RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ »

Հարցազրույցեր և հրապարակումներ 2  2082


15.  «Եթեր» շաբաթաթերթ                              2008        Զրույց ռադիոհաղորդավարների հետ 




16. «Հայկական զրուցակից»                           2008        Միստր Իքսը կերգի Նինա Ռոտայի մեղեդիներով երգեր  



                   ԼՍԵԼ Միստեր Իքսի «Հույս, աղոթք առ Աստված» երգը:


                                                                   

17..«Ефир»                                                             2008        Ночная жизнь в прямом радиоефире




18.  www.tert.am                                        2008         Միստեր Իքսը կհանի դիմակը




19. «Հայկական
Զրուցակից
» 
                          2009         Հայկ Բլբուլյանը շարունակում է  «Գիշերային կյանք» վարել




20. «Քո Մարի» ամսագիր                                2009          «Դիմակով
երգիչն առանց դիմակի»



ԼՍԵԼ Միստեր Իքսի «Վերածնունդ» երգը:

ԴԻՏԵԼ



15 տարի "Արձագանքի" հետ      
  «Գիշերային կյանք» Հայկ Բլբուլյանի հետ
                                                         կամ` ռադիոյի հմայքի մասին  



  Մայիսի 12-ին «Արձագանք» ռադիոկայանը դարձավ 14 տարեկան: Այդ առիթով զրուցեցի հայկական ՖՄ տիրույթի ամենաառաջին ռադիոհաղորդավարներից մեկի` «Արձագանք»  ՖՄ 103.5-ից ձեզ ծանոթ Հայկ Բլբուլյանի հետ: Հայկի այցեքարտը նախևառաջ գրագետ խոսքն է, գրավիչ ձայնը, յուրահատուկ ասմունքն ու անմիջական զրույցներն ունկնդրի հետ ուղիղ եթերում: Ամեն չորեքշաբթի կեսգշերին նա ներկայացնում է դասական ու ժամանակակից հեղինակների բանաստեղծություններ «Գիշերային պոեզիա» շարքում, անդրադառնում կին-տղամարդ հարաբերությունների նրբություններին «Երկուսով» էջում,  կարդում տպավորիչ սիրո պատմություններ «Love Story»-ի շրջանակներում, ինչպես նաև հնարավորություն տալիս ունկնդրին հարցեր ուղղելու հոգեբաններին «Հարցուպատասխան»-ի ընթացքում: Շարքերը լսում են 18-ից մինչև 60-նն  անց մարդիկ:  

Հայկ, առաջին ՖՄ հաղորդավարներից ես: Պատմիր`  ինչպես ստացվեց մուտքդ ռադիո: 

  Շփումս «Արձագանքի» հետ սկսվել է 1997թ.-ի աշնանից, երբ ռադիոկայանը փորձնական եթեր էր հեռարձակում: Ուսանողական ընկերոջս` Կարեն Ալիխանյանի հետ /ով հիմա լուրերի մեկնաբան է «Արմյուզ» հեռուստաընկերությունում/  ինքնահաստատման, զանգվածային շփման մեծ պահանջ ունեինք: Եվ «Ազգային ռադիոյի» համար ինչ-որ նախագիծ էինք մտմտում, երբ պատահաբար աչքներովս ընկավ նորաբաց  «Արձագանք» ՖՄ կայանի հայտարարությունը հաղորդավարների թիմ հավաքելու մասին: Այդ ժամանակ գործում էր միայն Հայ ՖՄ-ը: Անկեղծ ասած` դիմեցինք հենց այնպես, ավելի շատ արկածի համար և հաճելիորեն զարմացած էինք, երբ մեր ձայնային ու լրագրողական տվյալները գնահատվեցին:
  Առաջին հաղորդաշարս կոչվում էր «Գիշերային նամականի», ներկայացնում  էի համաշխարհային մեծությունների նամակները: 



