց դրսում անձրև է ու կատուն չի ուզում թրջվել. այդ դեպքում նրա պոչը թափահարվում է: Հենց կատուն որոշում կայացնի, պոչի շարժը կդադարի:

Եթե աչքերը լայնացած են՝ չնայած որ առկա է լավ լուսավորություն, ապա կատուն ինչ-որ բանով հետաքրքրված է կամ ուզում է խաղալ:

Կատուները չեն կարող կենտրոնացնել հայացքը մոտիկ առարկաների վրա, այլ կերպ ասած նրանք հեռատես են:

Կատուները 3 անգամ ավելի լավ են լսում, քան մարդը:

Կատուների հոտառությունը 14 անգամ ավելի լավն է, քան մարդկանցը:

Կատուների բեղերի հիմքում կան շատ զգայուն նյարդային բջիջներ: Այդ պատճառով կատուները շրջակա միջավայրի մասին տեղեկությունները ստանում են բեղերի միջոցով:

Եթե կատվի բեղերը նայում են առաջ, ապա նա կա՛մ խաղալ է ուզում, կա՛մ վախեցնում է մրցակցին: Իսկ եթե հետ են նայում, ապա կատուն վախեցած է ու խուսափում է հպումներից:

Երբ մենք հպվում ենք կատուներին, մեր սրտի բաբախյունների հաճախությունը և արյան ճնշումը նվազում է: Սիրտ-անոթային հիվանդություն ունեցող մարդիկ, կատու պահելով, կարող են երկարացնել իրենց կյանքի տևողությունը:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հետաքրքիր փաստեր կատուների մասին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ | Ավելացրեց: Admin (22.02.13) Դիտումներ: 6742 | Տեգեր: Հետաքրքրաշարժ, Գիտեիք որ, ՓԱՍՏԵՐ