 1998թ.-ի հունվարից, երբ ռադիոկայանն սկսեց աշխատել շուրջօրյա, Կարենի հետ բացեցինք «Post Scriptum»  Հետգրություն/  հեղինակային ծրագիրը:
  Չեմ կարող չնշել Արտավազդ Բայաթյանի ու Եղիշե Պետրոսյանի ստեղծած դրական մթնոլորտի ազդեցության մասին. սա մեծ դպրոց էր ինձ համար: Չնայած ուսանող էի այն ժամանակ, բայց աշխատանքը, ռադիոն առաջնայինն էին ինձ համար` իր կենդանությամբ, իրար նման ու տարբեր բազմաթիվ ունկնդիրներով: Արտավազդի հետ բավականին հաճախ ենք երկար-բարակ զրուցում ամենատարբեր հարցերի մասին: Նա մարդ-հանրագիտարան է, բարի, իմաստուն, լուսավոր մարդ: Եղիշեն ազնիվ, ընկերասեր, պարկեշտ անձնավորություն է և կազմակերպված ղեկավար: 



Ռադիոն ինձ համար ինքնաարտահայտման լավագույն միջոց է, որը հնարավորություն է տալիս շփվելու հասարակության ամենալայն շերտերի հետ, քննել նրանց կենսակերպը, բացահայտել գիտակցության ու ենթագիտակցության ամենաբազմազան դրսևորումները` ընդ որում մնալով ինչ-որ առումով «ստվերում»:  Դա է ռադիոյի հմայքը: Բնականաբար, սա փոխհաղորդակցություն է. և տեղ եմ հասցնում ասելիքս, և ինքս հարստանում կենսափորձով ու գիտելիքով: Սա և աշխատանք է, և արվեստ, և հաճույք… Երկու տարի որպես սցենարիստ աշխատել եմ նաև Հ1-ում, հիմա զուգահեռ թղթակցում եմ տպագիր մամուլին, ինձ շատ հոգեհարազատ  «Լինա» և «Բրավո հայեր» ամսագրերին, բայց,  ռադիոն ամենաշատն է ինձ բացահայտում: Ամեն անգամ նույն սիրով ու խանդավառությամբ եմ շտապում եթերի, կամ` ինչպես սիրում եմ ասել, «գիշերային զբոսանքի»:

 Կներկայացնես այն ծրագրերը, որոնք , ըստ քեզ, հաջողվել են:

  Ռադիոծրագրերիս մեջ երբեք չեմ հեռացել իմ նախասիրություններից  ու հակումներից: Ճիշտ է, այս 14 տարիների ընթացքում տարբեր բնույթի ծրագրեր եմ վարել` և ժամանցային ու խաղարկային, և ուսուցողական, գրական, հոգեբանական, նաև թոք-շոուներ, բայց առավել ջանքեր թափել եմ այն հաղորդաշարերի վրա, որոնք լավագույնն են արտահայտել ինձ /«Post Scriptum», «Գիշերային նամականի», «Կարևոր մանրուքներ» «Սերը խոշորացույցով», «Էնիգմա»/: Գրական-հոգեբանական, երիտասարդական ուղղվածությունը գլխավորն է իմ ծրագրերում նաև այսօր: Ամեն չորեքշաբթի  00:00-ից 03-00-ը ներկայացնում եմ «Գիշերային կյանք»  հաղորդաշարը: Ունեմ նաև ցերեկային երաժշտական խաղ`  «Մելոման», որը եթերում  է ամեն երկուշաբթի 16:00-ից 17:00-ը: Գործընկերներիս հետ միասին վարում եմ նաև ամենօրյա պատվերով ծրագրերը` «Անակնկալ»  և  «Երաժշտական բացիկ»:

Որն է ծրագրերիդ նպատակն ու հիմնական ասելիքը:

  Իմ յուրաքանչյուր ծրագիր և դրանց համալիրն ամբողջությամբ միշտ ունեցել է /և ունի/ հստակ դրված նպատակ. ես զարգացրել եմ գաղափարախոսություն և իմ անձով ու ասելիքով նպաստել ժամանակակից երիտասարդի մի որոշակի տեսակի կայացմանը: իսկ իմ հավատամքն այն է, որ

• Մարդն ամենազոր է գիտելիքով,
• Մարդու գերագույն խնդիրը ինքնաճանաչումն է ու ճանաչողությունն ընդհանրապես:
• Պետք է գտնել սեփական կոչումը և անշեղորեն հետևել դրան`  զարգացնելով լավագույն հատկությունները,
• Չվատնել ժամանակ անտեղի ու անմիտ զբաղմունքների վրա,
• Չտրվել «Ես»-ի մոլությանը,
• Սիրել ու լինել սիրված, բայց սիրել խորությամբ և ոչ` ինչպես ինքնանպատակ հաղթարշավում` բազմաթիվ գերված  «զոհերով» ու վայելքների բթացնող ճոխությամբ:

  Իմ հեղինակային ծրագրի «հերոսը» հարուստ է ներաշխարհով, հստակ` աշխարհընկալումով, ճկուն` վարքով  և հաջողակ` կյանքի ռիթմի անսխալ զգացողությամբ: 
  Ես շատ եմ սիրում քննել նաև մարդկանց ենթագիտակցությունը, և իմ գլխավոր ասելիքը գրեթե միշտ արտահայտվել է սյուրռեալիստական պատկեր-ուղերձներով «Բարի կեսգիշեր» հեղինակային նախաբանների ընթացքում: 

Ինչպիսին պետք է լինի ռադիոհաղորդավարը:

  Յուրաքանչյուր մեկը, ում վիճակվել է գերագույն պատասխանատվությունը աշխատելու խոսափողի մոտ, անպայման պետք է լինի բազմակողմանի զարգացած, քիչ թե շատ «կյանք տեսած» և նրբակիրթ մարդ: Նա պիտի ունենա հաճելի ձայն, կարողանա հստակ ու սահուն ձևակերպել իր մտքերը: Հաջողություն կունենա, եթե օժտված լինի անհատական հմայքով և ինքնատիպությամբ, լինի հնարամիտ /քանի որ ուղիղ եթերը շատ անկանխատեսելի  է/, նաև հոգեբան,  ինչը ենթադրում է ունկնդրին «բացելու» կարողություն: 
  Եթե ոչ միայն վարում է, այլև հեղինակն է իր հաղորդաշարի, կարծում եմ, անպայման ամեն ինչի վերաբերյալ պետք է ունենա հստակ տեսանկյուն, լինի անկեղծ, զգա ունկնդրի «զարկերակը» և լինի հնարավորինս տեղեկացված: Անձամբ` ինձ համար հաջողված են այն եթերները, որոնք թողնում են իրենց ազդեցությունը և մղում եզրահանգումների, նոր գիտելիք ավելացնում: 

Դու նույնն ես կյանքում  և եթերում:

  Եվ նույնն եմ, և ոչ: Նույնն եմ այնքանով, որ թեմաները, նյութերն ընտրվում են իմ կողմից, ոճավորումը, երաժշտական ձևավորումը արտահայտում են իմ ճաշակը, բայց շփման մեջ մի քիչ ավելին պետք է տամ, քան կարող եմ թույլ տալ  առօրյա կյանքում: Ինձ լսում են հարյուրավոր մարդիկ, և ես պետք է խտացնեմ բոլոր հետաքրքիր ու տիպական կողմերը, որոնք կան իմ մեջ և կարող են հաճույք պատճառել լսողին: Ինչպես մի անգամ Արմեն Ջիգարխանյանն արտահայտվեց դերասանի մասնագիտության մասին` «Նա միշտ պետք է դուր գա: Փոքր-ինչ քիչ կանացի մասնագիտություն է, բայց դերասանը պարտավոր  է մշտապես դուր գալ»: Այդ առումով ընդհանրություն ռադիոհաղորդավարության հետ կա. որոշակի կերպարային նրբերանգներն անհրաժեշտ են:
  Իհարկե, առօրյա կյանքում չեմ կարող լինել այնքան խորհրդավոր ու ռոմանտիկ, խոսել այնպես, ինչպես  «Գիշերային կյանք» ծրագրի ընթացքում: Դե, չասեմ էլ մնացածը… Վարելիս խտացնում եմ բնավորությանս որոշակի գծեր և դրանց տալիս եթերային  «տեսք», բայց մի բան առկա է միշտ` անկեղծությունը, ես երբեք անտարբեր չեմ իմ ունկնդրի տխրության կամ ուրախության հանդեպ:

  Կնկարագրես քեզ 3 բառով:

  Երեք բառով… Դժվար է… Ստեղծագործող ամեն ինչում, անկանխատեսելի, սիրառատ:

  Համոզված եմ, քեզնով տարված, սիրահարված երկրպագուհիներ շատ կունենաս, իսկ քո’ սիրտը գերված է:

  Ես միշտ սիրահարված եմ: Դա գալիս է նրանից, որ փորձում եմ թարմ հայացք ունենալ ամեն ինչին: Գեղեցիկը պաշտում եմ: Մարդը հանելուկ է, իսկ սերն այն ամենազոր ուժն է, որը դիմացինի ու քո մեջ բացահայտում է ամենավսեմն ու թաքնվածը, նախնական անաղարտն ու միաժամանակ «դիվայինը»… Մղում նոր ձգտումների ու նպատակների, փոփոխում վերաբերմունքդ շատ հարցերի, վերջապես` պարգևում սիրածդ կին-հրաշքին ֆիզիկապես զգալու շնորհը…
  Սերը անմեկնելի է. կարող է լինել և դառը, և երանելի… Մի բան փաստ է` հոգեկան ամլությունն ու զգացմունքային դատարկությունը «սնանկացնում են» մարդուն: Նա պարզապես գոյություն է քարշ տալիս, ոչ թե ապրում, այլ օր առ օր մոտենում մահվանը, եթե սրտում սեր չկա… սեր` աշխարհի, բնության, մարդկության, սիրելիների ոի այն մեկ-միակի հանդեպ… Սերն իմ կարծիքով Աստվածային ուժ է, և միայն սիրո շնորհիվ մարդը կարող է հասնել վերերկրայինին, զգալ լինելության բազմանվագությունը:

  Վերջում` ավանդական դարձած մի  հարց.  ինչ նորություններ  ունես ունկնդիրներիդ համար:

  Բոլոր ունկնդիրներիս ու հատկապես սիրահար ունկնդիրներիս տեղեկացնեմ, որ պատրաստում եմ լավագույն սիրային բանաստեղծությունների ընտրանի-ձայնասկավառակ` իմ ասմունքով:  
  Իսկ նախքան սկավառակի թողարկումը երկրպագուներս կարող են ասմունք, հին ու նոր եթերներ լսել, հոգեբանական նյութեր, երաժշտական լուրեր և գրական գործեր  կարդալ իմ կայքում` www.erkusov.com:   Շնորհակալ եմ իմ բոլոր հին ու նոր ունկնդիրներին, ովքեր լսում են ծրագրերս, մասնակցում ու ոգևորում իրենց ջերմ խոսքերով: Մենք երբեք չենք խուսափում ինքներս մեզնից, և հենց դա է միացնում իրար ամեն անգամ գիշերային եթերում: Ուրեմն` մինչ հանդիպում եթերում:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հարցազրույցեր և հրապարակումներ 2»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: | Ավելացրեց: Admin (21.02.12) Դիտումներ: 2082 | Տեգեր: Մամուլը Հայկ Բլբուլյանի մասին